Showing posts with label ոչ ադեկվատ բաներ. Show all posts
Showing posts with label ոչ ադեկվատ բաներ. Show all posts

Thursday, October 31, 2013

«Սովորենք Ռուսերեն» կամ պսիխոդելիկների հնարավոր քարոզ մանկահասակների մեջ

Ռոբերտ Սահակյանցի «Սովորենք ռուսերեն» մուլտֆիլմն էի նայում, մի քանի բան մտքովս անցավ.
  • ավելի պարզ եմ պատկերացնում Սահակյանցների ընտանիքի մտավոր, մմմ, առանձնահատկությունների պատճառները
  • չեմ զարմանա, եթե պարզվի, որ «Мокренькая Кисонька»-ն Ռոբերտ Սահակյանցի աշխատանքներից է
  • նապաստակի հայացքից դատելով՝ ինքը դպրոցից փախնելուց հետո մոտական նարկոդիլլերից մետամֆետամին է գնել ու օգտագործել, ու հավանաբար՝ ոչ առաջին անգամ
  • երկրորդ րոպեն չլրացած, պարզում ենք, որ նապաստակը բացի մետամֆետամինից նաև հալյուցինոգեններ է օգտագործել, հավանաբար՝ պսիլոցիբին, ու սկսել է bad trip ունենալ
  • մուլտֆիլմը հակացուցված է էպիլեպսիայով տառապող երեխաներին, որոնք կարող են դրանից նոպա ունենալ
  • հայերեն մուլտֆիլմում պարզում ենք, որ նամակ գրելու համար պարտադիր պետք է ռուսերեն տառեր իմանալ
Այս 45 րոպեանոց նեադեկվատի վակխանալիան 4 րոպեից ավել չկարողացա նայել:

Բուն վակխանալիան.


Мокренькая кисонька-ն.


Նույն հավանականությամբ այս աշխատանքն էլ կարող է Սահակյանցինը լինել.


Ու ընդհանրապես՝ ես սահմանում եմ տարօրինակ, առողջ դատողության համար վտանգավոր, ոչ ադեկվատ մուլտֆիլմերի Ռոբերտ Սահակյանցի մրցանակ:

Saturday, July 7, 2012

Եթե դուք մի պահ հիշեիք, որ Մարկեսը փալասե տիկնիկ չի

«Գնդապետը բացեց թիթեղե տուփն ու հայտնաբերեց, որ թեյի գդալից էլ պակաս սուրճ է մնացել: Նա կաթսայիկը վերցրեց կրակի վրայից, ջրի կեսը թափեց հողե հատակին ու սկսեց քերել տուփը, կաթսայիկի մեջ լցնելով սուրճի վերջին մնացորդները, որոնք միախառնված էին ժանգի փաթիլների հետ»:
Վերջը ստիպեցիք, էլի, այս թեմայով գրել: Խոսքը վերաբերում է Մարկեսի չգրած, բայց նրան վերագրվող աշխատանքներին: Սկսենք «Տիկնիկից» (իրական հեղինակը՝ Ջոննի Վելչ, անհայտ մեքսիկացի տիկնիկային ներկայացումներ տվող մարդ, պրուֆլինկ): Գոնե մի պահ պատկերացրեք, որ Մարկեսն այսպիսի արտահայտություններ օգտագործի.
«...հավանաբար ես չէի ասի ամեն ինչ, որ մտածում եմ, բայց հաստատ կմտածեի ամեն ինչ- որ ասում եմ...»«...ամեն աչքերը փակ րոպե մենք կորցնում ենք վաթսուն վայրկյան լույս...»
«...եթե ես սիրտ ունենայի, ես կգրեի իմ ատելությունը սառույցի վրա ու կսպասեի, որ արևը դուրս գա: Վան Գոգի երազով ես Բենեդետտիի բանաստեղծություն կնկարեի աստղերի վրա, ու Սերրատի երգն իմ սերենադը կլիներ լուսնին...»
«...Իմ արցունքներով ես վարդեր կջրեի, որ զգայի նրանց փշերի ցավն ու նրանց թերթերի մարմնավորված համբույրը...»

«...ու ես կապրեի սիրահարված սիրուն...»
Եվ այլն: Ձեռքս կոտրվեր՝ նման բան չթարգմանեի: Ինչպե՞ս եք պատկերացնում, որ իմ սիրելի հեղինակներից մեկը գրեր նման բաներ: Ախր հենց սա եմ ես ամբողջ քննադատական աշխատանքիս ընթացքում քլնգել: Ախր սա տափակ զիբիլ է, որն ավելի շատ մտավոր ունակություններով չփայլող դեռահաս աղջկա հուշատետրին է վայել: Կլիշե կլիշեի վրա՝ կլիշեով համեմված: Ու, չնայած այդ ամենին, իրական հեղինակն իրավունք ունի, որ իր աշխատանքն իրեն վերագրվի: Հիշեք. անկախ նրանից, «Տիկնիկը» ձեզ դուր է գալիս, թե ոչ, այն Ջոննի Վելչի աշխատանքն է, ոչ թե Գաբրիել Գարսիա Մարկեսի:

Աֆորիզմները... աֆորիզմները մեկ այլ պատմություն են: Մարկեսը երբեք, որքան հայտնի է, չի ասել կամ գրել՝ «մի լացիր, ոչ ոք արժանի չի քո արցունքներին, իսկ ով արժանի է, քեզ չի լացեցնի»: Կամ՝ «մի լացիր, քանի որ վերջացել է, ժպտա, որ եղել է»: Ընդհանրապես, Մարկեսը, որքան ինձ հայտնի է, աֆորիզմներ ընդհանրապես չի գրել: Սրանք առավել հաճախ վերագրվում են մեկ այլ գրողի, ով աֆորիզմներ սիրում էր. Դոկտոր Սեուսին: Բայց քանի որ կայուն ապացույցներ չկան, բացի դրանից՝ Սեուսը մի փոքր այլ դեմոգրաֆիայի համար էր գրում, նույնիսկ դա է վիճելի հարց: Հավանաբար հասարակ անանուն աֆորիզմներ են:

Ժողովուրդ, սովորեք բամբասանքը տարբերել փաստից: Ու հեռու մնացեք աֆորիզմներից: Նամանավանդ գրողների աֆորիզմներից, որոնց աշխատանքները չեք կարդացել:
Գնդապետին պետք եղավ ապրել յոթանասունհինգ տարի՝ ուղիղ յոթանասուն ու հինգ, րոպե առ րոպե, այդ պահին հասնելու համար: Նա ինքն իրեն անպարտելի զգաց, երբ պարզ ու հատու պատասխանեց.
- Քաք:

Wednesday, July 4, 2012

Հոգեբանական աբսուրդ. Հարսնաքարը՝ սերիալների հետևանք

Երեք օր անց նրանից, ինչ հեռուստատեսության ու բռնության՝ ինքնասպանության հետ կապի մասին իր բոցն էր արել ԵՊՀ հոգեբանության ամբիոնի դեկան Հրաչյա Հովհաննիսյանը, հիմա էլ... գուշակեք: Այո, Կարինե Նալչաջյանը հայտարարում է, որ Հարսնաքարի դեպքերը կապված են սերիալների հետ: Ոչ լրիվ, բայց դե մասնակի: Իսկ «Պոպլավոկի՞» դեպքերը: Իսկ մարտի 1-ի՞ դեպքերը: Իսկ Թեղուտի անտառի հատու՞մը: Իսկ Ջերմուկի ոսկու և ուրանի պաշարների անպատասխանատու շահագործու՞մը:

Ախր տիկին Նալչաջյան... ես կարող եմ ձեր տեսությունները չսիրել, բայց որպես հոգեբան ձեր վաստակը կասկածի տակ դնել չեմ կարող: Կիսում եմ նաև ձեր դժգոհությունը սերիալների ու նրանց քարոզած արժեքների նկատմամբ: Բայց ախր որպես հոգեբանի կարծիք նման բան ասել... Եթե ասեիք, որ երկուսն էլ նույն արատավոր երևույթներից են բխում, որ սերիալների մասսայականությունը վկայում է այն մասին, որ մեր հասարակության մեջ առավել գնահատվում են այս և այս արժեքներն, ինչի պատճառով... Ախր չի կարելի սիմպտոմը շփոթել հիվանդության հետ: Չե՞ք կարծում:

Հասկանում եմ, որ արտասահմանում այդ կարծիքը մոդայիկ է, բայց մենք, բարեբախտաբար, այնքան երկար ժամանակ չի, որ սեփական սերիալներ ունենք, որ մի հատ էլ դրանց վրա սերունդներ մեծանան:

Sunday, June 17, 2012

Մարիամ Գևորգյանը, թուղթուգիրն ու քրեական հանցագործությունը

Ժամանակին ես անդրադարձել եմ Մարիամ Գևորգյանի բավականին ողբերգական ու հրեշավոր պատմությանը:

Հունիսի 14-ին, երբ Արարատի և Վայոց ձորի Ընդհանուր իրավասության դատարանում տեղի էր ունենում Մարիամ Գևորգյանի գործով հերթական նիստը, դատարանի շենքի մոտ հավաքվել էին Մարիամի նախկին ամուսնու ազգականները և այլ անձինք, որոնք պլակատներ էին բերել: Պլակատների պարունակությունը ցնցող էր. «Մարիամի վրայից հոտ էր գալիս», «Երեսը պզուկներով էր պատված, նա մաշկային հիվանդություն է ունեցել», «Նա վատ հարս էր», «Մարիամը թուղթ ու գիր էր արել նախկին ամուսնուն և սկեսրոջը»: Լրիվ զեկույցը կարող եք կարդալ այստեղ:

Thursday, June 7, 2012

Sunday, May 27, 2012

«Կիսաբաց լուսամուտներ»

Երեկվա հաղորդման նկարահանման highlight-ները զուտ քրիստոնեական կերպով բարի ու հանդուրժող հոգևորական.


Փիղ.


Նացիստ/ֆաշիստ դեռահասներ, որոնք պատրաստ էին ամբողջ շքերթը ծեծել միայն երկուսով.


Հրեամասոնաիլյումինատական դավադրություններից վախեցած շատ քնքուշ ձայնով նացիոնալիստ-քրիստոնյա, որը համարում է, որ դիվային ներկայություն է զգում, չնայած այս մոլորակը պատկանում է աստծուն.


Ժող, երբ մենք ասում էինք՝ ավելի ապուշ փաստարկներ չէիք կարող բերել, սա մարտահրավեր չէր, որ մեզ հակառակն ապացուցեք: Ասում են՝ հաջորդ տարի, ավանդույթները չխախտելու համար, D.I.Y. փաբը հրկիզելու ու բազմազանության շքերթը խափանելու է գազանանոցի տնօրինությունը:

Հատուկ առանձնապես տաղանդավորների համար. տեղադրածս տեսանյութերը չեն ցուցադրում իմ նշած մարդկանց, պարզապես ցույց են տալիս իմ տեսանկյունից նրանցից ամեն մեկի դերը բանավեճում:

Thursday, January 5, 2012

«Մեկ Ազգ», նացիստական խմբավորում. ինչու՞

Որոշ ժամանակ է, ինչ հետևում եմ Anti "Մեկ Ազգ" կազմակերպությունների դաշինք խմբի իրադարձություններին (լայքի՛ր խումբն, ընթերցո՛ղ)))): Ինձ պետք էր հասարակայնորեն ապացուցել, որ.
  1. մեկազգականները նացիոնալիստ են
  2. մեկազգականներն անտիսեմիտ են
  3. մեկազգականները միլիտարիստ են
  4. մեկազգականները հավատում են, որ իրենք արիացի են, ու որ արիացիները գերակա են մնացածի նկատմամբ
  5. մեկազգականները սահմանափակում են կանանց իրավունքները
  6. մեկազգականները հետապնդում են համասեռականությունը
  7. մեկազգականները հասարակայնորեն ֆանատիկ պաշտպանում են տեղական քրիստոնեական եկեղեցին, իսկ ներքին օղակով հակվում են նեոպագանիզմի:
Ինչու՞: Վիկիպեդիայի այ այս հոդվածում այդ կետերով սահմանվում է ֆաշիստական Գերմանիայի նացիզմը:
Հիմա ապացուցենք կետ առ կետ (գոնե այն կետերը, որոնց համար բավարար նյութ է հավաքվել).
  1. Գոռը ոչ միայն իրեն նացիոնալիստ է համարում, այլ նույնիսկ հարգում է... միայն նացիոնալիստներին: Ու բարոյական մարդկանց:
  2. «Մեկ ազգի» ջատագովները բազմիցս անվանում են խումբը «ջհուդական»՝ վիրավորական կոնտեքստով, խոսում հրեամասոնաիլյումինատական դավադրության մասին (Սարգիս Արորդի «... այսօր երկրագնդի մեծ մասը ապրում է հրեական թելադրությամբ...»): Բացի դրանից, 2005 թ. իմ անձնական զրույցը «Մեկ ազգի» երիտասարդ անդամ Հ...ի հետ միանշանակ հաստատեց կազմակերպության ակնհայտ հակասեմիտական ուղղվածությունը: Գոռն ինքը հաղորդման ընթացքում բազմիցս ակնարկում է, որ «դրսից ֆինանսավորում են», Տիգրան Ռոբերտովիչը խոսում է «մանիպուլյատիվ աշխարհի մասին», չնայած ուղղակիորեն չեն նշում հրեաներին, մասոններին և իլյումինատներին:
  3. Գոռն իրեն ոգեշնչող օրինակ է բերում՝ Սպարտան: Արդյոք տեղյա՞կ է Գոռն այն մասին, որ սպարտայի բանակում քաջալերվում էր համասեռական կապը զինվորների միջև (թեև քննադատվում էր այն որպես միակ կապակցող միջոց կիրառելը): Նպատակը՝ ֆիքսել զինվորի դիրքը սուրրոգատ ընտանիքի՝ բանակի մեջ: Ցանկացած դեպքում, նման միլիտարիստական արտահայտությունները, միլիտարիստական նկարները լիքն են մեկազգականների մոտ: Կարող եք ստուգել:
  4. Հայ Արիականների Միություն, արիական ցեղակրոնություն, ՀՀ Քաղաքացի. «հա կամաչեր որ արիական ազգերին խայտառակ էք անում» և այլն: Կարծում եմ՝ այլ, լրացուցիչ ապացույցներ պետք չեն:
  5. Հինգերորդ կետով դեռ շատ տվյալներ չկան, բացի դրես-կոդից («փակեք ձեր բաց պորտերը», «հեշտասերներ» և այլն), բայց դե նացիստական Գերմանիան էլ իր «Kinder, Küche, Kirche»-ն մտցրեց միայն վերջնականապես իշխանության գալուց հետո: Համարենք այս կետը դեռևս չհաստատված՝ այդ ուղղությամբ ակնհայտ նկրտումներով («Հայ կինը պետք է փայլի իր բարոյական նկարագրով»):
  6. Ապացույց՝ իրենց հոմոֆոբ պլակատները: «Զգուշացեք համասեռամոլներից»:
  7. Թամազյանը խոսում է եկեղեցուն հավատարիմ լինելու մասին: Այնինչ Հայ Արիականների Միությունը, որը մտնում է կազմակերպությունների դաշինքի մեջ, հայտարարում է արիադավան-հեթանոսական հավատի քրմական դասի ձևավորման մասին:
Իսկ էջում շարունակում են պատռվել դիմակները))) անփորձ մեկազգականները, չդիմանալով պրովոկացիաներին, մեկ առ մեկ ցույց են տալիս իրենց անհանդուրժողականությունն ու շովինիզմը: Հետևությունները թողնում եմ ձեզ:

Թարմացում. հինգերորդ կետը՝ կանանց իրավունքների ու «Kinder, Küche, Kirche»-ի առումով, հաստատվեց, ու այն էլ ինչքան միանշանակ կերպով))) Իսկ այստեղ Թամազյանը խոսում է եկեղեցուն հատուկ իրավունքներ՝ նույնիսկ անկախ պետության ստատուս տալու մասին: Հաշվի չառնելով, որ Վատիկանը, որի օրինակից նա ոգեշնչվել է, ըստ էության ոչ հոգևորական/սպասարկող բնակչություն չունի:

Monday, December 5, 2011

Ծանոթներիցս մեկն (արական սեռի, քյառթոտ) այսօր խնդրում էր ֆեյսի պրոֆիլ ջարդել:
- Ապե ջարդի էլի, լավ էլի, ախպերական:
- Չեմ կարա, **** ջան, պրինցիպի հարց ա:
- Բայց խի՞, ապե:
- Դե, ասենք, էդ ինձ համար նույնն ա, ինչ դու, ասենք, տղու մինետ անես:
- Հա, բայց ո՞վ պիտի իմանա:
Ու, ինչպես կասեր չՆորիկը, տենց:

«Ինչու ես չեմ սիրում քրիստոնյաներին» շարքից

Երբևէ լսե՞լ եք «հակահոմոսեքսուալ էկզորցիզմի» մասին: Այս տեսահոլովակում կարող եք տեսնել, թե ինչպես է այն իրականացվում տասնվեցամյա դեռահասի նկատմամբ.


Էկզորցիզմը «չար հոգիներին» մարդու միջից դուրս քաշելու պրակտիկա է, որը ներառում է ծեծ, սառը ջրով շփումներ, շղթաներով կապել, մտրակով հարվածներ, սովի ու ծարավի մատնել: Միջնադարում միջոցների ցանկը շատ ավելի լայն էր:

Thursday, November 24, 2011

Անուղղակիորեն նախորդ գրառման թեմայով

Այս տեսանյութերն ու գովազդները համարվում էին նորմալ, ադեկվատ ու ճիշտ դեռ հիսունականներին.

Մաստուրբացիա

Տեղափոխեմ այստեղ ֆորումի մաստուրբացիայի մասին հոդվածը, որը մինչ այժմ հասանելի էր փակ մասսայի: Հասկանալի պատճառներով (18+ պարունակություն) բաց եմ թողնում «Մաստուրբացիայի տեխնիկան» բաժինը: Հայկական ստանդարտ քոփի-փեյստ չսպասեք:))) Զգուշացում. հոդվածը բացահայտորեն շոշափում է սեռական թեմաներ, պարունակում է նյարդերի վրա բացասական ազդող մեջբերումներ ու շատ երկար է: Եթե համարում եք, որ այս գործոնները կարող են ձեզ վիրավորել կամ վնասել, մի կարդացեք այն: Հոդվածում կիրառված պատկերները մաստուրբացիայի «բուժման» համար նախատեսված գործիքներ են:

Այս հոդվածում կքննարկեմ մաստուրբացիան: Որպեսզի չձանձրացնեմ ձեզ, գիտական-աստվածաբանական լեկցիան մաստուրբացիայի ու օնանիզմի տաբուի մասին կտեղափոխեմ վերջը: Ում հետաքրքիր չի՝ հնարավորություն կունենա չկարդալ:

Մաստուրբացիայի (ես նախընտրում եմ «մաստուրբացիա» տերմինն «օնանիզմին», թեկուզ այն պատճառով, որ վերջինս ունի քրիստոնեական ծագում ու հանդիսանում է սխալ մեկնաբանության արդյունք) մասին թեմա բացելու մտքին ես հանգա Հերման Ռոլեդերի «Die Masturbation» («Օնանիզմ» կամ «Մաստուրբացիա») գիրքը կարդալիս: Նախքան բուն գրքին ու նրա հեղինակի սեռական կոմպլեքսներին անդրադառնալը, փորձենք առավել առողջ ու սթափ կերպ սահմանել. թե ինչ է մաստուրբացիան, ինչպես նաև դիտարկենք այն անհատի ու հասարակության տեսանկյուններից:

«Մաստուրբացիան» բառացիորեն հայերեն թարգմանելիս նշանակում է ձեռնաշարժություն՝ ձեռքերի միջոցով սեռական օրգանների գրգռում: Նմանատիպ ակտը, անկախ նրանից, ավարտվում է օրգազմով, թե ոչ, մտնում է մաստուրբացիայի սահմանման տակ: Առավել նեղ իմաստով մաստուրբացիան ձեռքերի կամ առարկաների միջոցով սեռական օրգանների գրգռումն է՝ հաջորդող օրգազմով:

Sunday, November 20, 2011

Չինական դեմոկրատիան ԱՄՆ-ում

«Մենք գիտենք, թե ովքեր են տերերը,
Ում ձեռքից են ուտում էս շները,
Մենք գիտենք...»
Ռ. Հախվերդյան


Ստորև բերված տեսահոլովակներում կարող եք տեսնել, թե ինչպես են ոստիկանները փորձում ցրել Կալիֆորնիայի Դևիս համալսարանի ուսանողների խաղաղ ցույցը: Ոստիկանության պետ Աննետ Սպիցուզան պնդում է, որ գազային զենքը կիրառվել է, քանի որ ուսանողները փակ օղակի մեջ էին առել ոստիկաններին ու կտրել նրանց աջակցությունից: Ոստիկանությունը գործում էր համալսարանի ղեկավարության հրամանով, որն արգելել էր վրանային ճամբարում մնալ հանգստյան օրերին:

Monday, October 3, 2011

Նյուէյջոլոգիա, մաս չորրորդ. տելեգոնիա

(նախորդ մասն՝ այստեղ)

Տելեգոնիայի մասին ես գրել եմ դեռ Twisted Perception-ում, ու ավելացնելու բան առանձնապես չունեմ, այնպես որ՝ ի մի կբերեմ արդեն գրվածը:

Ի՞նչ է տելեգոնիան
Տելեգոնիայի մասին ամենալայն շրջանառություն ստացած ռուսալեզու նյութը, եթե դատենք ինտերնետով փնտրելու արդյունքներից, ոմն Շամիլ Գարեևի The Epoch Times Украина-ի «ГЕНЫ: ЯВЛЕНИЕ ПЕРВОГО САМЦА, 23-10-2008» հոդվածն է:
Հոդվածն իր չեմ մեջբերի, միայն կանդրադառնակ հատընտիր կետերի: Հոդվածը լավ տեղին քֆրտված ու մեկնաբանված է elusaveng-ի բլոգում, որտեղից կփոխառեմ որոշ դրույթներ: Օրինակ, հոդվածում մեջբերված նկարն իր մակագրությամբ.
«Տելեգոնիայի պատկերավոր օրինակ օրինակ: Նկարը վերցված է sergey-lapshin.livejournal.com կայքից»:
elusaveng-ը նշում է.
(На блог, с которого автор взял эту картинку, с его-то ФИО лучше бы не соваться: поцреот и руссофашист С.Лапшин с ходу начистит ему лицо северокавказской национальности. Но Шамиль не побрезговал, взял и рисунок, и часть текста из процитированного там «Введения в христианскую расологию», по которой он есть чурка и хачик, а также из статьи с сайта Русского Общенационального Союза – зиг хайль ему во все места.)

Wednesday, September 14, 2011

Քայլում ենք դեպի թեոկրատիա

Խրյուսները հերթական մառազմի մեջ են ընկել: Այժմ տարրական դպրոցում ձեր երեխաները որպես պարտադիր առարկա կանցնեն... քրիստոնեական կրթություն: Բռնենք նրանց, քանի դեռ փոքր են: Իհարկե, առարկայի դասավանդումը դեռ փորձնական է: Դեռ: Արդյո՞ք ուշ է ժամանակը, երբ մարդկանց կսկսեն քրեական պատասխանատվության ենթարկել հերետիկոսության համար: Չեմ կարծում: Հիմա կպարզաբանեմ:
Եթե նման առարկա ներմուծելը հայկական դպրոցներում ուղղակիորեն ոտնահարում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված արդու դավանանքի ազատությունն ու անչափահասների նկատմամբ պրոպոգանդա չիրականացնելու լրիվ ադեկվատ պահանջը, ապա նոր հակաաղանդային օրենքը, որի համար պայքարում են պարոն վարչապետն ու հայր սրբերը, կորոշի, արդյոք ձեր համոզմունքներն աղանդ են ու երբ կամ ինչ միջավայրում դուք իրավունք ունեք կրոնական հարցերի շուրջ կարծիք արտահայտել: Իհարկե, եթե ձեզ աղանդավորական հայտարարեն, ձեր գոյությունն օրենքից դուրս կհայտարարվի: Հետաքրքիր է, թե ինչ տեսանկյունի են աթեիստների մասին:

Sunday, September 11, 2011

Նյուէյջոլոգիա, մաս երրորդ. խտացած վելոցիռապտորներ

(նախորդ մասն՝ այստեղ)

Մեր հին ծանոթ Սամբիտբաբան հերթական անգամ ինձ ուրախացրեց իր «Մատեան երանության»-ում: Եթե ինչ-որ մեկը ծանոթ չի, ապա ասեմ, որ սույն «մատեանում» սույն նյուէյջերը տիեզերական ու աստվածաբանական մասշտաբի գաղտնիքներ է բացահայտում ու իմաստուն մտքեր տալիս մարդկանց: Մարդիկ, չգիտես ինչու, խելոք-խելոք լսում են նրան ու գլխով անում: Ինչն, իհարկե, խոսում է նրա մասին, որ ես Ակումբին ճիշտ ժամանակին եմ «գուդբայ ամերիկա» արել:
Զգացմունքը՝
էներգիան է շարժման մեջ:
Շարժելով էներգիան,
ստեղծում ես որոշակի էֆֆեկտ:
Եթե ունես բավարար էներգիա,
ստեղծում ես մատերիա:
Մատերիան ոչ այլ ինչ է,
քան խտացած էներգիա:
Գիտությունը միշտ էլ շրջապատված է եղել գեղեցիկ հնչող պսևդոգիտական տեսություններով: Ա-լյա «բրիտանացի գիտնականները հայտնաբերել են» կամ «մարդկանց ստեղծել են այլմոլորակայինները»: Urban legend-ի կարգի հասկացություններ են: Ու քանի որ հիմնված են մարդկային երևակայության վրա, ոչ թե փաստերի, այս տեսություններն արտակարգ ճկուն են: Ու ասվում են դեմքի համոզված արտահայտությամբ:

Tuesday, August 9, 2011

Ընթերցանության հանրապետական առաջին մրցույթ, շարունակությունը

Ինչպես հիշում եք, մի քանի գրառում առաջ ես երկու խոսքով գրել էի ընթերցանության հանրապետական առաջին մրցույթի մասին ու խոստացել էի ռեակցիաս գրել, հենց ժամանակ լինի:
Նախ՝ մրցույթի մասին առավել մանրամասն: Այն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի ու «Էդիթ Պրինտ» հրատարակչության համագործակցությամբ: Մասնակցել կարող են դպրոցականները, երկու տարիքային խմբերով. 2-4րդ ու 5-7րդ դասարաններ:
Մրցույթի մասին պաշտոնական հայտարարություն ու հայտեր՝ այստեղ:
Իհարկե, դասարանների քանակի ու դպրոց ընդունվելու տարիքների վերջին փոփոխությունների հետևանքով ես կդժվարանամ նշել տարիքային խմբերը, բայց մեկ է, գրականության ցուցակը, որ տրվել էր երեխաներին, ավելի, քան անմխիթար էր. 2-4րդ դասարանների համար՝ սա, 5-7րդ դասարանների համար՝ սա:

Friday, August 5, 2011

Բարի մարդիկ ու չար մարդիկ

Ու էլի տվյալներ ստուգելու մասին: Ժամանակ առ ժամանակ տարբեր բարեգործական կազմակերպություններ, ՀԿ-ներ ու քաղաքացիական նախաձեռնություններ զբաղվում են դրամահավաքով ծանր հիվանդ մարդկանց համար, որոնք ի վիճակի չեն վճարել դեղերի համար: Այդպիսի մի քանի ակցիայի ես ինքս էլ մասնակցել եմ, եթե հիշում եք:
Բայց որոշ մարդիկ, ինչպես էլ կարելի էր կանխատեսել, որոշեցին, որ դա փող աշխատելու լավ ձև է: Իհարկե, ինչպես կարելի է փող աշխատել քաղցկեղից մահացած երեխայի տվյալներն օգտագործելով, ես դժվարությամբ եմ պատկերացնում, բայց...
Առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ:
Ժողովուրդ, աշխարհը շատ չար տեղ է, որտեղ օգնության կարիք զգացող մարդը կարող է մահանալ ու ոչ ոք ուշադրություն էլ չի դարձնի: Ու պատկերացրեք, որ մի քանի մարդիկ փորձում են փոխել դա, աշխարհն ավելի լավ վայր դարձնել: Ու երբեմն դա հաջողվում է:
Իսկ ուրիշ մարդիկ, կներեք արտահայտությանս համար, քաքում են դրա մեջ, կոտրում մարդկանց հավատը՝ զուտ բողազն ու ջեբը լցնելու համար: Մահացած երեխայի անունով, ես ձեր...