Showing posts with label սատանիզմ. Show all posts
Showing posts with label սատանիզմ. Show all posts

Sunday, July 8, 2012

Անկեղծ հերոսներին նվիրվում է

Զվարճալի է, որ հենց ես ինչ-որ հասարակական գործունեությամբ եմ սկսում զբաղվել, միանգամից մարդկանց լրիվ նույն խումբը հերթական անգամ հայտնաբերում է, որ ես սատանիստ եմ ու վայնասուն է բարձրացնում: Այդ խմբի անբաժան մասն են հայ բլոգոսֆերայի ֆաունայի կնճիթավոր ներկայացուցիչներն ու «մենք նացիստ չենք, բայց կողմ ենք համակենտրոնացման ճամբարներին ու գազախցիկներին, ու կեցցե ՀՀԿ-ն ու Պուտինը» նացիոնալիստները, պահպանակողական պրո-իշխանական տարբեր բաներ և այլն: Այսօր ես ձեզ չեմ քլնգելու: Ես շնորհակալություն եմ հայտնում համեստ անձիս նկատմամբ արտահայտած մեծ հետաքրքրության համար: Շնորհակալ եմ, որ այդ աստիճանի վախենում եք ինձանից: Դուք բոլորդ անկեղծ հերոսներ եք, որոնք հազար հոգով քաջաբար մոնիտորի հետևից սպառնում ու հայհոյում են չար սատանիստին:

Սիրելի անկեղծ հերոսներ և այլ փղեր, ձեզ եմ նվիրում Ջեկի Չանի «Անկեղծ հերոսը» երգը.

Saturday, June 2, 2012

Նույնասեռականություն. Սատանիստական տեսանկյունն ընդդեմ քրիստոնեականի

Քրիստոնեական տեր հայրերը նույնասեռականների հետ կապված այս ամբողջ աղմուկի ընթացքում, ընդհանուր առմամբ, զբաղված էին «գեյ ես՝ նզովյալ ես, ռադդ քաշիր» տեսանկյունն առաջ տանելով (աչք փակելով Սերժիուս ու Բաքքուս սրբերի վրա, որոնց ընդունում են կաթոլիկ, ուղղափառ ու առաքելական եկեղեցիներն ու որոնց կապը շատ հետազոտողների կողմից որակվել է որպես ռոմանտիկ, ինչի պատճառով նրանք շատ սիրված են LGBT եկեղեցիներում): Ինչ-որ Մաքսիմ Ոսկանյան էլ ինչ-որ Իրատես շաբաթաթերթում նույնասեռականներին ու արտամուսնական կապեր ունեցողներին նեռ-բան լինելու մեջ էր մեղադրում, կոնսպիրացիոն տեսություններ մեջբերում ու մահապատժի ենթարկելու կոչեր անում: Տերտերները և այլոք մի հոդվածի մեկնաբանություններում կռիվ էին տալիս, թե նույնասեռականը չի կարող քրիստոնյա լինել: Որոշեցի, որ սխալ կլինի, եթե COS-ի տեսանկյունը չհնչի ի հակադրություն մեր սիրելի կղերականների:

Wednesday, February 29, 2012

Անդրադարձ անդրադարձներին. «Հայելի» ակումբ


Watch live streaming video from a1plus at livestream.com
Տեքստային տարբերակն՝ այստեղ: Իսկ հիմա տեսնենք, թե որքանով են ազնիվ իմ օպոնենտները: Մասնավորապես՝ «Առավոտը»: Եթե կարդաք սա, ապա կտեսնեք.
  • Նյութի տեքստն էական կերպով չի փոխված՝ միայն վերաձևակերպված է այնպես, որ ընթերցողի ուշադրությունը չկենտրոնանա առանձին տարրերի ու անհամապատասխանությունների վրա՝ փոխարենը կանգ առնելով «վերլուծության» վրա:
  •  Նյութը լրագրողի էթիկայի բռնաբարություն է, քանի որ լրագրողի վերաբերմունքն իրավունք չունի վերապահ լինել, իսկ հոդվածում անկողմնապահության նշույլ անգամ չկա:
  • Նյութի մեջ արված արտահայտությունները կամայականորեն վերադասավորված են, որպեսզի համապատասխանեն հոդվածի հեղինակի տեսանկյունին (օրինակ, Վարդան Դևրիկյանին անգրագետ ես անվանում եմ երկու անգամ լրիվ անհիմն կերպով «ձեր ասածն անգրագիտություն է» արտահայտությունը լսելուց հետո):
  • Բանավեճի էական ու բեկումնային կետերը չեն ներկայացված:
Այժմ անդրադառնանք բուն բանավեճին: Ես ոչ էթիկ համարեցի բանավեճի ժամանակ փորձել վարկաբեկել օպոնենտին, թեև կարող էի դա անել՝ նույնպես փաստերը մասնակի ներկայացնելով: Բայց հիմա ազնվորեն կներկայացնեմ, թե ինչ գիտեմ իմ օպոնենտի՝ Վարդան Դևրիկյանի մասին:

Monday, September 19, 2011

Սատանիզմ. մի վերլուծություն

Այստեղ մենք գոնե
ազատ կլինենք. Ամենազորն այստեղ
Իր խանդից չի կառուցել, ու այստեղից մեզ չի վտարի.
Այստեղ մենք կիշխենք վստահ, ու իմ ընտրությամբ
իշխելն արժանի մղում է, թեկուզ Դժոխքում.
Լավ է իշխել Դժոխքում, քան ծառայել Դրախտում:
Ջոն Միլտոն, «Կորուսյալ Դրախտ», տողեր 258-63

Ստորև բերվածը կլինի Անտոն Շանդոր ԼաՎեյի սատանիզմի առաջին ինձ հայտնի լուրջ հայալեզու վերլուծությունը: Մի կողմից այն կարող է շատ ամբողջական չլինել ժամանակային ու ծավալային սահմանափակումների պատճառով: Այն ի մի կբերի իմ մինչ այժմ իրականացրած այլ ուսումնասիրություններ ու գրած այլ հոդվածներ, բայց նույնիսկ դրանց ուշադիր հետևած մարդիկ նոր մտքեր և ուսումնասիրություններ կտեսնեն: Նույնիսկ օպոնենտների հետ բանավեճերն, ըստ իս, օգնել են ինձ այս աշխատանքի պատրաստման հարցում. խմորվել ու ձևակերպվել են գաղափարներ, որոնք մինչ այդ գիտակցման ինտուիտիվ մակարդակի վրա էին, գիտակցվել են հիմնական հարցերն ու անտիթեզիսները, որ մարդիկ բերում են սատանիզմի շուրջ: Իհարկե, այս աշխատանքը նախատեսված չի հիմար մարդկանց համար, ու ես չեմ պատրաստվում անդրադառնալ «սատանիստները երեխանե՞ր են զոհաբերում»-ի կարգի հիմար հարցերին:
Գնացինք:

Tuesday, September 4, 2007

Տասնմեկ Սատանայական Կանոններ Երկրի Վրա

  1. Մի արտահայտեք ձեր տեսանկյունն ու խորհուրդներ մի տվեք, եթե ձեզ չեն հարցնում:
  2. Մի պատմեք ուրիշներին ձեր անախորժությունների մասին, եթե համոզված չեք, որ ձեզ ցանկանում են լսել:
  3. Ուրիշի որջում հարգանք արտահայտեք, կամ երբևէ այնտեղ մի հայտնվեք:
  4. Եթե ձեր որջի հյուրերը ձեզ համար անախորժություններ են ստեղծում, վարվեք նրանց հետ դաժանորեն ու առանց խղճահարության:
  5. Մի արեք սեռական շփման փորձեր, եթե հրավիրող ազդանշան չեք ստացել:
  6. Մի վերցրեք այն, ինչը ձեզ չի պատկանում, բացի այն դեպքերից, երբ այն բեռ է հանդիսանում իր տիրոջ համար ու նա խնդրում է իրեն ազատել այդ բեռից:
  7. Ընդունեք մոգության ուժը, եթե այն հաջողությամբ կիրառել եք ձեր նպատակներին հասնելու համար: Եթե դուք ժխտեք մոգության ուժն այն հաջողությամբ կիրառելուց հետո, կկորցնեք ամեն ինչ, որ ձեռք եք բերել:
  8. Դժգոհություն մի արտահայտեք մի բանի կապակցությամբ, որը ձեզ հետ ոչ մի կապ չունի:
  9. Մի նեղացրեք փոքր երեխաներին:
  10. Մի սպանեք կենդանիների, եթե նպատակը սնվելը կամ նրանց հարձակումից պաշտպանվելը չի:
  11. Բաց տարածության վրա մի խանգարեք ոչ մեկին: Եթե ինչ-որ մեկը խանգարում է ձեզ, խնդրեք նրան դադարեցնել: Եթե նա կանգ չառնի, ոչնչացրեք նրան:
Անտոն Շանդոր ԼաՎեյ
II Аnnо Satanas (մ.թ. 1967)

Իննը Սատանայական մեղքեր

Տարիներ շարունակ մարդիկ հարցրել են Սատանայի Եկեղեցու ներկայացուցիչներին. «Լավ, ձեր փիլիսոփայությունը հիմնված է մարդկային բնազդներին ենթարկվելու վրա, բայց դուք ունե՞ք, ինչպես մյուս կրոնները, մեղքի հասկացություն»: Մեր պատասխանն անփոփոխ բացասական էր: Բայց ժամանակն է դա փոխել: Վերջին ավելի, քան քսան տարիների ընթացքում մենք անընդհատ աճում էինք ու հայտնաբերեցինք, որ ավելի պարզ նպատակներ և ուղղություններ պետք է սահմանվեն ոչ միայն այն բաների համար, որոնց մենք ձգտում ենք, այլ նաև այն բաների, որոնցից մենք ձգտում ենք խուսափել, ինչի հետ համաձայն չենք: Սատանիզմի և այլ կրոնների միջև տարբերությունը նրանում է, որ այլ կրոնները մեղքեր են հորինում, որոնցից հնարավոր չի խուսափել, իսկ մենք համարում ենք, որ որոշ ջանքեր գործադրելու դեպքում մարդիկ կարող են չանել այն ամենն, ինչ մենք դիտարկում ենք որպես մեղքեր:

Հիմարություն: Գլխավորում է սատանայական մեղքերի ցուցակը: Սատանիզմի գլխավոր մեղքը: Ցավոք, հիմարությունը ցավային զգացողություններ չի առաջացնում: Տգիտությունն այլ բան է, բայց մեր հասարակությունը մեծ մասամբ ծաղկում է հիմարության շնորհիվ: Այն հենվում է մարդկանց վրա, որոնք կհամաձայնեն ամեն ինչի հետ, ինչ իրենց կասեն: Զանգվածային լրատվության միջոցները հիմարությունը զարգացնում են որպես դիրքորոշում, որը ոչ միայն ընդունելի, այլ նաև գովելի է: Սատանիստը պետք է սովորի ճանաչել այդ հնարքներն ու թույլ չտա ինքն իրեն հիմար լինել:

Հավակնոտություն: Դատարկ «ձև բռնելը», հավանաբար մեղքերից ամենազայրացնողը: Այն մարմնավորող մարդը չի կիրառում Փոքր մոգության հիմնական կանոնները: Ներկայումս հիմարությունն ու հավակնոտությունը դրամաշրջանառության շարժիչ ուժերն են: Մեր օրերում բոլորն ուզում են իրենց մեծ քաք ցույց տալ անկախ նրանից, հանդիսանում են այդպիսիք, թե ոչ:

Սոլիպսիզմ: Կարող է շատ վտանգավոր լինել Սատանիստի համար: Սեփական ռեակցիաների, էմոցիաների ու զգացողությունների փոխադրումը նրանց վրա, ում զարգացման աստիճանը չի համապատասխանում ձերին: Սխալ է մարդկանցից նույնպիսի ուշադրություն, քաղաքավարություն ու հարգանք սպասել, ինչպիսին դուք եք արտահայտում նրանց նկատմամբ: Անիմաստ է: Դրա փոխարեն Սատանիստը պետք է գործնականում կիրառի «հատուցիր նրանով, ինչ ստացել ես» սկզբունքը: Դա ջանքեր ու մշտական զգոնություն է պահանջում, հակառակ դեպքում հեշտ է տրվել իլյուզիաների, թե բոլորը ձեզ նման են: Ինչպես ասվում է, որոշ ուտոպիաներ կատարյալ կլինեին փիլիսոփաների երկրում, բայց, դժբախտաբար (կամ, մաքիավելիական տեսանկյունից, բարեբախտաբար) մենք դրանից հեռու ենք:

Ինքնախաբեություն: Այս մեղքը դիտարկվում է Սատանայական պատվիրաններում, բայց արժանի է, որ կրկնվի այստեղ, քանի որ նույնպես հանդիսանում է սկզբունքային մեղք: Մենք չպետք է տուրք տանք մեզ փաթաթած սրբազան կովերին, մտնելով դերերի մեջ, որոնք, սպասվում է, պետք է խաղանք: Միակ թույլատրելի ինքնախաբեությունը հանուն զվարճանքի գիտակցված ինքնախաբեությունն է: Ինչևէ, դա արդեն ինքնախաբեություն չի:

Հոտային համաձայնվողականություն: Սատանայական տեսանկյունից ակնհայտ է, որ ոչ մի վատ բան չկա մեկ այլ մարդու ցանկությունների հետ համաձայնելու մեջ, եթե արդյունքում դուք դրանից շահում եք: Բայց միայն ապուշներն են հետևում հոտին, թույլ տալով դիմազուրկ արարածին հարկադրել իրենց իր կամքը: Ավելի լավ է գիտակցաբար ինքդ քեզ տեր ընտրես, քան դառնաս ամբոխի քմահաճության ստրուկը:

Լայնախոհության բացակայություն: Սատանիստի համար սա կարող է բավականին հիվանդագին հետևանքների: Երբեք չի կարելի հաշվի չառնել, թե ով կամ ինչ եք դուք հանդիսանում ու ինչպիսի վտանգ կարող եք ներկայացնել ձեր գոյությամբ: Մենք արարում ենք պատմությունն այսօր ու հիմ: Միշտ մտքում պահեք ավելի լայն պատմական ու հասարակական պատկեր: Դա շատ կարևոր է թե՛ Մեծ, թե՛ Փոքր մոգության համար: Գիտակցեք, որ դուք մնացած աշխարհից տարբեր մակարդակի վրա եք գործում:

Մոռացկոտություն անցյալի օրթոդոքսիաների նկատմամբ: Գիտակցեք, որ դա մարդկանց ուղեղը լվանալու ամենահաջող ձևերից մեկն է, որոնք որպես «նոր» ու «յուրահատուկ» ընդունում են այն, ինչը վաղուց հայտնի էր ու պարզապես վաճառվում է նոր փաթեթավորմամբ: Մեզանից սպասում են հիացմունք «արարչի» հանճարով ու մոռացկոտություն օրիգինալի նկատմամբ: Դա է, որ մեզ վերածում է թափոնների վերամշակման հասարակության:

Հպարտություն, որը խանգարում է աշխատանքին: Հպարտությունն իր էությամբ վատ բան չի, բայց միայն եթե չի անցել այն սահմանները, երբ օճառաջրի հետ երեխային էլ են տաշտից թափում: Այս կապակցությամբ Սատանայական կանոնը հետևյալն է. եթե դա ծառայում է ձեզ, շատ լավ: Երբ այն դադարում է ծառայել, երբ ձեզ անկյուն են գցել ու իրավիճակից միակ ելքն ասելն է՝ «ցավում եմ, ես սխալվել եմ, ու ցանկանում եմ փոխզիջման գալ», հենց այդպես էլ պետք է վարվել:

Էսթետիկ նախասկզբի բացակայությունը: Հավասարակշռող գործոնի նյութական մարմնավորումը շատ կարևոր է Փոքր մոգության համար ու պետք է զարգացվի: Ակնհայտ է, որ դրա միջոցով դժվար է կայուն փող աշխատել, ինչի պատճառով էլ այդ հատկությունը չի խթանվում սպառողական հասարակության մեջ: Ինչևէ, այն կարևորագույն մոգական գործիք է ու պետք է կիրառվի մոգության էֆեկտիվության համար: Էսթետիկ նախասկիզբը շատ սուբյեկտիվ է և արտահայտում է մարդու էությունը, բայց կան ունիվերսալ դասակարգումներ, որոնք պետք չի ժխտել:

Սա ավելի քան տաս տարվա մեջ առաջին հռչակագիրն է ու հայտարարում է Սատանայական պրակտիկայի որոշ կարևոր կանոններ: Պետք է նշել, որ այս դոկտրինան որևէ կերպ չի փոխարինում Իննը Սատանայական Պատվիրանները կամ Տասնմեկ Սատանայական Կանոնները Երկրի Վրա, այլ նպատակ ունի շարունակել ու զարգացնել վերոհիշյալ սկզբունքները:

Անտոն Շանդոր ԼաՎեյ
XXII Аnnо Satanas (մ.թ. 1987)