Showing posts with label սիրո մասին. Show all posts
Showing posts with label սիրո մասին. Show all posts

Friday, August 23, 2013

Guys and Dolls


Սիրում եմ Guys and Dolls-ը: Մեկ էլ լավ հիշողություններ ունեմ, կապված նման վիճակների հետ: Չէ, ես չեմ պնդում, թե Մարլոն Բրանդո եմ:)

Tuesday, December 4, 2012

Ֆիլմ. «La Science des reves» («Երազների արվեստը»)

Ռեժիսոր, սցենարիստ՝ Միշել Գոնդրի, հայտնի է իր «Eternal Sunshine of the Spotless Mind» («Անբիծ Մտքի Հավերժական Փայլատակումը») ֆիլմով

Երկիրը՝ Ֆրանսիա/Իտալիա

Ժանրը՝ դժվարանում եմ ասել, ռոմանտիկ կատակերգություն, դրամա, հոգեբանական, սյուրռեալիզմ, աբսուրդ, մոգական ռեալիզմ

Գլխավոր դերերում՝ Գաել Գարսիա Բերնալ («Amores perros»), Շառլոտ Գինսբուրգ (Սերժ Գինսբուրգի աղջիկը, «21 Grams»)

Կոմպոզիտոր՝ Ժան Միշել Բերնար

Թողարկման ամսաթիվը՝ 16 օգոստոսի 2006

Բյուջեն՝ մոտ 6 մլն. ԱՄՆ դոլլար

Եկամուտ կինոթատրոններից՝ մոտ 15 մլն. դոլլար


Tuesday, February 28, 2012

forever alone

Ժամանակն է կտրուկ փոխել կյանքս: Մի չարախնդացեք, խնդիրը գաղափարական չի:

Բարի գալուստ «forever alone» ակումբ:

Սրտովս արյուն է գնում, բայց կդիմանամ:

Saturday, August 13, 2011

Ինչպե՞ս ծանոթանալ աղջիկների հետ

Ոմն Գրեգ Թամազյանի բլոգում կարդացի հոդված այն մասին, թե ինչպես է պետք ծանոթանալ))) մի փոքր վերև մեկ այլ, երևի ավելի պրակտիկ հղում էր՝ «ինչպես աղջիկ կպցնել».
Իհարկե, հեղինակի փորձառու, հասուն ու հմայիչ դեմքը տեսնելուց հետո իմ կասկածները միանգամից ցրվեցին. այս հոդվածը հենց այն էր, ինչ պակասում էր ինձ ամբողջ կյանքում: Հենց սա ինձ կդարձնի Չակ Նորիսից էլ սեքսուալ:
Փորձենք մոդելավորել ծանոթություն երկու մարդկանց միջև, որոնք կարդացել են Գրեգի գրածն ու անկեղծորեն հավատացել: Այս անգամ՝ հակառակ սեռի ներկայացուցիչներ, բայց միտքը բաց է իմպրովիզացիայի համար:

Monday, August 1, 2011

And: "How to explain it to you? Three and a half days of it, how long do you need to know that the best thing has happened, the deepest thing, the has-to-be-it? I swear: when I kissed her there were mother-fucking sparks, yaar, believe don't believe, she said it was static electricity in the carpet but I've kissed chicks in hotel rooms before and this was a definite first, a definite one-and-only. Bloody electric shocks, man, I had to jump back with pain."
Ahmed Salman Rushdie, "The Satanic Verses"

Wednesday, July 27, 2011

Jolene

«Jolene» երգին ես ծանոթացել եմ Աննեկե վան Գիրսբերգենի (ex-The Gathering, Agua de Annique) ու Դեննի Կավանայի (Anathema) կատարմամբ: Ահա կատարումը.

Tuesday, June 28, 2011

Կնատյաց գրառում (մեղա, մեղա)

Այսօր երեխեքից մեկի հետ խոսելուց ասացի՝ «Հիասթափվել եմ Հայաստանի աղջիկներից»: Հետո հասկացա՝ իսկապես հիասթափվել եմ: Չնայած հասկանում եմ նրանց:
Նախ՝ հիմնախնդիրն ու հիասթափության կուլմինացիան.
Հայաստանում սա, կարծում եմ, անհնարին է: Ինչու՞: Որովհետև մենք լռվել ենք սև ու սպիտակ բարոյականության մեջ:

Wednesday, August 6, 2008

Խոստովանություն

Տխրենք միասին: Էլի խոսքերս խճճվել են մազերիդ մեջ, Ընթերցող, ու արձակելու ոչ ուժ կա, ոչ էլ ցանկություն: Պարզապես տխրենք:

Երբեմն ինքս զարմանում եմ, թե ինչքան անճարակ եմ էմոցիաներ արտահայտելու հարցում: Կար ժամանակ՝ բնական էր ստացվում: Չնայած, հնարավոր է, ինձ պարզապես այդպես էր թվում այն պատճառով, որ իրականում քիչ արտահայտելու բան ունեի: Վախ հորից, հպարտություն լուծված խնդրի համար, ուրախություն հիմար կատակ անելուց:

Ես այնքան լավ եմ սովորել թաքնվել այն երկրորդ Եսից, էմոցիոնալ Բայանդուրից, որն իր շիկահեր Լիլիթին էր փնտրում ինն ու կես տարի, հուսալով ի վերջո սիրված լինել վերջինիս կողմից: Փնտրում էր ու սպասում. ինչին, որ լսի, թե ինչպես Լիլիթն իրեն երբեք չի սիրել, ավելին՝ երբեք ոչ մեկին չի սիրել:

Այդ ժամանակ նա, ինքն իրեն առաջին անգամ արիստոկրատ զգալով, քաղաքավարի ժպտաց՝ արդեն երազկոտ տղա չէր, այլ գրեթե տասնվեց տարեկան երիտասարդ, ու կենաց բարձրացրեց բոլորի համար, ովքեր երբեք չեն սիրել: Միանգամից հասկանալով, որ այն մարդն, ում նա այդքան երկար փնտրել էր, չկա, ավելին՝ միգուցե երբեք էլ չի եղել: Նա ընկավ հիմար դիսկոտեկի բազկաթոռի մեջ ու ննջեց: Երբեք չէր կարողացել պարել, չէր սովորել ու չէր ուզում սովորել:

Wednesday, February 27, 2008

Կյանքի հաջորդ քայլը

... որը ես, չգիտես ինչու, հետաձգում էի:

Գտա NamesDatabase-ում, տեղադրում եմ առանց խմբագրության:
Сонышко! Как ты, джан?
Слушь, как сделать анлок других мемберов?? Обязательно посылать 24 мейла??Или есть более безболезненные методы??

Кстати, вот тебе лириксы The 69 Eyes "Gothic girl"...

you can see her whenever it rains
from rome to new orleans dancing
on the graves burden by the heart
she loves her sunglasses after
dark and every single day her little
life falls apart she's out to look so
macabre and alone she's close to
hook on her dying just like a gothic
girl lost in the darken world my lil'
gothic girl darkerside jewel are
your razor cuts for real - baby you
can see she's on her road to ruin
stigmata from crucifixion on her
pale white skin tribal pagan art she
loves her tattood egyptian mark
and every single day her love will
tear us apart

Гыы...Правда, холосая?)
И еще- при наличии времени можешь заглянуть в их официальный сайт 69eyes.poko.fi

Обожаю тебя, любимый. Ты такое чудо! Солнышко мое!! Мое все! Люблю, скучаю...
На всю вечность твоя Маша.
... Ցանկացած դեպքում, չլինի՞ ես աշխարհում միակ մարդն եմ, որ ի նկատի ունի այն, ինչ ասում է:

Ժամանակը տարօրինակ բան է: Այնքան եմ նրա մասին մտածել, որ հիշողության պատկերն ու իրական մարդը նույնիսկ արտաքինով սկսել են իրարից տարբերվել:
 
Ահա: Եվ այն, ինչ ողբերգական էր թվում, հիմա լրիվ տրիվիալ է: Ի վերջո, ես ոչ առաջինն եմ, ոչ վերջինը, որ անցել է այդ սցենարով: Նրա սցենարով: Արժե՞ր արդյոք: Երևի՝ այո: Ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում:

Ես նրան վերջնականապես ներել եմ: Հուսով եմ, մի օր նա էլ ինքն իրեն կների: Կների արդյոք ինձ՝ արդեն էական չի: Նա էլ իմ կյանքի մասը չի կազմում, իսկ ես նրա համար օտար եմ:

Շնորհակալություն ամեն ինչի համար, որ ինձ տվել ես, ներիր այն ամենի համար, ինչ քեզ չկարողացա տալ ես: Ոչ ոք մեղավոր չի, որ մենք այնպիսին ենք, ինչպիսին կանք, ու եթե չստացվեց, ուրեմն այդպես էլ թող լինի: Իսկ թե ինչքան ազնիվ կերպով դա եղավ ու ով ում ինչքան դավաճանեց՝ արդեն էական չի:

Ցտեսություն:

Thursday, August 2, 2007

Նշում

Հիշել. ԵՐԲԵՔ բլոգում գովաբանական ձոներ չգրել ընկերուհիների կամ սիրո մասին: Որ ստիպված չլինես կարդալ անցյալ ժամանակով: