NASA-ի գիտնականներն, ուսումնասիրելով Հաբլ աստղադիտակից ստացված տվյալները, եկել են այն եզրակացության, որ մեր Ծիր Կաթին ու հարևան M31 "Անդրոմեդա" գալակտիկաները մոտ չորս միլիարդ տարուց բախվելու են իրար ու միասին նոր գալակտիկա են կազմելու:
Դեռ 2002-ից կար հիպոթեզ, որ Անդրոմեդան շարժվում է մեր գալակտիկայի ուղղությամբ, բայց միայն վերջին ուսումնասիրություններն են մղել NASA-ին վերջնական եզրակացության գալ:
Գիտնականները պնդում են, որ անկախ Երկիր մոլորակի վրա չորս միլիարդ տարի հետո մարդկանց լինելուց կամ չլինելուց, մեր արեգակնային համակարգին վտանգ չի սպառնում. երկու գալակտիկաների աստղերը բավականաչափ հեռու են տեղակայված իրարից, որպեսզի չբախվեն իրար:
"Ծիր Կաթին"
Ծիր Կաթինը պարուրաձև գալակտիկա է, որն իր մեջ ներառում է մեր արեգակնային համակարգը: Այն պարունակում է մոտ 400 մլրդ աստղ ու զբաղեցնում է մոտ 100.000 լուսային տարի տարածություն:
Ծիր Կաթինն ու մերձակա մի քանի գալակտիկաները կազմում են այսպես կոչված «Տեղական գալակտիկական խումբը»:
Արեգակնային համակարգը գտնվում է Ծիր Կաթին գալակտիկայի Օրիոնի թևում՝ գալակտիկայի կենտրոնից մոտ 26.000 լուսային տարի հեռավորության վրա:
M31 "Անդրոմեդա"
M31 "Անդրոմեդա" գալակտիկան նույնպես պատկանում է պարուրաձև գալակտիկաների տեսակին: Այն մոտ չորս անգամ ավելի մեծ է, քան մեր Ծիր Կաթինը: Անդրոմեդան գտնվում է մեզանից մոտ 2.2 միլիոն լուսային տարի հեռավորության վրա, բայց այդ հեռավորությունը կրճատվում է 500.000 կմ/ժ արագությամբ:
Անդրոմեդա գալակտիկան անզեն աչքին տեսանելի է որպես լույսի աղոտ բիծ Անդրոմեդա համաստեղությունում. սեղմելով աջում տեղադրված նկարի վրա, որը վերցրել եմ այստեղից, կտեսնեք, թե ինչպես պետք է այն փնտրել գիշերային երկնքում: Հեռադիտակով կամ սիրողական աստղադիտակով բավականին հետաքրքիր տեսարան է բացվում՝ պարզ երևում է պարուրաձև գալակտիկայի կառուցվածքը:
Գալակտիկաների բախում
Տիեզերքում գալակտիկաների բախում ներ մինչ այժմ էլ դիտարկվել են ու նույնիսկ գրանցվել աստղադիտակներով, ինչպես կարող եք տեսնել աջ կողմում տեղադրված լուսանկարներից (հեղինակներ. Kirk Borne (Raytheon and NASA Goddard Space Flight Center, Greenbelt, Md.), Luis Colina (Instituto de Fisica de Cantabria, Spain), and Howard Bushouse and Ray Lucas (Space Telescope Science Institute, Baltimore, Md.) and NASA):
Գալակտիկաների բախման արդյունքը կախված է բազմաթիվ գործոններից: Օրինակ՝ նույնիսկ երկու իդենտիկ պարուրաձև գալակտիկաների բախման դեպքում պտույտների, բախման արագությունների ու անկյունների տարբեր համադրություններ լրիվ տարբեր արդյունքներ կտան. գալակտիկաների բախման ժամանակ տեղի է ունենում գազային ու աստղային մասսայի վերաբաշխում, որի ժամանակ գազը հաճախ կուտակվում է «հանգույցների» տեսքով ու, կարելի է ենթադրել, դրանից «աստղայն բռնկումներ»՝ նոր աստղերի մասսայական առաջացումներ են տեղի ունենում:
Ծիր Կաթինը պարուրաձև գալակտիկա է, որն իր մեջ ներառում է մեր արեգակնային համակարգը: Այն պարունակում է մոտ 400 մլրդ աստղ ու զբաղեցնում է մոտ 100.000 լուսային տարի տարածություն:
Ծիր Կաթինն ու մերձակա մի քանի գալակտիկաները կազմում են այսպես կոչված «Տեղական գալակտիկական խումբը»:
Արեգակնային համակարգը գտնվում է Ծիր Կաթին գալակտիկայի Օրիոնի թևում՝ գալակտիկայի կենտրոնից մոտ 26.000 լուսային տարի հեռավորության վրա:
M31 "Անդրոմեդա"
Հեղինակ՝ Stellarium/IM |
Անդրոմեդա գալակտիկան անզեն աչքին տեսանելի է որպես լույսի աղոտ բիծ Անդրոմեդա համաստեղությունում. սեղմելով աջում տեղադրված նկարի վրա, որը վերցրել եմ այստեղից, կտեսնեք, թե ինչպես պետք է այն փնտրել գիշերային երկնքում: Հեռադիտակով կամ սիրողական աստղադիտակով բավականին հետաքրքիր տեսարան է բացվում՝ պարզ երևում է պարուրաձև գալակտիկայի կառուցվածքը:
Գալակտիկաների բախում
Տիեզերքում գալակտիկաների բախում ներ մինչ այժմ էլ դիտարկվել են ու նույնիսկ գրանցվել աստղադիտակներով, ինչպես կարող եք տեսնել աջ կողմում տեղադրված լուսանկարներից (հեղինակներ. Kirk Borne (Raytheon and NASA Goddard Space Flight Center, Greenbelt, Md.), Luis Colina (Instituto de Fisica de Cantabria, Spain), and Howard Bushouse and Ray Lucas (Space Telescope Science Institute, Baltimore, Md.) and NASA):
Գալակտիկաների բախման արդյունքը կախված է բազմաթիվ գործոններից: Օրինակ՝ նույնիսկ երկու իդենտիկ պարուրաձև գալակտիկաների բախման դեպքում պտույտների, բախման արագությունների ու անկյունների տարբեր համադրություններ լրիվ տարբեր արդյունքներ կտան. գալակտիկաների բախման ժամանակ տեղի է ունենում գազային ու աստղային մասսայի վերաբաշխում, որի ժամանակ գազը հաճախ կուտակվում է «հանգույցների» տեսքով ու, կարելի է ենթադրել, դրանից «աստղայն բռնկումներ»՝ նոր աստղերի մասսայական առաջացումներ են տեղի ունենում:
Նկարիչը պատկերել է մեր աստղազարդ երկինքը բախման տարբեր փուլերի ընթացքում (հեղինակներ՝ NASA, ESA, Z. Levay and R. van der Marel (STScI), T. Hallas, and A. Mellinger).
Ներկա պատկերը.
Տեսնում ենք Ծիր Կաթինի թևն ու հեռվում՝ Անդրոմեդայի գալակտիկան:
2 մլրդ տարի հետո.
Մոտեցող Անդրոմեդայի գալակտիկայի սկավառակը զգալիորեն մեծացել է:
3.75 մլրդ տարի հետո.
Ծիր Կաթինի կառուցվածքը սկսել է խախտվել Անդրոմեդայի ձգողականության պատճառով:
4 մլրդ տարի հետո.
Գալակտիկաների միաձուլումն ընթացքի մեջ է:
3.8-3.9 մլրդ տարի հետո
Առաջին բախումից հետո աստղալից երկինքը բռնկվում է աստղակազմության պրոցեսներից:
M33 "Տրիանգուլում"
Իբր ամեն ինչ շատ պարզ էր՝ պրոցեսը բարդացնում է M31 "Անդրոմեդա" գալակտիկայի «փոքրիկ» արբանյակ M33 "Տրիանգուլում" գալակտիկան, որը, Անդրոմեդայի ու Ծիր Կաթինի բախումից հետո, միանալու է բախմանն ու արդյունքում ստեղծված նոր գալակտիկային: Կա փոքր հավանականություն, որ M33-ը Ծիր Կաթինին կբախվի Անդրոմեդայից ավելի շուտ:
Չորս միլիարդ տարի հետո հրավիրում եմ միասին դիտելու գալակտիկաների բախումը: Թեյ էլ կխմենք:)
Հղումներ.
NASA: NASA's Hubble Shows Milky Way is Destined for Head-On Collision
NASA/Goddard Space Flight Center
ScienceAGoGo.com: Andromeda-Milky Way collision visualized
Galaxy Dynamics: The Merger of the Milky Way and Andromeda Galaxies
Hayden Planetarium: A Prograde-Retrograde Galaxy Collision
No comments:
Post a Comment