Showing posts with label մտքեր. Show all posts
Showing posts with label մտքեր. Show all posts

Friday, January 10, 2014


«Երբեք մի եղիր դիտորդ անարդարության կամ հիմարության նկատմամբ: Դու լռելու լիքը ժամանակ կունենաս՝ գերեզմանում»:

~ Քրիստոֆեր Հիտչենս

Sunday, July 24, 2011

Օրվա ընթացքում

... ուժով զսպեցի ինքս ինձ, որ չգրկեմ: Չգրկեցի, որովհետև համոզված չէի, որ ինձ հետ չես հրի: Այո, ես քեզ այդ առումով չեմ սովորել վստահել: Միշտ անկանխատեսելի, ապատիայից հիպերակտիվություն կտրուկ անցնող, կատվի պես ճանկռող ու կծոտող:
... Jeremy hit the bully in the mouth. "You're gonna answer", said Nick. "Hope you hurry, I'm dying today", said Jeremy.
Later in the class, he came up to the blackboard with the essay. "I have a present for you. That present is life. You will have a moment to see it. Entirely. And slip away",
Before anyone ever realized what was happening, he, laughing, took out a gun from his bag and put it in his mouth and pulled the trigger.

Friday, July 8, 2011

Երկու տարի է՝ բանաստեղծական առումով չոր էի, բայց կարծես թե ինչ-որ բան հասունանում է))) օրվա ընթացքում կաշխատեմ:
«Я поднимаю знамя,
Как Милтоновский Дьявол:
Пошел против отца
И против мира,
Против всего, что есть и чего нет,
Лишь бы не приклонять колено
Никому -
Лучше править в Аду,
Чем служить в Раю».
Շատ հում նյութ է (երևի ավելորդ կլինի ասել, որ սա միայն գաղափար է, ու որ վերջնական արդյունքը կտրուկ տարբերվելու է), բայց ուրախ եմ, որ միտք ու ոգեշնչում կա:

Tuesday, February 22, 2011

«Բրանդ»/«Մանֆրեդ»

Հենրիկ Իբսենի «Բրանդն» էի կարդում: Դե, կրոնական-փիլիսոփայական թեմաներն ու «What you are, be fully, not in parts and pieces»-ը քննարկելը տրիվիալ կլիներ, բայց մի հատված կար, որ մարմնովս դող անց կացրեց:
Դրաման չկարդացածներին ներկայացնեմ իրավիճակը. Բրանդի երեխան՝ Ուլֆը, մահանում է, կինն՝ Ագնեսը, երեխայի հագուստից է կարոտն առնում:
Մի օր մուրացկան կին է գալիս ու հագուստ է խնդրում իր երեխայի համար: Բրանդը համոզում է Ագնեսին Ուլֆի շորերը տալ մուրացկանին:

Wednesday, February 16, 2011

Ու նորից, ու կրկին ընդհանրացումների մասին

Վերջերս Փոքր թատրոնում ինտերակտիվ բեմականացման էի՝ «Մի ծառի պատմություն» վերնագրով: Ներկայացումը սկսեց նրանով, որ վարողը («ջոկերը») դրույթներ էր կարդում, որոնց հետ դահլիճում նստածները կարող էին համաձայնել (կանաչ քարտ) կամ չհամաձայնել (կարմիր քարտ):
Ես, իհարկե, հետևողականորեն չհամաձայնեցի ոչ մի պնդման հետ:
Վերջին պնդումը հետևյալն էր. «թուրքը միշտ մնում է թուրք»:
Դահլիճը մեծ մասամբ համաձայն էր: Ավելին, ինչպես և կարելի էր կանխատեսել, օպոզիցիայի նկատմամբ մեղադրանքներ ու վիրավորական արտահայտություններ հնչեցին: Դուք հայ չեք կարող կոչվել, հավատ-հայրենիք-եղեռն և այլն: Ինչպես սովորաբար լինում է:
Իսկ իմ ասածն ինչ էր: Որ էական չի, թե ում մասին է խոսքը: Պրոցեսը նույնն է: