Ում դա հետաքրքիր է:) Անի, դու ուզել էիր, եթե ճիշտ եմ հիշում:
Showing posts with label մեկ ազգ. Show all posts
Showing posts with label մեկ ազգ. Show all posts
Thursday, July 26, 2012
Friday, June 29, 2012
«Մեկ Ազգի» դեմ դատը լա՞վ, թե՞ վատ նախադեպ
Կարդացի «Հրապարակի» հոդվածը «Մեկ Ազգի» դեմ մեր դատավարության թեմայով: Հետաքրքիր տեսակետ էր, փորձեմ արձագանքել, թե ինչքանով և ինչպես կարող է սա անդրադառնալ մարդու խոսքի ազատության վրա:
Ես չեմ սիրում Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը, իրոք չեմ սիրում: Չեմ սիրում նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և առավել ևս չեմ սիրում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Տանել չեմ կարողանում նաև նրանց նախորդ Լևոն Տեր-Պետրոսյանին: Արդյո՞ք սա ինձ իրավունք է տալիս թեկուզ ինտերնետում նրանց նկատմամբ տարբեր, հաճախ սեռական բնույթ կրող հայհոյանքներ կիրառել ու հույս ունենալ, որ նրանք չեն նկատի, չնկատելու կտան, իսկ եթե նկատեն էլ՝ դա կներկայացվի որպես իշխանության չարաշահում (հակված եմ կարծել՝ բավականին արդարացի), քաղաքական ռեպրեսիա և այլն: Չեմ կարծում:
Հրապարակային հայհոյանքներ, սպառնալիքներ և այլ տհաճ բաներ ինտերնետում լիքն են: Դրանք հիմնականում կիրառվում են հետևյալ խմբերի կողմից.
- ընդդիմադիր քաղաքական ուժերի որոշ ծայրահեղական ներկայացուցիչներ ու անդամներ՝ իշխող կուսակցության ու նրա ներկայացուցիչների, ինչպես նաև այլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հասցեին
- «քյառթու» և պահպանողական մասսան՝ լիբերալների, LGBT-ի, սեռական ազատության կողմնակիցների, ենթամշակույթների և նման մարդկանց հասցեին
- անձնական կոնֆլիկտներում՝ անհատների կողմից:
Երկրորդ կետն այնպիսի աղետալի մակարդակի է հասել (ինչպես կարող եք տեսնել D.I.Y.-ի հրկիզման ու Բազմազանության երթի վրա հարձակման դեպքերից), ու թե՛ հանրային, թե՛ իրավական դաշտերն այնքան թմրած են այս ամենին արձագանքում՝ փորձելով միաժամանակ կոմպրոմիսի գնալ թե՛ մեծամասնության կարծիքի, թե՛ միջազգային հանրության հետ, որ քաղաքացիական գիտակցություն ունեցող մարդիկ պետք է մի փոքր հրեն անիվը, որպեսզի չհասնենք կատաղի ու անպատժելի ամբոխի կողմից ինքնադատաստանի դեպքերի: Երկու անհատ կամ երկու խումբ կարող են տարբեր տեսակետներ ունենալ հարցի շուրջ, ու այդ տեսակետները կարող են բախվել: Բայց կա մի կետ, որից հետո երկխոսությունն ու բանավեճն անհնարին են դառնում:
Thursday, June 28, 2012
Գրեթե մոռացել էի. «Մեկ Ազգի» դատական գործի հանգուցալուծումը
Այո, այսօր դատավորը կարդաց իմ, Դանիել Իոհաննիսյանի, Հասմիկ Սիմոնյանը՝ ընդդեմ «Մեկ Ազգ» կուսակցության դատական գործով վճիռ: Ըստ որի մեր հայցը բավարարեց, ցավոք՝ մասնակի:
Դե ֆակտո՝ «Մեկ Ազգը» հիմա պետք է ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՐԵՆ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԻ իրենց ֆեյսբուքյան էջում ինձանից ու Դանիելից: Վիրավորանքի համար:
Շնորհակալություն ինչպես մեզ աջակցած բոլոր մարդկանց, այնպես էլ նրանց, ովքեր մեր դեմ ցույց-մույց էին անում՝ ավելի հետաքրքիր ու զվարճալի դարձնելով կյանքը:
Շնորհակալություն ինչպես մեզ աջակցած բոլոր մարդկանց, այնպես էլ նրանց, ովքեր մեր դեմ ցույց-մույց էին անում՝ ավելի հետաքրքիր ու զվարճալի դարձնելով կյանքը:
Այստեղ են ասել.
Tuesday, April 17, 2012
Մի քանի բան:)
Ժող, շատ ներողություն եմ խնդրում, ինչքան ժամանակ է՝ խեղդված եմ գործերի մեջ: Մի քանի բան գրեմ, քանի եկել եմ:
Տիգրան Խզմալյանի անվան հետ կապված էժանագին աղմուկի կապակցությամբ: Այս թեմայով ձգտում էի լռություն պահպանել, որ ունքը շինելու տեղն աչքը չհանեմ, բայց հիմա, կարծում եմ, ժամանակն է արտահայտվել: Տիգրան Խզմալյանի և առավել ևս նրա տիկնոջ քաղաքական կողմնորոշումն այնքանով է վերաբերում ինձ, ինչքանով Տիգրանին վերաբերում է իմ կրոնական կողմնորոշումը: Այդ մարդուն ես ճանաչում եմ իր գործով որպես լրագրող, ռեժիսոր և ապամոնտաժող բրիգադի անդամ ու հաստատ ավելի շատ վստահություն ունեմ, քան նրա անունը շահարկող տարբեր քաղաքական ու լրատվական կառույցների նկատմամբ: Մյուս կողմից՝ լրիվ վստահում եմ «Սարդարապատի» հայտարարությանն այդ առիթով:
Ժող, աղմուկ բարձրացնելուց առաջ մտածեք, թե ում մասին ինչ եք խոսում:
«Մեկ Ազգ» կազմակերպությունների դաշինքի նկատմամբ դատական գործի կապակցությամբ: Դատական նիստը նորմալ անցավ, չնայած ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ Գոռ Թամազյանին թվում է՝ նա դեռ «Ազատ Գոտի» է ճաշակում: Թամազյանը ճաշակեց մեր բոլոր փաստարկներն, ի հակադրություն պնդեց, որ արտահայտություններն ինքնագլուխ արել է իր կազմակերպության անդամ Կարապետ Թումանյանը, բայց թե ինչու պրոֆիլում հայտնվելուց պրոֆիլի անփառունակ վախճանն ընկած ամբողջ հատվածում նյութը չի հերքվել ու չի հեռացվել, չկարողացավ բացատրել:
Ծաղկաքաղ Գոռ Թամազյանի՝ դատական նիստի ժամանակ արած արտահայտություններից.
«... երբ մեր էջը ռեպորտ ճաշակեց ...»
«... ես դատական ծանուցագիր ճաշակեցի ...»
«... Կարապետ Թումանյանը խիստ նկատողություն ճաշակեց ...»
Հաշվի առնենք նաև այն, որ Թամազյանը չհերքեց, որ համաձայն է արտահայտությունների հետ և ավելին՝ նիստի ընթացքում մեկնաբանում ու արդարացնում էր դրանք:
Հաջորդ նիստը հունիսի 1-ին է: Ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնեմ:
Մաշտոցի այգու Քաղաքացիական ամբիոնի ինտերնետային ռեսուրսի կապակցությամբ: Ուշացման պատճառները շատ են, բայց չեն արդարացնում, ինչի համար ներողություն եմ խնդրում: Ռեսուրսը պատրաստ է, նյութերն ինձ ուղարկվելուն պես կտեղադրվեն: Կարող եք վայելել. http://civictribune.tumblr.com/
Համ էլ՝ լայքեք:)
Tuesday, April 3, 2012
Դատը հետաձգվեց
Ժող, ունեմ նորություններ:) նախ, դատը հետաձգվեց մինչև ամսի 16-ը: Երկրորդ, ու հանկարծ կտրուկ ռեակցիաներ չտաք, հակընդդեմ հայց են ներկայացրել իմ դեմ, իբր «Anti-Մեկ Ազգը» վիրավորել է Գոռին, Ադոլֆին ու Հայ Առաքելական Եկեղեցուն ու ես պետք է էջի անունից ներողություն խնդրեմ ու էջը լուծարեմ:
Տանձներիդ չեք դնում:) ֆեյսբուքյան էջը հասարակական նախաձեռնություն է, ու նրա ամեն անդամը պատասխանատու է իր սեփական արարքների համար: Խմբի անունից կատարված հայտարարությունները կատարվել են խմբի հինգ ադմինիստրատորների անունից, ու նույնիսկ իրենք՝ ադմինիստրատորները չեն կարող ասել, թե որը որի անունից է արվել, քանի որ նույնիսկ համարակալումը միշտ քաոսի է վերածվել: Ադմինիստրատորները խմբում կատարում են զուտ տեխնիկական ֆունկցիա ու ոչ թե պարտավորությամբ, այլ սեփական նախաձեռնությամբ ու համակարգի տրամադրած տեխնիկական հնարավորությամբ զբաղվում են հայհոյախոսությունների հեռացմամբ՝ հնարավորինս չճնշելով անդամների խոսքի ազատությունը, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ:
Այլ կերպ ասած, հակընդդեմ հայցն ամենայն հավանականությամբ վարույթ չի ընդունվի, իսկ եթե ընդունվի էլ՝ չի հաղթի:
«Մեկ Ազգն» ընդունել է, որ իրենց կազմակերպության անդամներից մեկը՝ Կարապետ Թումանյանն է «ինքնագլուխ» արել «գռեհիկ արտահայտությունները»: Անձամբ իմ ենթադրությունն այն է, որ Կարապետին քավության նոխազի դիրքում են դրել ու լավ համոզել, որ «նա զոհաբերում է իր հպարտությունը հանուն դաշինքի հայրենանվեր գործի»: Եթե դա իրոք այդպես է, ապա ազնիվ հարց Կարապետին, որի պատասխանը ոչ թե ինձ պետք է տա, այլ ինքն իրեն. քեզ չի՞ թվում, որ Գոռ Թամազյանը պատրաստ է կազմակերպության ամեն անդամի ինքնազոհությունն ընդունել, բացի ինքն իրենից:
Մյուս կողմից՝ ինձ այնքան չեն նեղում «Մեկ Ազգի» «գռեհիկ արտահայտություններն», ինչքան փորձը՝ իմ գործունեությունը քաղաքական կոնկրետ կուսակցության կցել (մասնավորապես՝ Հայ Ազգային Կոնգրեսի երիտթևին) ու որպես քաղաքական ներկայացնել: Ենթադրում եմ՝ նման վարքը, մեկնաբանվելով ՀԱԿ-ի քաղաքականության գոռթամազյանական մեկնաբանության հիմնավորման տեսանկյունից, կարող է վնասել թե՛ իմ (ապաքաղաքականացված և անշահախնդիր գործունեությունը ներկայացվում է որպես քաղաքական մոտիվացիայով ու շահով ուղղորդված), թե՛ ՀԱԿ-ի (ներկայացվում է, թե ՀԱԿ-ն ունի գաղտնի հրեամասոնաիլյումինատասատանիստ երիտթևցիներ, որոնք ծպտյալ բարոյալուծում են Հայաստանը՝ բան, որը բավական է մեր ֆունդամենտալիստներին բիզ-բիզ կանգնեցնելու համար) հեղինակությանը վնասելու համար:
Ես պատրաստվում եմ դիմել Հայ Ազգային Կոնգրեսին, որպեսզի նրանք ելույթ ունենան պաշտոնական հայտարարությամբ, որ ես ՀԱԿ երիտթևի կամ որևէ այլ կառույցի անդամ չեմ ու երբևէ չեմ հանդիսացել: Բացի դրանից, կոչ եմ անում Հայ Ազգային Կոնգրեսին միանալ մեր իրավական հայցին ու կասեցնել անհիմն զրպարտանքների այն անձրևը, որն այդքան անպատասխանատու կերպով տեղում է «Մեկ Ազգ» կազմակերպությունների դաշինքը:
Էլի մի բան կա, բայց կպահեմ մինչև հակընդդեմ հայցի մասին ծանուցագիր ստանալը: Հզոր նորություն է:))) ու կարող է այս հարցը լուծել այժմ և առհավետ:
Տանձներիդ չեք դնում:) ֆեյսբուքյան էջը հասարակական նախաձեռնություն է, ու նրա ամեն անդամը պատասխանատու է իր սեփական արարքների համար: Խմբի անունից կատարված հայտարարությունները կատարվել են խմբի հինգ ադմինիստրատորների անունից, ու նույնիսկ իրենք՝ ադմինիստրատորները չեն կարող ասել, թե որը որի անունից է արվել, քանի որ նույնիսկ համարակալումը միշտ քաոսի է վերածվել: Ադմինիստրատորները խմբում կատարում են զուտ տեխնիկական ֆունկցիա ու ոչ թե պարտավորությամբ, այլ սեփական նախաձեռնությամբ ու համակարգի տրամադրած տեխնիկական հնարավորությամբ զբաղվում են հայհոյախոսությունների հեռացմամբ՝ հնարավորինս չճնշելով անդամների խոսքի ազատությունը, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ:
Այլ կերպ ասած, հակընդդեմ հայցն ամենայն հավանականությամբ վարույթ չի ընդունվի, իսկ եթե ընդունվի էլ՝ չի հաղթի:
«Մեկ Ազգն» ընդունել է, որ իրենց կազմակերպության անդամներից մեկը՝ Կարապետ Թումանյանն է «ինքնագլուխ» արել «գռեհիկ արտահայտությունները»: Անձամբ իմ ենթադրությունն այն է, որ Կարապետին քավության նոխազի դիրքում են դրել ու լավ համոզել, որ «նա զոհաբերում է իր հպարտությունը հանուն դաշինքի հայրենանվեր գործի»: Եթե դա իրոք այդպես է, ապա ազնիվ հարց Կարապետին, որի պատասխանը ոչ թե ինձ պետք է տա, այլ ինքն իրեն. քեզ չի՞ թվում, որ Գոռ Թամազյանը պատրաստ է կազմակերպության ամեն անդամի ինքնազոհությունն ընդունել, բացի ինքն իրենից:
Մյուս կողմից՝ ինձ այնքան չեն նեղում «Մեկ Ազգի» «գռեհիկ արտահայտություններն», ինչքան փորձը՝ իմ գործունեությունը քաղաքական կոնկրետ կուսակցության կցել (մասնավորապես՝ Հայ Ազգային Կոնգրեսի երիտթևին) ու որպես քաղաքական ներկայացնել: Ենթադրում եմ՝ նման վարքը, մեկնաբանվելով ՀԱԿ-ի քաղաքականության գոռթամազյանական մեկնաբանության հիմնավորման տեսանկյունից, կարող է վնասել թե՛ իմ (ապաքաղաքականացված և անշահախնդիր գործունեությունը ներկայացվում է որպես քաղաքական մոտիվացիայով ու շահով ուղղորդված), թե՛ ՀԱԿ-ի (ներկայացվում է, թե ՀԱԿ-ն ունի գաղտնի հրեամասոնաիլյումինատասատանիստ երիտթևցիներ, որոնք ծպտյալ բարոյալուծում են Հայաստանը՝ բան, որը բավական է մեր ֆունդամենտալիստներին բիզ-բիզ կանգնեցնելու համար) հեղինակությանը վնասելու համար:
Ես պատրաստվում եմ դիմել Հայ Ազգային Կոնգրեսին, որպեսզի նրանք ելույթ ունենան պաշտոնական հայտարարությամբ, որ ես ՀԱԿ երիտթևի կամ որևէ այլ կառույցի անդամ չեմ ու երբևէ չեմ հանդիսացել: Բացի դրանից, կոչ եմ անում Հայ Ազգային Կոնգրեսին միանալ մեր իրավական հայցին ու կասեցնել անհիմն զրպարտանքների այն անձրևը, որն այդքան անպատասխանատու կերպով տեղում է «Մեկ Ազգ» կազմակերպությունների դաշինքը:
Էլի մի բան կա, բայց կպահեմ մինչև հակընդդեմ հայցի մասին ծանուցագիր ստանալը: Հզոր նորություն է:))) ու կարող է այս հարցը լուծել այժմ և առհավետ:
Monday, April 2, 2012
Դատին մնացել է 8 ժամից էլ քիչ))) զքլունգն նախնական
Մի քանի պարզաբանում ու քլնգում:
Ռուբին «Վանեցի» Անեցյան, նույնիսկ եթե դու ինձ բացահայտ հայհոյես ու մեղադրես սինխրոֆազոտրոն լինելու մեջ, ես որևէ կերպ չեմ բողոքի ու առավել ևս դատական գործ չեմ հարուցի քո դեմ, բավական է այն, որ դու ինքդ սեփական վարքով քեզ ինտերնետ-մեմի ստատուսի ես հասցրել (ստատուսը ֆիքսվում է այս հոդվածով): Ես միայն շնորհակալություն եմ հայտնում Չակ Նորիսին, որ քո փոխարեն Չակ Նորիսը չի:
«Զարուհի» հանդես (ավելին՝ հանդես կանանց համար), ու հատկապես հարգելի Իլոնա Ազարյան: Երբ դուք հոդվածներ եք տպում կանանց մասին, ովքեր հպարտ կերպով պատմում են, թե ինչպես կինը պետք է «սուր ամբիցիաներից» հրաժարվի հանուն ընտանեկան կյանքի, ես հասկանում եմ, որ դուք բնավ ֆեմինիստական հրատարակում չեք: Բայց այդ աստիճանի պաշտպանել կանանց նկատմամբ այդ աստիճանի ստորացուցիչ արտահայտվող մարդուն... դատեցեք ինքներդ.
Կինը լո'կ բնություն է, իսկ տղամարդը` վեր բնությունից:Այսօր կանայք օրըստօրե կորցնում են իրենց բարոյական հատկանիշները, իսկ այդ ամենի մեղավորն առաջինը նրանց անիքնասեր ծնողներն ու նաև նրանց եղբայրներն են, ու նաև այն տղամարդիկ ովքեր պատրաստ են նմանների հետ ընտանիք կազմել:Այն տղամարդը, որը կողմ է մայր իշխանության գաղափարին, արժանի է լոկ ապտակի, իսկ եթե կողմ է ամուսնական իրավունքների հավասարության սկզբունքին, ուրեմն արժանի է լոկ հեգնանքի:Կին-տղամարդ հարաբերություններում երբեք հավասարություն չի եղել, իսկ երբ մի տղամարդ ասում է, թե իր և իր կնոջ միջև հավասարության չափանիշն է գործում, դա այդպես չէ. իրականում այդ նրա կինն է նրան ղեկավարում. ուժեղ խառնվածքով տղամարդը նույնիսկ խոսքով չի հանձնում իր պատվի դիրքերը:ՀԵՂԻՆԱԿ ՄԵԿ ԱԶԳ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ՝ ԳՈՌ ԹԱՄԱԶՅԱՆ
Ձեր սեփական խոսքերից. «Ինչ վերաբերում է ֆեյսբուքյան «Անտի մեկ ազգ» էջին, ապա այն լեցուն է մարտնչող կոսմոպոլիտիզմի, սեռական եւ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողականության եւ այլ զազրելի բաների քարոզչությամբ»՝ «և այլ զազրելի բաների» քարոզչության մեջ մտնում են նաև պայքարը հանուն կանանց իրավունքների և ընդդեմ կանանց նկատմամբ բռնության դեմ: Ու Հ1-ով էլ հիմնարար հակասություններից մեկը կանանց ստորադասության մասին Գոռ Թամազյանի պնդումն էր, որը պսակվեց վերջինիս «իսկ դու որ կին ունենաս, իրան ո՞նց ես դաստիարակելու» նախադասությամբ: «Իսկ «Ժառանգության» համակիր Դանիել Իոնիսյանն աչքի էր ընկել 2010-ի գարնանը` որպես զորակոչից տարկետում ապահովող ասպիրանտական տեղերի կրճատման դեմ ուսանողական ցույցերի կազմակերպիչներից մեկը»՝ շատ, շատ սարսափելի, հայրենադավ արարք է՝ պայքարել, որ ավելի քիչ ապագա գիտաշխատողների կտրեն գիտությունից ու տանեն բանակ՝ երկու տարի խլելով նրանց մասնագիտական զարգացումից ու գիտական զարգացումից երկու տարով ետ գցելով: Սպանել է պետք Դանիելին նրա համար, ինչպե՜ս է համարձակվել պայքարել հանուն Հայաստանի գիտության առաջադիմության: Իսկ Հասմիկ Սիմոնյանն ընդհանրապես ազգի դավաճան է, հերիք չի՝ բանաստեղծուհի է, ստեղծագործող-արվեստագետ, մի հատ էլ գրական ոլորտում հասարակական-կազմակերպչական աշխատանք է իրականացնում, թարգմանություններ է անում, բլոգ է պահում, ու առնվազն վերջին երկու՝ չորրորդ և հինգերորդ «Հավաքածու» գրական մրցանակիների ժամանակ ինձ հետ միասին ժյուրիի կազմի մեջ է: Ամո՛թ: Մեկ էլ, եթե ազատ լինեք, ինձ մեկ-մեկ հոմոսեքսուալ են հայտարարում, մեկ-մեկ էլ՝ բիսեքսուալ: Ես, իհարկե, չեմ պատրաստվում վիճել ձեզ հետ՝ եթե դուք ասում եք, ապա մի բան երևի կլինի: Միայն մի հարց. իմ օրիենտացիան ե՞րբ հասցրեց փոխվել, ու այնպես աննկատ, որ դուք դրա մասին իմացաք, իսկ ես՝ ոչ:
«Հենարան» ակումբին. երբ դուք հոդված տեղադրեցիք մարմնավաճառի նկատմամբ մարդկային վերաբերմունքի մասին (Դավիթ Գևորգյանի հոդվածը), դուք երևի գիտակցում էիք, որ շատերը ձեզ կմեղադրենք անբարոյականություն քարոզելու մեջ: Ու նաև երևի գիտակցում էիք, որ հենց ինձ նման նախապաշարմունքներից ազատ ու լիբերալ մարդիկ են ձեր տեսանկյունը տարածելու և ատամներով պաշտպանելու: Գրողը տանի, ես ձեզ ծափահարում էի:
Իսկ հիմա դուք ձեզ վրա եք վերցնում «բարոյական ոստիկանության» թիկնոցն ու իմ՝ սեփական իրավունքները պաշտպանելու գործողությունը որակում որպես «մազալու դեպք»:
Ես չգիտեմ, թե երբ է հայտնվել «Հենարանն» ու երբվանից է սկսել հատուկենտ մարդասիրական նյութեր հրատարակել, բայց անձամբ ես մարդու իրավունքների ուղղությամբ ինտերնետ-ակտիվիզմով եմ զբաղվում 2004-2005 թվականներից՝ Avalon.am, Surprise.am, Zhesht.am, Ակումբ.am ինտերնետային ֆորումներում, իմ բլոգներում և այլուր: Փոխարենը ստանալով սպառնալիքներ ու հայհոյանքներ: Ու եթե դուք պետք է մի հոդվածում մարդասեր լինեք, իսկ մյուսում «սատանիզմ» բառի մասին ձեր պատկերացումները փաթաթեք իմ վզին ու կասկածի տակ դնեք սեփական իրավունքների համար պայքարելու իմ իրավունքը՝ մի քանի կետով հակասելով անգամ ՀՀ Սահմանադրությանն, ապա ձեր անսկզբունքայնությունն ու որոշ դեպքերում լրագրողի էթիկայի բացակայությունը նորմալ դեպքերում պետք է որ ինքնուրույն կասկածի տակ դնեին ձեր լրատվամիջոցի գոյության իրավունքը:
Henaran.am կայքի «Մեր մասին» էջից մեջբերումներ.
Հավաստի եւ բազմակողմանի լրատվություն...“Հենարան” մամուլի ակումբի նպատակը ՀՀ-ում քաղաքացիական հասարակության եւ ազատ խոսքի կայացումն է:...Մենք կողմնակից ենք, որպեսզի բանախոսների եւ լրագրողների միջեւ պահպանվեն էթիկական եւ մասնագիտական նորմերը:
Թույլ տվեք չհավատալ:
«Մեկ Ազգ» կազմակերպությունների դաշինք, ձեր մտքով երբևէ անցե՞լ է, թե ինչու է փոխհատուցման գումարը նշանակվել սիմվոլիկ 10 դրամ: Պատասխանեմ՝ զուտ մարդասիրական նպատակներով: Մենք ձեր կազմակերպության ֆինանսական դրության մասին հետևություն ենք արել այն փաստից, որ ձեր պլակատները հաճախ ֆլոմաստերով են ներկում, և որոշել ենք չփորձել ձեր դեմ պայքարել ֆինանսական ճնշումների եղանակով՝ ընդհակառակը, ելնելով ձեր ֆինանսական ծանր վիճակից՝ ձեզ պարտադրել նվազագույն հնարավոր տուգանք ու սահմանափակվել հասարակական ներողությամբ: Չնայած ձեր զրպարտող ու վիրավորական արտահայտություններին, դուք ինձ մոտ ընդամենը խղղճահարություն եք առաջացնում: Իսկ դուք դեռ չեք պատասխանել մեր հայտին: Կտեսնվենք դատարանում:
Դատարանի առաջին նիստը վաղն է՝ Աջափնյակ ու Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում (Նազարբեկյան 40, եթե չեմ սխալվում): Հրավիրում եմ բոլոր ցանկացողներին և լրատվամիջոցներին՝ բացի Slaq.am-ից, որը բոյկոտի է ենթարկված և անձամբ ինձանից երբևէ ոչ մի ինֆորմացիա չի ստանա:
Friday, February 17, 2012
Մեմվեցինք, փաստորեն
Չմեռանք՝ մեմ էլ դառանք: Շնորհակալություն Սևակ Կիրակոսյանին:) Rage comic էլ սարքեցի Կիռայի առաջարկով.
Իսկ հիմա՝ օ՛ն դեպի Մաշտոցի այգին: Գոնե ջերմությունս իջներ:
Tuesday, February 14, 2012
«Ազատ Գոտի. Անտի Մեկ Ազգ vs. Մեկ Ազգ»
Վերջապես նյութերը հասանելի են YouTube-ում, ովքեր բաց են թողել հաղորդման հերարձակումը, կարող են այն դիտել ինտերնետում:
Friday, February 10, 2012
«Ազատ Գոտի». պոստ-սկրիպտում
Այ, այս կարգի հոգնած եմ ու նիհարած: Բայց նաև լի եմ պատրաստակամությամբ, ինչպես կասեր Գոռ Թամազյանը :D
Համոզված եմ՝ Թամազյանն այսպիսի օպոզիցիա չէր սպասում: Մարդիկ, ովքեր ոչ թե խեղճ-խեղճ իրեն կասեին՝ մենք համաձայն ենք ձեր մտքերի հետ, բայց դեմ ենք ձեր մեթոդներին, այլ կջարդեին իրեն: Որովհետև մենք համաձայն չենք իրենց մտքերի հետ ու դատապարտում ենք իրենց մեթոդները:
Ձեզ լեկցիա չկարդամ մի բանի մասին, որ դուք ինձանից էլ լավ եք հասկանում: Ասեմ միայն երեք բառ.
VENI VIDI VICI
Տպավորություններն ու արձագանքներն՝ այստեղ:
Saturday, January 28, 2012
«Մեկ Ազգի» պլակատների ռունիկ մառազմը
Եթե ծանոթ եք գերմանո-սկանդինավյան ռունաներին, ապա պետք է որ ճանաչեք «ՀԱՅ» բառի աջ և ձախ կողմերի սիմվոլները: Եթե ոչ, ապա իմ «Ռունաներ. ծագումն ու Առաջին Աեթը» հոդվածում կհանդիպեք աջ կողմի «ֆեհու» ռունան: Ձախինը «սովիլլո» ռունան է:
Իհարկե, անվանումները, որոնք ես բերեցի, սկանդինավյան Ֆութարկինն են ու, հավանաբար, ձեզ ոչինչ չեն ասի:
Սկսենք հետաքննել, թե ինչպես են, ըստ տարբեր աղբյուրներից եկող վկայությունների՝ Հիտլերին նմանակող ու իր կառույցն Անեներբեի օրինակով կառուցած մարդու առաքելական եկեղեցին պաշտպանող պլակատի վրա հայտնվել սկանդինավյան ռունաները:
Սկսենք սկզբից:
Thursday, January 5, 2012
«Մեկ Ազգ», նացիստական խմբավորում. ինչու՞
Որոշ ժամանակ է, ինչ հետևում եմ Anti "Մեկ Ազգ" կազմակերպությունների դաշինք խմբի իրադարձություններին (լայքի՛ր խումբն, ընթերցո՛ղ)))): Ինձ պետք էր հասարակայնորեն ապացուցել, որ.
- մեկազգականները նացիոնալիստ են
- մեկազգականներն անտիսեմիտ են
- մեկազգականները միլիտարիստ են
- մեկազգականները հավատում են, որ իրենք արիացի են, ու որ արիացիները գերակա են մնացածի նկատմամբ
- մեկազգականները սահմանափակում են կանանց իրավունքները
- մեկազգականները հետապնդում են համասեռականությունը
- մեկազգականները հասարակայնորեն ֆանատիկ պաշտպանում են տեղական քրիստոնեական եկեղեցին, իսկ ներքին օղակով հակվում են նեոպագանիզմի:
Հիմա ապացուցենք կետ առ կետ (գոնե այն կետերը, որոնց համար բավարար նյութ է հավաքվել).
- Գոռը ոչ միայն իրեն նացիոնալիստ է համարում, այլ նույնիսկ հարգում է... միայն նացիոնալիստներին: Ու բարոյական մարդկանց:
- «Մեկ ազգի» ջատագովները բազմիցս անվանում են խումբը «ջհուդական»՝ վիրավորական կոնտեքստով, խոսում հրեամասոնաիլյումինատական դավադրության մասին (Սարգիս Արորդի «... այսօր երկրագնդի մեծ մասը ապրում է հրեական թելադրությամբ...»): Բացի դրանից, 2005 թ. իմ անձնական զրույցը «Մեկ ազգի» երիտասարդ անդամ Հ...ի հետ միանշանակ հաստատեց կազմակերպության ակնհայտ հակասեմիտական ուղղվածությունը: Գոռն ինքը հաղորդման ընթացքում բազմիցս ակնարկում է, որ «դրսից ֆինանսավորում են», Տիգրան Ռոբերտովիչը խոսում է «մանիպուլյատիվ աշխարհի մասին», չնայած ուղղակիորեն չեն նշում հրեաներին, մասոններին և իլյումինատներին:
- Գոռն իրեն ոգեշնչող օրինակ է բերում՝ Սպարտան: Արդյոք տեղյա՞կ է Գոռն այն մասին, որ սպարտայի բանակում քաջալերվում էր համասեռական կապը զինվորների միջև (թեև քննադատվում էր այն որպես միակ կապակցող միջոց կիրառելը): Նպատակը՝ ֆիքսել զինվորի դիրքը սուրրոգատ ընտանիքի՝ բանակի մեջ: Ցանկացած դեպքում, նման միլիտարիստական արտահայտությունները, միլիտարիստական նկարները լիքն են մեկազգականների մոտ: Կարող եք ստուգել:
- Հայ Արիականների Միություն, արիական ցեղակրոնություն, ՀՀ Քաղաքացի. «հա կամաչեր որ արիական ազգերին խայտառակ էք անում» և այլն: Կարծում եմ՝ այլ, լրացուցիչ ապացույցներ պետք չեն:
- Հինգերորդ կետով դեռ շատ տվյալներ չկան, բացի դրես-կոդից («փակեք ձեր բաց պորտերը», «հեշտասերներ» և այլն), բայց դե նացիստական Գերմանիան էլ իր «Kinder, Küche, Kirche»-ն մտցրեց միայն վերջնականապես իշխանության գալուց հետո: Համարենք այս կետը դեռևս չհաստատված՝ այդ ուղղությամբ ակնհայտ նկրտումներով («Հայ կինը պետք է փայլի իր բարոյական նկարագրով»):
- Ապացույց՝ իրենց հոմոֆոբ պլակատները: «Զգուշացեք համասեռամոլներից»:
- Թամազյանը խոսում է եկեղեցուն հավատարիմ լինելու մասին: Այնինչ Հայ Արիականների Միությունը, որը մտնում է կազմակերպությունների դաշինքի մեջ, հայտարարում է արիադավան-հեթանոսական հավատի քրմական դասի ձևավորման մասին:
Իսկ էջում շարունակում են պատռվել դիմակները))) անփորձ մեկազգականները, չդիմանալով պրովոկացիաներին, մեկ առ մեկ ցույց են տալիս իրենց անհանդուրժողականությունն ու շովինիզմը: Հետևությունները թողնում եմ ձեզ:
Թարմացում. հինգերորդ կետը՝ կանանց իրավունքների ու «Kinder, Küche, Kirche»-ի առումով, հաստատվեց, ու այն էլ ինչքան միանշանակ կերպով))) Իսկ այստեղ Թամազյանը խոսում է եկեղեցուն հատուկ իրավունքներ՝ նույնիսկ անկախ պետության ստատուս տալու մասին: Հաշվի չառնելով, որ Վատիկանը, որի օրինակից նա ոգեշնչվել է, ըստ էության ոչ հոգևորական/սպասարկող բնակչություն չունի:
Թարմացում. հինգերորդ կետը՝ կանանց իրավունքների ու «Kinder, Küche, Kirche»-ի առումով, հաստատվեց, ու այն էլ ինչքան միանշանակ կերպով))) Իսկ այստեղ Թամազյանը խոսում է եկեղեցուն հատուկ իրավունքներ՝ նույնիսկ անկախ պետության ստատուս տալու մասին: Հաշվի չառնելով, որ Վատիկանը, որի օրինակից նա ոգեշնչվել է, ըստ էության ոչ հոգևորական/սպասարկող բնակչություն չունի:
Subscribe to:
Posts (Atom)



