Ժամանակին ես անդրադարձել եմ Մարիամ Գևորգյանի բավականին ողբերգական ու հրեշավոր պատմությանը:
Հունիսի 14-ին, երբ Արարատի և Վայոց ձորի Ընդհանուր իրավասության դատարանում տեղի էր ունենում Մարիամ Գևորգյանի գործով հերթական նիստը, դատարանի շենքի մոտ հավաքվել էին Մարիամի նախկին ամուսնու ազգականները և այլ անձինք, որոնք պլակատներ էին բերել: Պլակատների պարունակությունը ցնցող էր. «Մարիամի վրայից հոտ էր գալիս», «Երեսը պզուկներով էր պատված, նա մաշկային հիվանդություն է ունեցել», «Նա վատ հարս էր», «Մարիամը թուղթ ու գիր էր արել նախկին ամուսնուն և սկեսրոջը»: Լրիվ զեկույցը կարող եք կարդալ այստեղ:
Եթե մեր մեջ կան մարդիկ, ովքեր համարում են, որ մարդուն կարելի է հաշմել, հոգեբանական ու ֆիզիկական բռնության ենթարկել, ու արդարացնում դա վատ հոտով, պզուկներով/մաշկային հիվանդությամբ, վատ հարս լինելով ու թուղթուգիրով, կամ նման դեպքում էլ ծախվել, ապա ես լրիվ պատասխանատվությամբ կրկնում եմ Ծոմակի ու Հովհաննես Թումանյանի միտքը. մեր ազգը հիվանդ է:
Ժողովուրդ, ես հասկանում եմ, երբ լֆիկի սալաթչիները, նեոնացիստ թափթփուկներ, փղեր, մամոնտներ, մկներ, առյուծներ և այլոք (այս ամենին ես նույն մակարդակի վրա եմ դնում) հանկարծ սկսում են «բողոքի ակցիաներ» անել: Բայց տրենդը շատ հեռու չգնա՞ց: Արդեն գրոտեսկի է վերածվել:
Ու անկեղծորեն ցանկանում եմ, որ Մարիամը կարողանա հաղթահարել իր ապրած ցնցումներն ու կարողանա նոր կյանք սկսել:
Լուսանկարը տեղադրված է Coalition to Stop Violence Against Women-ի կայքից: Մնացած լուսանկարները հասանելի են այստեղ:
Ու անկեղծորեն ցանկանում եմ, որ Մարիամը կարողանա հաղթահարել իր ապրած ցնցումներն ու կարողանա նոր կյանք սկսել:
Լուսանկարը տեղադրված է Coalition to Stop Violence Against Women-ի կայքից: Մնացած լուսանկարները հասանելի են այստեղ:
No comments:
Post a Comment