Գիտեմ, կյանքի ամեն դեպքի համար նոր բլոգ բացելու սովորությունն ինձ լավ բանի չի հասցնի, բայց դե հիմա:) ժամանակի ընթացքում ես մի քանի բլոգ եմ բացել, որոնց մի մասը երբեք նախատեսված չէր մենակ գրելու համար, բայց թիմ հավաքելու ժամանակ, ցավոք, չեղավ: Մնացածն էլ նորմալ ու հանգիստ ծառայում են իրենց նպատակին:
Այստեղ փորձեմ ի մի բերել նախագծերս, նշել, թե որոնք մասնակիցների կարիք ունեն, ու մտածել, թե որը զարգացնեմ, ու ինչպես:
- Voice of the Nightingale, իմ անձնական բլոգը՝ չորրորդ տարբերակով, որը դուք կարդում եք հիմա (Cloven Hoof, Red Queen to Gryphon Three, Naichinge-Ru: The Nightingale բլոգներից հետո, որոնցից առաջին երկուսը, ինչպես վայել է տինէյջերին ռուսալեզու բլոգոսֆերայում, դեպրեսիվ ու հիստերիկ են, երրորդն ավելի հասուն է, իսկ այս չորրորդը սխալ ուղղությամբ ուշադրություն գրավելու պատճառով հնարավորինս քիչ անձնական է): Ընդհանուր առմամբ, Voice of the Nightingale-ն իմ ստեղծագործական հարթակն է, որտեղ էլ սովորաբար ծնվում են այլ նախագծերը (որոշ նախագծեր հարթակն այդպես էլ չեն լքում՝ «Հրեշագործի արվեստանոցն» ու «Ընթերցացուցակը» ձեզ օրինակ):
- A Chymical Wedding, բլոգ՝ նվիրված օկուլտային փիլիսոփայությանն, ալքիմիային և այլ հետաքրքիր բաների: Նյուէյջ ու շիզոտերիկա չփնտրեք այնտեղ, չկա: Իրականում շատ ավելի շատ գրելիք ունեմ այնտեղ, բայց հենց այդտեղ էլ երևում է, թե ինչքան ծույլ մարդ եմ: Եթե ինչ-որ մեկը թեմաներից բավականաչափ տեղյակ է, որ ինձ հետ միասին վարի այն, ուրախ կլինեմ:
- Բլոգերի Ուղեցույց, այստեղ պետք է որ տեղադրվեին խորհուրդներ և ուսուցողական նյութեր բլոգերների ու սոցիալական ոլորտից օգտվողների համար, բայց դե էլի ժամանակ ու ինձ հետ միասին գրող չկա, ցավոք: Կփորձեմ ուղղել մոտակա ժամանակներս, ձեր ակտիվությունից էլ է հաճախ կապված, թե որ նախագիծը կզարգացնեմ:
- Twisted Magazine, իմ լրագրողական պորտֆոլիոն (հատընտիր հոդվածներ և լուսաբանումներ): Եթե խմբագրական կազմ հավաքվի, կարող է վերածվել իսկական ինտերնետային այլընտրանքային ամսագրի:
- A Self-Portrait in Reflections, անգլալեզու բլոգ, որտեղ ես գրում եմ ցրվելու համար, մեկ էլ բաներ եմ տեղադրում, որոնք հայալեզու բլոգոսֆերայում առանց գուգլի չէին հասկանա:
No comments:
Post a Comment