Showing posts with label ատում եմ. Show all posts
Showing posts with label ատում եմ. Show all posts

Friday, August 5, 2011

Բարի մարդիկ ու չար մարդիկ

Ու էլի տվյալներ ստուգելու մասին: Ժամանակ առ ժամանակ տարբեր բարեգործական կազմակերպություններ, ՀԿ-ներ ու քաղաքացիական նախաձեռնություններ զբաղվում են դրամահավաքով ծանր հիվանդ մարդկանց համար, որոնք ի վիճակի չեն վճարել դեղերի համար: Այդպիսի մի քանի ակցիայի ես ինքս էլ մասնակցել եմ, եթե հիշում եք:
Բայց որոշ մարդիկ, ինչպես էլ կարելի էր կանխատեսել, որոշեցին, որ դա փող աշխատելու լավ ձև է: Իհարկե, ինչպես կարելի է փող աշխատել քաղցկեղից մահացած երեխայի տվյալներն օգտագործելով, ես դժվարությամբ եմ պատկերացնում, բայց...
Առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ:
Ժողովուրդ, աշխարհը շատ չար տեղ է, որտեղ օգնության կարիք զգացող մարդը կարող է մահանալ ու ոչ ոք ուշադրություն էլ չի դարձնի: Ու պատկերացրեք, որ մի քանի մարդիկ փորձում են փոխել դա, աշխարհն ավելի լավ վայր դարձնել: Ու երբեմն դա հաջողվում է:
Իսկ ուրիշ մարդիկ, կներեք արտահայտությանս համար, քաքում են դրա մեջ, կոտրում մարդկանց հավատը՝ զուտ բողազն ու ջեբը լցնելու համար: Մահացած երեխայի անունով, ես ձեր...

Tuesday, April 12, 2011

Օր երկրորդ. իմ ամենաչսիրած երգը

Իրականում կարելի էր ցանկացած ապուշ երգ դնել (օրինակ՝ կամայական ռաբիս կամ ռեպ, վատագույն դեպքում՝ Ջաստին Բիբեր կամ Holly Dolly Song:D:D:D), որն իմաստ էլ չէր ունենա լսել, բայց որոշեցի տեղադրել երգ, որի նկատմամբ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ զզվանք եմ տածում (honorable mention-ի նման մի բան):D:D:D

Երգն (ու խումբն) իր մեջ ներառում է գրեթե ամեն ինչ, որ ես ատում եմ. զզվելի պ0պսա քաղցր-մեղցր վոկալ, էժանագին ու վուլգարության աստիճանի տրիվիալ վարդագույն պսևդոռոմանտիկ քաք, քրիստոնեություն, ասեքսուալ իդեալիզմ, երկու ակորդից բաղկացած կուպլետ ու երեք ակորդից բաղկացած կրկներգ և այլն:
Եթե Sixpence None the Richer խմբի անդամներից մեկը խեղդվելիս լիներ գետում ու ինձ գոռար, որ օգնեմ, քարերով կխփեի, որ արագ խորտակվի: Նույն բախտին կարժանանար նաև «A Walk to Remember» ֆիլմի ամբողջ ստեղծագործական կազմը + խիստ անտաղանդ ու դեգեներատ գրող Նիկոլաս Սպարքսը: