Tuesday, February 14, 2012

«Ազատ Գոտի. Անտի Մեկ Ազգ vs. Մեկ Ազգ»

Վերջապես նյութերը հասանելի են YouTube-ում, ովքեր բաց են թողել հաղորդման հերարձակումը, կարող են այն դիտել ինտերնետում:


Հատուկ շնորհակալություն.
  • «Ազատ Գոտի» հեռուստանախագծի թիմին՝ չեզոքությունը հնարավորինս պահպանելու ու բանավեճը լիարժեք ներկայացնելու համար ու մասնավորապես հաղորդավար  Արտակ Վարդանյանին
  • Ինձ հետ նույն անկյունում կանգնած բանախոսներ Մարինե Մարգարյանին ու Սևակ Կիրակոսյանին՝ մեր տեսանկյունն ամուր ու արժանապատիվ ներկայացնելու համար
    «Անտի Մեկ Ազգ» ֆեյսբուքյան էջի ադմինիստրացիային ու համակիրներին՝ հոգեբանական ու գաղափարական աջակցության համար
  • Արտակ «Աթեիստ» Գաբոյանին, Տիգրանուհի Մարգարյանին, Մարգարիտա Դադայանին, Ռուբեն Մարտիրոսյանին, Անի Սարգսյանին, Արփի Տեր-Ղազարյանցին ու մնացած բոլորին (ներեցեք, որ բոլորին չհիշատակեցի)՝ մեզ հետ միասին տաղավարում գտնվելու ու մեր մեջքին կանգնած լինելու համար
  • Սարգիս Կարեյանին՝ արժանապատիվ վարքի ու բանավեճի, ինչպես նաև հայ ժամանակակից գրականության մեջ ներդրման համար (համատեղության կարգով կցանկանայի մեր էջում պարոն Կարեյանին ստրկամտության մեջ մեղադրող նացիոնալիստներին հիշեցնել, որ պարոն Կարեյանն ու իրենք գտնվում են անհամեմատելի դիրքերում ու իրենց մեղադրանքներն առնվազն ողորմելի են հնչում)
Ու շնորհակալություն մնացած բոլորին՝ դիտելու, համաձայնելու կամ չհամաձայնելու համար, քանի որ մեր նպատակն այն է, որ բոլոր կարծիքներն էլ հնչել ու ոչ մի կարծիք չփորձի լռեցնել մնացած բոլորին: Բարի դիտում:

Հ. Գ. Իմ հոդվածները, որոնց մասին խոսք գնաց հաղորդման ընթացքում, հետևյալն են.
Գրանտների թեմայով իմ ասելիքը երևի եթերային նյութից դուրս մնաց, այնպես որ խնդրում եմ ձեզ տարածել այս ուղերձը (կարևոր է):
Anti "Մեկ Ազգ" կազմակերպությունների դաշինք ֆեյսբուքյան խումբն իրենից ներկայացնում է կամավորական նախաձեռնություն: Այն ՀԿ չի, իր հետևում քաղաքական ՈՉ ՄԻ ուժ չի կանգնած, կրոնական կազակերպություն չի ներկայացնում կամ քարոզում:
Anti "Մեկ Ազգ" կազմակերպությունների դաշինք ֆեյսբուքյան խումբն ունի տասից պակաս կամավորներ և 811 (2012թ. փետրվարի 14-ի ժամը 00:08-ի տվյալներով) համակիրներ: Անդամավճարներ չեն հավաքվում, գրանտներ կամ այլ ֆինանսային միջոցներ չենք ստանում: Անձամբ ես, լինելով էջի 5 ադմինիստատորներից մեկը (ժամանակագրական առումով՝ կրտսերը), ոչ մի դրամ/դոլար/ռուբլի վարձատրություն չեմ ստացել «Մեկ Ազգ» կազմակերպությունների դաշինքի դեմ պայքարի համար ու ամեն ինչ արել եմ մարդկային, քաղաքացիական ու բարոյական պարտքի զգացողությունից ելնելով ու քանի որ ինչ-որ մեկը պետք է ուղղորդեր ժողովրդի բողոքի ձայնն այս երևույթի դեմ: Խմբի բոլոր ադմինիստրատորները, համոզված եմ, կարող են հաստատել սա:
Խմբի անդամների մեջ կան տարբեր կրոնական, գաղափարական, քաղաքական, սեռական պատկանելության մարդիկ, որոնց միավորել է մի գաղափար. ՀՀ բոլոր քաղաքացիները հավասար իրավունքներ ունեն ու հավասար պարտավորություններ են կրում: Առավել մանրամասն այդ մասին՝ խմբի նկարագրության մեջ:
Մենք կողմ ենք բազմակարծությանը: Եթե դեմ եք մեր արտահայտած գաղափարներին, մենք ուրախ կլինենք առողջ, ոչ կոնֆլիկտային զրույց-բանավեճ ունենալ ձեզ հետ (թեյն՝ ինձանից), քանի դեռ դուք էլ պատրաստ եք հարգել դիմացինի սեփական կարծիք ունենալու իրավունքը:
Ողջ եղեք:

No comments:

Post a Comment