Saturday, June 23, 2012

Մի քիչ ուրիշ ջազ

Իմ ծանոթությունը ջազի հետ հենց սկզբից էլ հիշեցրել է զոքանչ-փեսա հարաբերություններ: Զոքանչի դերում, տարօրինակ չհնչի, ես էի, ու ես փեսայիս հենց սկզբից էլ հեչ չէի սիրել:

Ինչևէ, շնորհակալություն Կարենին (Jethrov), որ ինձ ցույց տվեց ջազի մյուս կողմը՝ սվինգից ու այլ ջազանման պոպից այն կողմ, երբ սկսում է իսկական ջազը. իմպրովիզացիա, էքսպերիմենտ ու գեղեցկություն:

Բոբի ՄակՖերինին երևի կհիշեք իր «Don't Worry, Be Happy»-ով, բայց միայն դա շատ քիչ է այս զարմանալի մարդու մասին պատկերացում կազմելու համար: Լսեք Բախի սեսիաները, կհասկանաք, թե ինչ ի նկատի ունեմ:


Իսկ հիմա խցկվենք ալտերնատիվ ջազի, ժամանակակից ավանգարդի ու էլեկտրոնային երաժշտության մեջ. իրար են բախվում երկու աշխարհներ՝ ժամանակակից էլեկտրոնային երաժշտության հայրերից մեկը հանդիսացող Ռոբերտ Մայլսը (նրա Children երգը գոնե պետք է որ հիշեք) ու աշխարհահռչակ հնդիկ ջազ-պերկուսիոնիստ Տրիլոկ Գուրտուն:


Ու, իհարկե, չմոռանանք Mahavishnu Orchestra-ն՝ երբ Ջոն ՄակԼաֆլինը հավաքում է մի խումբ ջազի դեմքեր (ինչպես Չիկ Կորեան՝ Return to Forever-ը), ու միասին նվագում են մի բան, որն, ուզում եք՝ հավատացեք, ուզում եք՝ ոչ, բայց նույնպես ջազ է:


Թեմային ես դեռ կվերադառնամ, իհարկե:)

No comments:

Post a Comment