Showing posts with label էթիկա. Show all posts
Showing posts with label էթիկա. Show all posts

Friday, January 23, 2015

Ռեպորտի էթիկան սոցիալական ցանցերում

Սովետի ժամանակ բավականին տարածված պրակտիկա կար. մեկի հետ վատ էիր՝ «անոնիմկա-կլյաուզա» էիր գրում մեծն պարտիային, թե այդ մարդը հակասովետական գործունեությամբ է զբաղվում, իրեն սկսում էին ճնշել, «փակել»: Նման ստուկաչներն այնքան քիչ չէին, ինչքան թվում է. հարցրեք ձեր ծնողներին, իրենք իրենց շրջապատի «կլյաուզնիկներին» կհիշեն:

Մյուս կողմից, որպեսզի սոցիալական ցանցը չվերածվի ատելության, բռնության քարոզի, սպառնալիքների ու հալածանքների վայրի, կա ռեպորտի ֆունկցիա՝ նման անցանկալի վարքից խուսափելու համար: Այսպիսով, եկեք քննարկենք, թե ինչ է պետք անել, եթե հանդիպում եք սոցիալական ցանցում ձեզ համար անցանկալի վարքի:

Նախ տվեք ինքներդ ձեզ այս հարցերը.
  1. Պոռնոգրա՞ֆիա է
  2. Բռնության քարո՞զ է
  3. Hate speech/դիսկրիմինացիայի կո՞չ է
  4. Պարունակու՞մ է, ասենք, բռնության տեսարաններ
  5. Սպա՞մ է, կամ վիրուս, կամ նման մի բան
Եթե բոլոր հարցերի պատասխանը «ոչ» է, ու դիմացինի գրածը ձեզ պարզապես դուր չի գալիս, համաձայն չեք, կոնֆլիկտ ունեք իր հետ, կամ նման մի բան, ապա իրեն ռեպորտելն ու առավել ևս ձեր ընկերներին ռեպորտի կոչ անելը ձեզ բնութագրում է որպես հասարակ կլյաուզնիկ: Որովհետև դուք կեղծ պատճառով ռեպորտ եք անելու մարդուն, ով սոցիալական ցանցի կանոնակարգը չի խախտել ու ձեր չափ իրավունք ունի այնտեղ գտնվել:

Ինչևէ, նույնիսկ այդ իրավիճակում կա ռեպորտելուն այլընտրանք: Մատով մերսող, նուրբ շարժումներ արեք հետանցքի շրջանում, փորձեք մեղմացնել այնտեղ այրոցի զգացողությունը: Եթե չօգնի, փորձեք հակաայրոցային մոմիկներ:

Մի եղեք սովետի շրջանի կլյաուզնիկների նման: Ազատ խոսքը կարող է ձեզ դուր չգալ: Հենց դրանով էլ այն ազատ է: Այն պարտավոր չի ձեզ դուր գալ: Եթե այն անմիջականորեն ձեզ չի սպառնում, սպառնալիք, հանցագործության կոչ չի պարունակում, դուք ոչ մի իրավունք չունեք դիմացինին լռեցնել: Նման վարքը պարզապես ողորմելի է ու ձեզ դարձնում է հարգանքի ոչ արժանի:

Sunday, February 10, 2013

168 Ժամն ու անմեղության կանխավարկածը

Ընդհանուր առմամբ, հայկական պրեսսան երևի իր դեղնությամբ աշխարհում ռեկորդներ խփի: Ռեյտինգի համար լիքը լրատվամիջոցներ պատրաստ են խախտել լրագրողի էթիկայի ու պրոֆեսիոնալիզմի բոլոր սահմանները: Ու, փաստորեն, օրենքը: Համենայն դեպս, 168 Ժամ լրատվականը, վերևում ցուցադրված ֆեյսբուքյան գովազդով (որը հղվում է այս լայքամուրացկանության էջին) խախտել է Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետը (անմեղության կանխավարկածը):

Իսկ հիմա նայենք, թե նույն լրատվականն ինչի մեջ է մեղադրում, ասենք, «02» հեռուստահաղորդմանը: Անմեղության կանխավարկածը խախտելու մեջ:

Ցանկացած դեպքում, նման լրատվամիջոցները մոտս սրտխառնոց են առաջացնում: Բայց դե մարդիկ անուղղելի են. իրենց ձեռնտու բան հրատարակիր, ու պատրաստ կլինեն նույնիսկ Blognews-ը սիրել:

Sunday, October 21, 2012

Ամանդա Տոդդի պատմությունը

Youtube-ի այս տեսահոլովակում 15-ամյա կանադացի դպրոցական Ամանդա Տոդդը պատմում է իր պատմությունը. ինչպես ինտերնետային շփումը վերածվեց շանտաժի, հալածանքի, հոգեբանական բռնության:

Տեսահոլովակը Youtube-ում հրապարակվել է սեպտեմբերի յոթին: Ուղիղ մեկ ամիս և երեք օր հետո Ամանդան ինքնասպանություն է գործել:

Ինձ թվում է՝ բավականին ծանոթ պատմություն է: Ու անիմաստ է հուսալ, որ այն կազդի պատմության մեղավորի կարգի մարդկանց խղճի վրա: Այն, որ մենք գործնականում չունենք ներքին, հասարակական պաշտպանական մեխանիզմներ նման դեպքերի համար, որ պատրաստ ենք ասել՝ «ապուշ է, ինքն է մեղավոր», ստեղծում է հանդուրժողականության կոնտեքստ նրա համար, որ մարդիկ չարաշահեն երեխաների դյուրահավատությունը:

Ցանկացած դեպքում, միգուցե ժամանակն է, որ մարդիկ դադարեն դատել հոգեբանական բռնության զոհին ու փոխարենը փորձեն օգնել նրան: Որովհետև այն, ինչ ձեզ արհեստական մելոդրամա է թվում, երբեմն ընդամենը արտահայտչամիջոց է իսկական ողբերգության համար:

Ու մեկ էլ, ժող: Ես ձեզ հաճախ չեմ սա ասում, բայց ես ձեզ իրականում սիրում եմ: Լավ եղեք ու մի տխրեք:

Wednesday, February 29, 2012

Անդրադարձ անդրադարձներին. «Հայելի» ակումբ


Watch live streaming video from a1plus at livestream.com
Տեքստային տարբերակն՝ այստեղ: Իսկ հիմա տեսնենք, թե որքանով են ազնիվ իմ օպոնենտները: Մասնավորապես՝ «Առավոտը»: Եթե կարդաք սա, ապա կտեսնեք.
  • Նյութի տեքստն էական կերպով չի փոխված՝ միայն վերաձևակերպված է այնպես, որ ընթերցողի ուշադրությունը չկենտրոնանա առանձին տարրերի ու անհամապատասխանությունների վրա՝ փոխարենը կանգ առնելով «վերլուծության» վրա:
  •  Նյութը լրագրողի էթիկայի բռնաբարություն է, քանի որ լրագրողի վերաբերմունքն իրավունք չունի վերապահ լինել, իսկ հոդվածում անկողմնապահության նշույլ անգամ չկա:
  • Նյութի մեջ արված արտահայտությունները կամայականորեն վերադասավորված են, որպեսզի համապատասխանեն հոդվածի հեղինակի տեսանկյունին (օրինակ, Վարդան Դևրիկյանին անգրագետ ես անվանում եմ երկու անգամ լրիվ անհիմն կերպով «ձեր ասածն անգրագիտություն է» արտահայտությունը լսելուց հետո):
  • Բանավեճի էական ու բեկումնային կետերը չեն ներկայացված:
Այժմ անդրադառնանք բուն բանավեճին: Ես ոչ էթիկ համարեցի բանավեճի ժամանակ փորձել վարկաբեկել օպոնենտին, թեև կարող էի դա անել՝ նույնպես փաստերը մասնակի ներկայացնելով: Բայց հիմա ազնվորեն կներկայացնեմ, թե ինչ գիտեմ իմ օպոնենտի՝ Վարդան Դևրիկյանի մասին:

Friday, December 16, 2011

Ու նորից լրագրողի էթիկայի թեմայով. բաց նամակ

Հարգելի Թերթ.am ու 1ին.am,

Երկար ժամանակ ձեր նորությունների բաժանորդը (և քննադատը) լինելուց հետո ես որոշել եմ դադարեցնել բաժանորդագրությունս ու մնացած ընթերցողներիս էլ խորհուրդ եմ տալիս հետևել օրինակիս:

Նախապատմություն. ինչու՞ էի բաժանորդագրվել հայկական լրատվական կայքերի, եթե արտասահմանյան տեղեկատվությունը թե անաչառության, թե՛ տեղեկատվության որակի առումով գերազանցում է հայկականին, իսկ լեզվի հետ էլ, կարծես թե, խնդիր չունեմ:

Հիմնական պատճառը հայալեզու տեղեկատվությանն աջակցություն ցույց տալն էր: Մղում, որը խոշոր հաշվով իրեն չարդարացրեց:

Նախապատմություն. լրագրողի էթիկայի մասին ես էլի էի գրել, երբ անդրադարձել էի Ամսագիր.am-ին իմ «Լրագրողի էթիկան, սեքսն ու երաժշտությունը» հոդվածում, որին, ինչպես նաև դրան հաջորդած իրավական տերմիններ չարաշահող ինչ-որ մարդկանց սպառնալիքներն ու պորտը տեղը դնելը դեռ կենդանի են բլոգում: Արդյո՞ք այդքան կոնֆլիկտն ինչ-որ բան փոխեց: Մտնում եմ նրանց կայք, առաջին էջից պատահական հոդված ընտրում, ու ասես ինքնածաղր լինի. բառացիորեն՝ բրիտանացի գիտնականների հերթական հայտնագործությունը:

Sunday, August 14, 2011

Լրագրողի էթիկան, սեքսն ու երաժշտությունը

Ինչ-որ այսօր բլոգս շատ բողոքական է, բայց ոչինչ, խոստանում եմ՝ այսօրվա վերջին քննադատական գրառումս է: Խոսքը կրկին անդրադառնում է մեր ինտերնետ լրատվամիջոցներին:
Նախ, կարծում եմ՝ շատերը կհամաձայնեն, որ.
Իհարկե, այստեղ բավականին մանրամասն ու լիարժեք ներկայացված են լրագրողի էթիկայի ստանդարտները, բայց ես արագ ներկայացնեմ երեք ամենատարրական պահանջները, որոնք պետք բավարարի լրատվական նյութը.
  1. ամբողջականություն
  2. հուսալիություն
  3. անկողմնակալություն
  4. հասկանալիություն

Wednesday, August 3, 2011

Ծիտ

Մի բանում համոզվեցի. երբ դիմացինդ ոգևորված ինչ-որ բան է պատմում, առաջարկում, պլանավորում, իսկ դու լուռ լսում ես, հաճախ նա որոշում է, որ դու համաձայն ես (համաձայնության աստիճանն ուղիղ համեմատական է նրա ոգևորության աստիճանին): Ու դժվար թե պատկերացնեք, թե ինչ գրոտեսկների կարող է հասնել այդ աստիճանի «համաձայն» զրուցակից ունեցող մարդու էգոյի արտահայտումը:

Tuesday, June 28, 2011

Կնատյաց գրառում (մեղա, մեղա)

Այսօր երեխեքից մեկի հետ խոսելուց ասացի՝ «Հիասթափվել եմ Հայաստանի աղջիկներից»: Հետո հասկացա՝ իսկապես հիասթափվել եմ: Չնայած հասկանում եմ նրանց:
Նախ՝ հիմնախնդիրն ու հիասթափության կուլմինացիան.
Հայաստանում սա, կարծում եմ, անհնարին է: Ինչու՞: Որովհետև մենք լռվել ենք սև ու սպիտակ բարոյականության մեջ:

Saturday, September 13, 2008

Սան Քվենտինի մահապարտների մեկուսարանը

Հիշու՞մ եք «The Green Mile» ֆիլմը: Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ տեսք ունի ժամանակակից «վերջին մղոնն» իրականում: Ահա թե ինչ է վերջին բանը, որը տեսնում են մահապարտները Սան Քվենտինում:
Անվտանգության ավելացված միջոցները հասկանալի են՝ մահվան դատապարտված մարդիկ այլևս կորցնելու ոչինչ չունեն:

Մահապատիժը (մահացու ներարկման տեսքով) իրականացվում է այս սենյակում.
Մահապատժի հետ կապված էթիկ խնդիրները հիանալի քննարկվում են Ալան Պարկերի «The Life of David Gale» ֆիլմում: Լուսանկարների աղբյուրը՝ AFP: