Saturday, June 2, 2012

Նույնասեռականություն. Սատանիստական տեսանկյունն ընդդեմ քրիստոնեականի

Քրիստոնեական տեր հայրերը նույնասեռականների հետ կապված այս ամբողջ աղմուկի ընթացքում, ընդհանուր առմամբ, զբաղված էին «գեյ ես՝ նզովյալ ես, ռադդ քաշիր» տեսանկյունն առաջ տանելով (աչք փակելով Սերժիուս ու Բաքքուս սրբերի վրա, որոնց ընդունում են կաթոլիկ, ուղղափառ ու առաքելական եկեղեցիներն ու որոնց կապը շատ հետազոտողների կողմից որակվել է որպես ռոմանտիկ, ինչի պատճառով նրանք շատ սիրված են LGBT եկեղեցիներում): Ինչ-որ Մաքսիմ Ոսկանյան էլ ինչ-որ Իրատես շաբաթաթերթում նույնասեռականներին ու արտամուսնական կապեր ունեցողներին նեռ-բան լինելու մեջ էր մեղադրում, կոնսպիրացիոն տեսություններ մեջբերում ու մահապատժի ենթարկելու կոչեր անում: Տերտերները և այլոք մի հոդվածի մեկնաբանություններում կռիվ էին տալիս, թե նույնասեռականը չի կարող քրիստոնյա լինել: Որոշեցի, որ սխալ կլինի, եթե COS-ի տեսանկյունը չհնչի ի հակադրություն մեր սիրելի կղերականների:

Կմեջբերեմ Վեքսեն ձյաձյայի աղբյուրից՝ բավականաչափ հեղինակավոր տիպ է, որպեսզի դիտարկվի որպես COS-ի պաշտոնական վերաբերմունքի ձևակերպում.
Նույնասեռական հանրությունն, ամենայն հավանականությամբ, ագրեսիվ հակասատանիստական տրամադրվածություն կունենա, ինչպես նյուէյջյան շարժումները: Կատարյալ լավ ու անվնաս երևալու ճիգերի պատճառով մարդիկ բնազդաբար ձգտում են, որ երևա՝ իրենք մերժում են ամեն վատ բան: Քանի որ մարդկանց մեծ մասը Սատանիզմը չի հասկանում, սա նշանակում է, որ նրանք, ովքեր ցանկանում են լավը երևալ (նամանավանդ երբ նրանց ճնշում են քրիստոնյաները, որոնք նույնպես ցանկանում են լավը երևալ), այս հոգեբանությունն արդյունք է դառնում մարդկանց մի դասի, որին ճնշման միջոցով հարկադրում են հակասատանիստական լինել, քանի դեռ հասարակությունը սատանիզմը չարիք է համարում... հենց այն որակումը, որից փորձում են խուսափել նույնասեռականներն ու նյուէյջերները:
Արդյունքում՝ գրեթե բոլոր սատանիստները, որոնց ես գիտեմ (ինչպես նաև գոթերը, պանկերը և այլ ալտերնատիվները), որոնք նաև նույնասեռական են, նույնասեռական հանրության մասը չեն կազմում ու հազվադեպ են նրա հետ շփում ունենում մասսայականություն վայելող նույնասեղական հանրությունների փաբերում, ակումբներում ու կազմակերպած միջոցառումներում: Նույնասեռական սատանիստները բավականին ազատ են վերաբերվում իրենց օրիենտացիայի հանրայնացամնն ու առնվազն մեկ սատանիստական դենոմինացիայի ավագ քուրմն ու հիմնադիր անդամները բացահայտ գեյ են: Սատանիզմը կողմ է նույնասեռականությանը, քանի որ Սատանիզմը կողմ է ցանկացած (փոխհամաձայնեցված) սեռական կողմնորոշմանը:
Կխնդրեի նաև քրիստոնյաներին ուշադրություն դարձնել Քրիստոսի ու շնացող կնոջ պատմությանը (Հովհաննես 8:3-11), ու տեսնել, որ, ի հեճուկս իրենց, նույնիսկ Քրիստոսն ավելի շատ ինձ հետ է համաձայնում, քան իրենց գրեթե ամբողջ տերտերահավատացյալային զանգվածը: Քանի որ «Կիսաբաց լուսամուտներին» եկած տերտերը չէր վախենում իր տեսանկյունը հանրայնացնելուց, դուք էլ ծանոթ եղեք. մոտավորապես հնչում էր այսպես՝ «կողմ եմ ամեն բանի, որ դրանք ռադ լինեն այս երկրից»: Արդյո՞ք այս հոգևորականը շատ է տարբերվում Քրիստոսի մոտ շնացող կնոջը բերած փարիսեցիներից, թե ոչ՝ դատեք ինքներդ:

Ընդհանուր առմամբ, ես ճանաչում եմ քրիստոնյաների, որոնք սկզբունքային են իրենց հավատի մեջ՝ այդ մարդկանց հավատը, լավը լինի, թե վատը, բարի, թե դաժան, ես հարգում եմ: Ինձ համար զզվելի է երկակի ստանդարտների տեր ու կղերական/կղերականության փեշից կախված մասսա, որոնց այս պատմությունը բերես՝ տեսություն կբերեն, թե այն կեղծված է, իրենց բռնես «մեղք ործելիս»՝ կասեն. «անմեղ ես՝ նետիր առաջին քարը»: Երբ դեմ ես տալիս Ղևտացիների գրքի բավականին արյունարբու տողերը, նրանք չգիտես ինչու՝ շրջանցում են լեռան քարոզի «Մի կարծեք, թե Օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկա. չեկա ջնջելու, այլ՝ լրացնելու» (Մատթեոս 5։17) ու հայտարարում, որ դա հին կտակարանում էր և այլևս չի գործում: Նույնասեռականների դեմ ագրեսիայի թեմա է բացվում՝ «Եթէ որեւէ տղամարդ մի այլ տղամարդու հետ պառկի, ինչպէս կնոջ հետ, նրանք պղծութիւն գործած կը լինեն։ Երկուսն էլ մահուան թող դատապարտուեն, որովհետեւ մահապարտ են» (Ղևտացիների 20:13): Միանգամից: Ու Քրիստոսն էլ, քանի որ միայն լրացրել է օրենքն ու անառակ կնոջ պահն էլ կեղծիք էր, ոչ մի բան չի ասել նույնասեռականների ոչ նզովյալ լինելու մասին: Վառե՛լ հերետիկոսներին:

Պահպանողական ու պահպանակողական մամոնտների ամբողջ մասսան անամոթաբար ստում է, երբ փորձում է նույնասեռականների իրավունքները պաշտպանող կառույցներն ու լիբերալ մասսան «ամերիկամետ գրանտակեր ներկայացնել». ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միտ Ռոմնին ուսանող ժամանակ ընկերների հետ միասին բռնել է իր նույնասեռական համակուրսեցուն ու բռնի ուժով խուզել վերջինիս մազերը: ԱՄՆ եկեղեցում չորս տարեկան երեխային սովորեցնում են երգել «հոմոները դրախտ չեն գնալու».


Մեկ այլ տեղ էլ սենատորը հոմոսեքսուալիզմը համեմատում է պեդոֆիլիայի ու զոոֆիլիայի հետ, երրորդ տեղում հերթական տերտերը հայտարարում է, որ «իրեն դուր է գալիս նույնասեռականներին սպանելու գաղափարը»: Նույնասեռականներն ինքնասպանություն են գործում ֆիզիկական ու հոգեբանական ճնշման պատճառով (bullying)՝ նույն հայվան երևույթները, որոնք կան Հայաստանում:

Նույնասեռականների իրավունքների պաշտպանությունն «արևմտացում» չի. դա մի պայքար է, որն արևմուտքում էլ է ընթանում փոփոխական հաջողություններում, իսկ մեզ կից մահմեդական արևելքում այդ պայքարն արգելված է ու հնարավոր է միայն արյան ու հեղափոխության միջոցով:

P.S. «Կիսաբաց լուսամուտների» մեր մասնակցությամբ հաղորդումը եթեր կգնա չորեքշաբթի օրը՝ ամսի 6-ին:

No comments:

Post a Comment