Showing posts with label ընդհանուր գրառումներ. Show all posts
Showing posts with label ընդհանուր գրառումներ. Show all posts

Friday, April 29, 2016

Բավականին շարքային գրառում

Եթե իմ բլոգ մտել եք վերլուծություն, կարծիք, կամ հետաքրքիր բան կարդալու համար, այս գրառումը դրանցից չի, ու հանգիստ կարող եք բաց թողնել: Հիշենք, որ իմ բլոգը նաև իմ օրագիրն է, որտեղ ես երբեմն գրում եմ իմ կյանքի մասին:

Եթե դեռ շարունակում եք կարդալ, հիշեք, որ ես զգուշացրել եմ:

Ընդհանուր առմամբ, ոչ մեկի համար գաղտնիք չի, որ ես լավ բնավորություն չունեմ: Մեղմ ասած: Չեմ պատրաստվում արդարանալ՝ ես չեմ ասում դժգոհությանս իրական պատճառը ժամանակին, հենց մղում եմ ունենում ինչ-որ մեկին քրֆել, մոտ տաս րոպե զսպում եմ ինձ ու բավարարվում պասիվ ագրեսիայով, սպասելով, որ արածը կշտկի, իսկ երբ չի շտկում, կոնֆրոնտացիան տեղի է ունենում, ու առանց կոմպրոմիսների, ու մենք լիքը բաներ ենք իրար ասում, որոնց մասին դիմացինը հետագայում ափսոսում է:

Իհարկե, դա ամբողջ պատմությունը չի: Կախված վերջին մի քանի օրերից էմոցիոնալ վիճակից, իմ դժգոհությունը կարող է տատանվել «արի ես բացատրեմ, թե ինչու է քո ասածն իմ կարծիքով սխալ»-ից մինչև «մեր մեջ ասած, դու բութ անասուն ես, ում կարծիքը ես լուրջ չեմ կարող ընդունել», ու, եթե ազնիվ լինենք, իմ կոնտեքստում երկուսն էլ նույն բանն են նշանակում ու միակ տարբերությունն այն է, արդյոք ես ուզում եմ շարունակել զրույցը, թե համարում եմ, որ դիմացինը չափազանց համառ ու լպրծուն է, ես էլ՝ նյարդային, որ ինչ-որ բան համոզելը հնարավոր/իմաստավորված լինի:

Լպրծունության մասին: Լպրծուն բանավիճողներ ես անվանում եմ նրանց, ովքեր փաստարկի վրա դրույթ են կառուցում, փաստարկը ժխտում ես՝ ուրիշ փաստարկ են բերում, դա էլ ես ժխտում՝ ուրիշ փաստարկ, ու էդպես մինչև հասնեն կանխատեսելի «էդ ամեն ինչը սուբյեկտիվ է» (relativist fallacy) պղտոր ջրերին: Այսօր, օրինակ, մի լպրծուն բանավիճող փորձում էր պնդել, որ ակադեմիկ քննադատությունն ավելի վատ բան է, քան ցենզուրան, դիտարկելով երևույթի մոտիվացիան, ոչ թե արդյունքը: Երբ մենք ինչ-որ երևույթի արդյունքն ենք քննարկում, այդ ad hominem-ով ոչ մեկին չես զարմացնի:

Ու սա էլ իմ բնավորության վատ կողմերից մեկն է: Ես նոր երկու տերմին նշեցի լրիվ գիտակցելով, որ ընթերցողների բավականին փոքր տոկոսն է իրենց հասկանում: Բացատրելու հավես չկար ու այս գրառման նպատակը չէր, իսկ գուգլել :)) եթե մարդիկ գուգլեին իրենց չիմացած բոլոր բաների մասին, ինտերնետը շատ ավելի խելոք տեղ կլիներ:

Բայց ես օգտագործեցի տերմինները, որովհետև դրանք առավել ճիշտ էին իրավիճակը նկարագրում, առանց սպասելու, որ ինչ-որ մեկը կհասկանա գրածս:

Արդյունքում՝ գիշերվա ժամը չորսին ես մենակ նստած եմ, նյարդայնությունից ոչ աշխատել է լինում, ոչ ինչ-որ ուրիշ բան, ու գրում եմ բլոգային գրառում, որն ավելի շատ ինձ պիտի օգնի մտքերս հավաքել, քան ձեզ ինչ-որ բան պատմի:

Ողջ եղեք:

Wednesday, December 3, 2014

Ձյուն, ձմեռ, ու նման բաներ

Տարօրինակ երկար եմ քնել այսօր, ու դրա հետևանքով նոր եմ նկատում այն, ինչ դուք բոլորդ արդեն տեսել եք :) ձյուն: Լիքը ձյուն: Կարելի է ասել, տարվա առաջին կայուն ձյունը: Որը շուտով կդառնա տարվա առաջին կայուն ձնացեխը:

Ինչևէ, ընկերներիցս մեկն ինձ լավ երգ ուղարկեց առավոտյան, ես էլ ձեզ հետ կիսվեմ :) թեմայով է:

Tuesday, December 31, 2013

Տարվա վերջին գրառումը

Այս գրառմամբ կցանկանայի շնորհավորել բոլոր ընթերցողներիս նոր տարին: Բարեմաղթանքներից լավ չեմ, ցավոք: ԱԱԾ աշխատակիցներին, ովքեր ստվերից կարդում են բլոգս, ցանկանում եմ, որ վերջապես քաջություն ունենան բացահայտ ասել, թե ով է երկրի անվտանգության համար վտանգ ներկայացնում և ում են անիմաստ ու անշնորհակալ կերպով զրպարտում: Մեր ակտիվիստներին ցանկանում եմ համբերություն: Ընկերներին՝ էլի համբերություն, որովհետև իմ բնավորությունը ժամանակի հետ ավելի լավը չի դառնում:

Այս տարի (15 օր առաջ) մենք մեր ընկերներից մեկին՝ Մատինյան Սամվելին հողին ենք հանձնել: Խաղաղություն իրեն: 2014 թվականն առանց Սամոյի էլ այն չի լինի:

Ողջ եղեք, անփորձանք:

Saturday, April 13, 2013

Վերադարձ

2013-ը բլոգիս համար լավ չսկսեց. քաղաքական ակտիվություն, նյարդային վիճակ, մեծ ճնշում: Հացադուլ, խաթարված առողջություն, անընդհատ սուիցիդալ մտքեր: Անցյալ տարվա կորուստների հետքը:

Ժամանակն է, որ ինքս ինձ մի փոքր բուռս հավաքեմ ու շարունաեմ առաջ քայլել, կարծում եմ:

Ինչպե՞ս եք: Չգիտեմ, կարոտել եք ինձ, թե ոչ, բայց ես ձեզ կարոտել եմ: Գիտեմ, որ հաճախ պարզապես լուռ լսում եք ինձ: Բայց այն պահերը, երբ ինձ հետ երկխոսության մեջ եք մտնում, փոխհատուցում են իմ բոլոր մենախոսությունները:

Ես վերադարձա: Երևի բլոգի դիզայնը կփոխեմ մի քիչ, առնվազն հետին պլանը: Ու կսկսեմ գրել:

Monday, November 21, 2011

Թարմացումներ

Երկար ժամանակ մի տեսակ կորած էի))) վիճակագրությունից դատելով, բացակայությունս ընթերցողների պակասի պատճառ չդարձավ, ինչի համար շնորհակալ եմ: Դա նշանակում է, որ իզուր չեմ գրում:
Վերջին ժամանակներս շատ էի աշխատում՝ բլոգում չգրելու հիմնական պատճառը դա էր իրականում: Բայց լռությունը երեք գրառում է, ինչ կոտրված է, ես նորից ձեզ հետ եմ)
Բլոգիս մասին մի քանի հիշատակումներ եղան բլոգոսֆերայում, որոնց հերթով կանդրադառնամ)))
Արտակ Հովհաննիսյանն իր բլոգում հղվեց տելեգոնիայի մասին իմ հոդվածին))) արտակին շնորհակալություն ինչպես հղման, այնպես էլ փայլուն հոդվածի համար: Հուսով եմ՝ չես նեղանա, եթե ցրեմ քո «սեռասարսափ» տերմինը:
Գրեգ Թամրազյանը, որի «քյառթու պիկապին» նվիրված հոդվածին մի անգամ անդրադարձել էի, կարծես թե մի փոքր վիրավորվել է:

Tuesday, July 26, 2011

Վերջերս քիչ բլոգվելու մասին

Ներեցեք, որ բլոգում շատ չեմ գրում, վերջերս խիստ զբաղված եմ: Հենց հիմա թարգմանում եմ Google+-ի սկսնակների ձեռնարկը, որի հեղինակն է Սայդուր "Cy" Հոսեյնը, ու շուտով այն հասանելի կլինի նաև այստեղ՝ հայերենով: Մարկեսի «Մահվան մյուս կողմն էլ», մեղա, մեղա, ճանապարհին է:
Կներեք, չէ՞:)

Thursday, June 30, 2011

Ամսվա վերջ, վիճակագրություն)))

Այս ամիսը բլոգը փակում է... դիտումների ռեկորդային քանակությամբ: Շնորհակալություն բոլորին ընթերցանության ու աջակցության համար:
Մի փոքրիկ նորամուծություն՝ բլոգի նյութերի լիցենզավորումը, որի մասին կարող եք կարդալ այստեղ:
Մյուս ամիս՝ անավարտ մնացած մի քանի բաներ վերջին հասցնել, նոր նախագծեր և այլն)))

Tuesday, June 28, 2011

Ընդհանրապես, մի այլ կարգի սիրում եմ, երբ արվեստի գործում, լինի դա կինո, գիրք թե այլ բան, մի սեռը հակառակ սեռի ատրիբուտիկա է վերցնում: Ու կարիք չկա ծայրահեղ բաներ պատկերացնել: Միջակայքը լայն է: Օրինակ, երբ Би-2 խմբի ու Чичерина-ի «Мой Рокнролл» դուետում ասում է՝ «В долгом пути я заплету волосы лентой»: Իհարկե, երգում իրականում այն չի ի նկատի ունենում, ինչ ես եմ առանձնացնում: Բայց բավականին հետաքրքիր ասոցիացիա է:
Պսիխոդրամա, ռիտուալիզմ և այլն)))

Sunday, June 26, 2011

Բարի վերադարձ ինձ)))

Հուսով եմ՝ կարոտում էիք, անհանգստանում էիք, թե ուր կորեց «Մահվան մյուս կողմը», Այդինի ինտերվյուն ու այլ բաներ)))
Մի բառով ասած՝ անտերնետ: Ինետ չկար: Համապատասխանաբար, չկար իմ սիրելի ինտերնետ բառարանը և այլն: Ինտերնետ արդեն կա, ցավոք՝ ես երկու ժամ առաջ եմ տուն եկել, «Game of Thrones»-ի հերթական մասը դիտել (այդ մասին դեռ կծավալվեմ), կերել ամենասարսափելի բորշը, որ կարելի էր պատկերացրել, ու պատրաստվում եմ մի փոքր բլոգվել ու քնել:
Իսկ ես ձեզ կարոտել էի))) լուրջ: Հիմնականում, իհարկե, մենախոսում եմ, բայց դիտումների դինամիկայից զգացվում է, որ ձայնս լսում են:
Շնորհակալություն:

Sunday, June 19, 2011

Երազ

Բավականին տպավորիչ ու տհաճ երազ տեսա: Առավել ուժեղ հիշված մասն այն էր, որ գնացել էի հյուսիս, որտեղ պատահաբար մայրս ու չեմ հիշում ով բռնակ էին քաշել, ու ռադիացիան լցվել էր խցիկը, որի մեջ ես էի: Երազն իմ կլոնի տեսանկյունից էր (որը ես էի): Կլոնին էին փոխանցվել իմ բոլոր հիշողությունները մինչև գնալը: Նախ՝ չէի կարողանում հավատալ, որ իսկապես մահացել էի, մտածում էի՝ ինչ-որ բան մտածած կլինեմ, ցանկանում էի գնալ, գոնե գտնել մարմինը: Մյուս կողմից, ոչ մեկը չէր հավատում, երբ ես ասում էի, որ բնօրինակս մահացել է: Մեկ էլ՝ զրոյից թվային ֆոտոապարատ էի հավաքում, որն իմ վեբկամի կլոր տեսքն ուներ, բայց ավելի մեծ էր, թափանցիկ ու կեղտոտ պատյանով:
Հուսով եմ այսօր ավարտել ու տեղադրել «Մահվան Մյուս Կողմը»:

Sunday, June 12, 2011

Անոնս

Ինչ սպասել բլոգում մոտակա ժամանակներս. հարցազրույց Նաիրի խմբի նախկին վոկալիստ Այդին Դավուդիի հետ, սպիավորմամբ դաջվածքի իրականացման մասին, որին ես հենց նոր մասնակցեցի ու էլի շատ լավ բաներ))) շնորհակալություն ընթերցանության համար:

Monday, April 25, 2011

Անտերնետ ու անէներգիա վիճակ: Լավ է՝ հասցնում եմ «The Hitch-Hiker's Guide to the Galaxy»-ն կարդալ/լսել:
Ի՞նչ կա, ժողովուրդ: Գիտեմ՝ շատերիդ քննական շրջանն է սկսում/արդեն սկսել:

Tuesday, April 19, 2011

Տարօրինակ օր

Ահամ, վերնագիրն ամեն ինչ ասում է ու ոչ մի բան չի ասում: Բաներ, որոնք կարող էին տեղի չունենալ ու տեղի ունեցան միայն իմ «take it easy»-ի հետևանքով:
Աշխատանքի գնալիս փողը տվեցի երթուղայինի վարորդին: Սովոր եմ, որ երբ կանգառի մոտ եմ տալիս, վարորդն առանց իմ ասելու էլ հասկանում է, որ պետք է կանգնի:
Ինչ-որ ավտոբուս և այլ մեքենաներ խանգարում էին վարորդին, ինքն էլ ջղայնացավ, մոռացավ իմ չզգուշացրած կանգառի մասին ու շարունակեց քշել: Ես էլ, ինչպես միշտ, նշանակություն չտվեցի դրան՝ մի կանգառ Բաղրամյանով քայլելը դժվար թե ինձ սպանի:
Իջա հաջորդ կանգառում: Ճանապարհին մի մարդ սայթաքեց, մի կերպ պահեց հավասարակշռությունն ու մնաց նույն դիրքում:
Մի քանի աղջիկներ անցան նրա մոտով, հետաքրքրությամբ նայեցին ու անցան:
Մոտեցա:
- Վա՞տ եք զգում:
Գլխով արեց:
- Ի՞նչ անեմ: Օգնե՞մ: Ուզու՞մ եք՝ շտապ օգնություն կանչեմ:
- Պատին հասնեմ...
Օգնեցի. հենվեց պատին:
- Սրտի հիվանդություն ունե՞ք: Հիմա կվազեմ դեղատուն:

Monday, April 18, 2011

Տարօրինակ մարդ ես: Դրած ոմն էքսիդ օրագիրն ես կարդում երկու նպատակով՝ որ քո մասին ընթացքում մի բան գրի, ներվայնանաս, կամ էլ պարզապես ներվայնանաս մարդու տափակ, կեղծ ու հոլիվուդաժպիտ-միգաթախիծ ախմախություն լինելու վրա:
Երբ ընկերներդ սպասելիքներիդ չեն համապատասխանում, դու էլ նեղվում ես՝ հասկանալի է: Բայց որ թշնամիներիցդ ես նեղվում նույն պատճառով)))

Thursday, March 24, 2011

Red Bull-ով օղի + վիսկի + չեխիայից բերած աբսենթ:
Բնավ վատ միտք չէր, փաստորեն: Չհաշված, որ առավոտը, Հասմիկի ծննդյան օրվա առթիվ, շարունակեցի կուբա լիբրե + մարտինի + ռոմ: Ավելի մեծ դոզաներով, իհարկե:
Ես էսթետ ալկոհոլիկ եմ, փաստորեն:

Thursday, March 17, 2011

Ինտերնետից որոշ շրջան բացակայելուց հետո վերադառնում ես ու տեսնում, որ բան չես կորցրել: Ավելի լավ է շարունակեմ Dragon Age խաղալ ու գիրք կարդալ, երաժշտություն լսել և այլն:
Մնացած առումներով՝ ապատիայի մեջ եմ, ու ինչքան գնում՝ խորանում է: Պետք է ինչ-որ բան փոխել, ակտիվանալ, հարբել ու նման մի բան:
Մտքեր կա՞ն:

Thursday, February 17, 2011

Wizardology

Հա, բացիկ չեմ ստանում՝ ոչինչ, բայց տեսեք՝ ինչ գիրք եմ նվեր ստացել Վալենտինի առթիվ.

Կարճ ասած՝ Տիգրանուհին, երբ Բյուրոկրատում էինք (Դավոյի ցուցահանդեսին, որի արդյունքում հայտնվեցի Կամոբլոգում), տեսավ, թե ինչ սիրահարված հայացքով եմ թերթում այն, ու... նվիրեց մի քանի օրից:
Ի միջի այլոց, ահա և Կամոբլոգի նկարը.

Պոստախեղդ

Նախապես ներողություն եմ խնդրում ձեզ պոստախեղդ անելու համար, պարզապես որոշել եմ այս բլոգում իմ բոլոր աշխատանքներն ու թարգմանությունները հավաքել:) ներեցեք, եթե ինչ-որ անհարմարություն եմ ստեղծում:
Նախ՝ զգուշացնեմ, որ ստեղծագործություններն ամենատարբեր շրջանների են (հնարավորինս դասավորված ժամանակագրական հերթականությամբ): Այլ կերպ ասած՝ եթե լրիվ զառանցած կամ պրիմիտիվոտ բաներ հանդիպեք, չզարմանաք:
Ցավոք, 2005-ի իմ ամենածավալուն աշխատանքը՝ «Лабиринт» սիմվոլիկ-սյուրռեալիստական պատմվածքն այս կամ որևէ այլ աղբյուրում երբևէ չի հայտնվի պարզ պատճառով՝ ոմն չնշվող տավար տիպ վերցրել է նրա ձեռագիրը կարդալու և կորցրել:
Դա ինձ դաս եղավ, որ ձեռագրերի հետ ավելի զգույշ լինեմ:
Ինչևէ, բարի ընթերցանություն;)