Showing posts with label ազատություն. Show all posts
Showing posts with label ազատություն. Show all posts

Friday, July 4, 2014

Հրայր Մանուկյանը, որպես ԱԱԾ-ի աշխատակից ներկայացած Վալոդն ու նման բաներ

Սկսենք Հրայրից: Հրայրը Ժառանգություն կուսակցության վարչության նորընտիր անդամ է, ֆեյսբուքյան իմ ընկերներից մեկը, Արարատնյուզ լրատվական կայքի աշխատակից: Ընդհանուր առմամբ, նա իրոք բավականին խոստումնալից երիտասարդ է:

Վալոդի (Վլադ Հակոբյան՝ անունը, որի տակ ներկայացել է սույն անձը) մասին կարող ենք դատել միայն ըստ ձայնագրված զրույցի ընթացքում նրա խոսքերի:

Անցնենք ԱԱԾ-ին: ԱԱԾ-ի գործառույթը պետական անվտանգության հարցերով զբաղվելն է: ԱԱԾ-ն աշխատակիցներ ձեռք բերելու համար չի շրջում փողոցներում ու մարդկանց առաջարկում գալ աշխատելու բավականին բարձր գաղտնիության ու կարևորության հիմնարկում: Դրա համար կա ԱԱԾ ամբողջ կրթական համակարգ, որտեղ պատրաստվում են համապատասխան կադրեր:

Sunday, May 18, 2014

Ո՞ր ընկերություններն են պաշտպանում ձեր տվյալները. EFF-ի զեկույցը

Ներկայացնեմ Electronic Frontier Foundation-ի 2014 թվականի զեկույցը, որտեղ ներկայացվում է, թե որ ընկերություններն ու ինչ չափով են պաշտպանում ձեր ինֆորմացիոն անվտանգությունը կառավարական միջամտությունից: Նախնական նյութը հասանելի է այս հղմամբ: Զեկույցը հասկանալու համար նշեմ, որ այն անդրադառնում է նրան, թե ինչպես են զեկույցում նշված ընկերություններն արձագանքում, երբ կառավարությունը պահանջում է նրանցից ձեր անձնական տվյալներն, ինչպիսիք են էլեկտրոնային կամ ֆիզիկական հասցեները, նամակագրությունը և այլն:

Նախապես սպոյլեր անեմ՝ Apple ընկերությունը, որը դեռ մի տարի առաջ օգտագործողների անվտանգության համար պայքարում էր միայն Կոնգրեսում, այժմ դա անում է բոլոր կատեգորիաներում:

Ահա և զեկույցը.

Monday, November 21, 2011

Wikipedia-ից պեդոֆիլիա մեկ քայլ է. Անոնիմուս

Պեդոֆիլ հանրությանը. հիմնված Մեր՝ Անոնիմուսի հավաքած վկայությունների ու ապացույցների վրա, էլ տրոլլինգով զբաղվելու կարիք չունեք, մմմքե՞յ: Մենք արդեն գրանցել ենք ձեզ չնայած Tor-ի «անանունության առասպելի»: Մենք «դոմփել» ու «խակ ենք արել» Freedom Hosting-ն ու Lolita City-ն: Եթե ձեր անունները ձեր հիվանդ գործում կազմված են «Լոլիտա» ու «Պեդոարջ» բառերից, պեդոֆիլներին բանտում անվանում են «Բրիտնի» ու «ղզիկ»:
Մեջբերման ավարտ:
Եթե ձեզ ծանոթ չի այս ուղերձը, ապա հիշեցնեմ. այն թողարկել է Անոնիմուսն՝ իր «Operation Darknet» գործողության շրջանակներում:
Այժմ՝ նոր հաղորդագրություն մեր ընդհանուր ընկերներից:

Sunday, November 20, 2011

Չինական դեմոկրատիան ԱՄՆ-ում

«Մենք գիտենք, թե ովքեր են տերերը,
Ում ձեռքից են ուտում էս շները,
Մենք գիտենք...»
Ռ. Հախվերդյան


Ստորև բերված տեսահոլովակներում կարող եք տեսնել, թե ինչպես են ոստիկանները փորձում ցրել Կալիֆորնիայի Դևիս համալսարանի ուսանողների խաղաղ ցույցը: Ոստիկանության պետ Աննետ Սպիցուզան պնդում է, որ գազային զենքը կիրառվել է, քանի որ ուսանողները փակ օղակի մեջ էին առել ոստիկաններին ու կտրել նրանց աջակցությունից: Ոստիկանությունը գործում էր համալսարանի ղեկավարության հրամանով, որն արգելել էր վրանային ճամբարում մնալ հանգստյան օրերին:

Friday, July 8, 2011

Երկու տարի է՝ բանաստեղծական առումով չոր էի, բայց կարծես թե ինչ-որ բան հասունանում է))) օրվա ընթացքում կաշխատեմ:
«Я поднимаю знамя,
Как Милтоновский Дьявол:
Пошел против отца
И против мира,
Против всего, что есть и чего нет,
Лишь бы не приклонять колено
Никому -
Лучше править в Аду,
Чем служить в Раю».
Շատ հում նյութ է (երևի ավելորդ կլինի ասել, որ սա միայն գաղափար է, ու որ վերջնական արդյունքը կտրուկ տարբերվելու է), բայց ուրախ եմ, որ միտք ու ոգեշնչում կա:

Sunday, April 17, 2011

Ցավոտ թեմա. կրկին կանանց իրավունքների ու ազատությունների մասին

Կարդում էի ոմն Գայանե Շահինյանի բլոգային գրառումը կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպության հավաքի մասին ու ինքս ինձ մտածում՝ ում նկատմամբ եմ ավելի մեծ հակակրանք զգում, ի՞ր, թե՞ կազմակերպության անդամների նկատմամբ: Ինչևէ, որոշեցի ի վերջո ընդունել, որ աղբյուրն անհուսալի է, ու որ Շահինյանը (հայերեն բառը չեմ գտնում) biased է:
Քիչ լավատեղյակ մարդիկ կվիճեն, որ կանանց ստատուսը հայաստանում ընդհանուր դեպքում համեմատելի է մահմեդական երկրների հետ: Այս գրառման մեջ ես այս դրույթը բերում եմ առանց քննարկման, եթե հետաքրքիր է՝ կարող եմ մանրամասնել ավելի ուշ:
Եկեք տարբերակենք հայ կանանց ըստ իրենց հասարակական ստատուսի ու դրա նկատմամբ իրենց վերաբերմունքի:
  1. Լիբերալ/չափավոր լիբերալ ընտանիքների կանայք, որոնք նվազագույն դիսկրիմինացիայի են ենթարկվել: Նրանք գիտեն, որ իրենց խոսքը պակաս կշիռ չունի, քան տղամարդունը, ընդհանուր առմամբ թույլ չեն տալիս, որ իրենց որոշում ընդունելու իրավունքը կասկածի տակ դրվի:
  2. «Քյառթու», «ավանդապահ», «գյուղանամուս» կամ «կոմունիստ-պուրիտան» պատրիարխալ ընտանիքներից դուրս եկած աղջիկներ, որոնք միշտ եղել են մահմեդական «տնական կենդանի» ստատուսում (կամ խուսափել են դրանից, հաջորդ բաժնում կանդրադառնամ դրան):
  3. Միածնող ընտանիքների երեխաներ:
  4. Անծնող երեխաներ:
Վերջին երկու դեպքերը չափազանց բարդ են, ու ես, բավականաչափ տվյալներ չունենալով, ինձ իրավունք չեմ վերապահում խոսել նրանց մասին:
Լիբերալ ծագմամբ կանայք կամ բախվում են հասարակության պատրիարխալիզմի հետ, կամ էլ ապրում «ignorance is bliss» կարգավիճակում՝ հայտնվելով «բարենպաստ/լիբերալ միջավայրում»: Բախվողներն էլ, ըստ իմ դիտարկումների, երեք խմբի են բաժանվում. իդեալիստներ, կոնֆորմիստներ ու նեյտրալներ: Իդեալիստները կոնֆլիկտ ունեն հասարակական նորմերի հետ ու փորձում են պայքարել դրա դեմ: Արտակարգ փոքր խումբ է:
Կոնֆորմիստները հաշտվում են նորմերի հետ, որոշելով, որ «ընդհանուրը ճիշտ է»: Ասենք, երբ լիբերալ ծագմամբ աղջիկը քյառթու բոյֆրենդի ձեռքի տակ վերածվում է ճնշված, անշուք ու ենթարկվող մի բանի, ամուսնանում, երեխաներ ծնում ու ավանդապաշտ-նահապետական-քյառթու ընտանիք ստեղծում: Նեյտրալներն ապրում են իրենց շրջապատում, պատրիարխալ միջավայտում փորձում են աչքի չընկնել իրենց լիբերալիզմով: Առավել մեծաքանակ խումբը սա է:

Ալտերնատիվ երևանյան պատկերներ (Internationaler Tag Gegen Homophobie Special)


Ուղիղ մեկ ամսից հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է: Կարելի է հանդուրժողականության ակցիա կազմակերպել: Ո՞վ կմիանա: Ի՞նչ մտքեր կան:

Saturday, February 19, 2011

Պահանջենք գաղտնիության պահպանում

Demand Progress-ի մեր ընկերները հաղորդում են, որ այս պահի դրությամբ այնպիսի խոշոր ծառայություններ, ինչպիսիք են Gmail-ն ու Facebook-ը, լեգալ պահանջ ստանալու դեպքում համապատասխան անդամի անձնական ինֆորմացիան միանգամից հանձնում են պահանջող կողմին: Այսինքն՝ ոստիկանությունը կամ ցանկացած ոք, ով բավականաչափ լավ փաստաբան ունի, կարող է ստանալ ձեր նամակներն ու այլ անձնական տվյալներ: Ավելին. ծառայությունները չեն տեղեկացնի ձեզ այդ մասին: Ու, թեև նման պահանջը կարող է օրենքով արդարացված լինել խիստ ծայրահեղ դեպքում ու դուք կարող եք դատական գործ հարուցել խախտողի դեմ, ծառայությունները ձեզ այդ մասին նույնիսկ չեն էլ զգուշացնի: Դուք պարզապես չեք իմանա:
Երբ ԱՄՆ կառավարությունը պահանջեց Twitter-ից WikiLeaks-ի հետ կապված անձնական ինֆորմացիան, Twitter-ը քաջաբար նախազգուշացրեց նրանց, ու նրանք օրենքի միջոցով այդ պահանջի դեմ պայքարելու հնարավորություն ունեցան: Ցավոք, Gmail-ն ու Facebook-ը հրաժարվում են հետևել Twitter-ի օրինակին:
Եթե ձեզ նույնպես դուր չի գալիս այս իրավիճակը, խնդրում եմ ստորագրել այստեղ: Demand Progress-ի տղաներն այս շաբաթ հանդիպում են Google-ին, ու ցանկալի է, որ հնարավորինս շատ ստորագրություններ ունենանք:
Նախապես շնորհակալություն: