Showing posts with label համակարգիչներ. Show all posts
Showing posts with label համակարգիչներ. Show all posts

Monday, August 3, 2015

Windows 10, առաջին տպավորությունները

 

Windows 10-ը երեք բառով. բագոտ, դանդալոշ, տգեղ: Նոր ինտերֆեյսը համեմատելի է, ասենք, Windows Millenium-ի հետ:

Chrome-ը հայերեն տառերը ցույց չի տալիս: Մենյուն կարգավորելուց հետո restart եմ անում՝ կարգավորումը կորում է: Facebook-ում screenshot-ը copy-paste-ով տեղադրե՞լ: Չկա, չեմ լսել: Եվ այլն, և այլն:

Control Panel-ը փոխարինված է Settings պատուհանով: Մեկը կասի՝ կարելի է հարմարվել: Բայց արի ու տես՝ ծրագրեր ջնջելու տեղը գտնելուց հետո, երբ ջնջում ես ծրագիրը, Settings-ի պատուհանն անհետանում է:

Մենյուի առումով: Start-ը հիշեցնում է Windows 7-ի ու 8-ի մենյուների ապօրինի զավակ ու ընդհանրապես կիրառելի չի: Պատկերացրեք՝ Windows 7-ի մենյուի տարածքը խցկեք Window 8-ի մեծ tile-երը, բայց անպայման գերեզմանից վերադարձնեք բոլոր զիբիլները, որ բարեհաջող թաղել էինք 7-ի մենյուի հետ: Ես Windows 8-ի մենյուի մեծ երկրպագու չէի, Windows 8.1-ից հետո այն նոր դարձավ կիրառելի: Ու բավականին հարմար: Ասենք, ինձ պետք չի Codec Tweak Utility-ի ու Marmoset Toolbag EULA-ի գոյության մասին հիշել: Ծրագրերը դասավորում ես խմբերով, ինչը չկա էկրանին՝ որոնման ֆունկցիայով գտնում ես: Նոր Windows-ում վերադարձրել են «ամբողջ ոչ պետքական զիբիլը»:

Edge Browser-ը մոտավորապես «ահամ, տգեղ ինտերֆեյսով զիբիլ, մոտավորապես ինչպե՞ս եմ ես քեզ օգտագործելու» երևույթ է: Հասցե գրելու տողը վազում է վերևից ներքև տաբ բացելիս, լիքը կոճակներ՝ կասկածելի նշանակությամբ, իբր արագ, բայց շատ վատ ռենդերինգով, ու Blogger-ի WYSIWYG խմբագիրն անհասանելի է: Ընդհանուր առմամբ, նույնիսկ Internet Explorer-ը ավելի հարմար ծրագիր է ուրիշ բրոուզեր քաշելու համար: Բայց Edge-ը միանգամից դառնում է ձեր հիմնական բրոուզերը: Firefox-ը բացելիս բողոքում է, թե ոնց որ նախորդ անգամ ինքն էր հիմնականը: Ասում ես՝ խնդրեմ, նորից դարձիր: Չէ, պիտի մտնես ու կարգավորումներից փոխես հետ:

Կարճ ասած, Microsoft-ի աշխատակիցները, որ որոշել են սա անվանել «լավագույն Windows մինչ այժմ», կամ ստախոսներ են, կամ ֆեերիկ իդիոտներ: Հուսով եմ՝ մոտակա ժամանակներս կուղղեն, որովհետև այս պահի դրությամբ Windows 10-ը օգտագործելի չի:

Sunday, June 17, 2012

Adobe Flash Player 11.3 r300 + Mozilla Firefox 13 + YouTube, պրոբլեմ ու լուծում

Երեկ ես թարմացրեցի Adobe Flash Player-ս մինչև 11.3 r300 տարբերակ, ու հանկարծ YouTube-ի տեսահոլովակների մի մասը սկսեց չաշխատել: Պլեերը ցուցադրում էր "An error occurred.  Please try again later" տեքստն ու ոչ մի վիդեո:

Խնդիրը, պարզվեց, Flash Player-ի նոր protected mode-ի ու RealPlayer Browser Record plug-in-ի կոնֆլիկտն էր, չնայած փլագինն ինձ մոտ վաղուց անջատված էր:

Եթե դուք էլ ունեք նույն խնդիրն, ապա լուծում եք այն այսպես. բացում եք Real Player ծրագիրը,
  1. սեղմում վերևի ձախ անկյունի «Real Player» մենյուն,
  2. մտնում «Preferences»,
  3. բացված պատուհանում գնում Download and recording կետը,
  4. հանում «Enable web download and recording...» կետն
ու Ok տալիս: Պատրաստ է: Իհարկե, լավագույն լուծումը չի՝ անձամբ ինձ դուր էր գալիս Real Player-ով վիդեոներ քաշելու հնարավորությունը, բայց դե երևի հաջորդ թարմացումներում սա ինչ-որ կերպ շտկվի:

Monday, June 4, 2012

Համակարգչի հովացում Like a boss

Հովացման հույժ տարօրինակ համակարգ մշակելով՝ կարողացա պրոցիս ջերմաստիճանը 65-76-ից նախ հասցնել 58-65-ի, հետո՝ 45-53-ի (P4 "Prescott" 3GHz), վիդեոկարտինս՝ 78-85 աստիճանից 38-45 աստիճանի: Երբ հավես լինի, կամ լուրջ հետաքրքրություն մարդկանց կողմից, երկար-բարակ ուսուցողական նյութ կգրեմ քեյսը փակ պահելու ու վիդեոկարտի ռադիատորի վրա 12սմ անկյունագծով ATA-ից սնուցվող վենտիլյատոր տեղադրելու, ինչպես նաև օդի հոսքի ուղղությունները հաշվարկելու ու անհրաժեշտ մասերը գտնելու մասին:

Մոտակա մոդիֆիկացիաները. պրոցը՝ մինչև Core2Quad (Q6600, մոտ 50.000 կնստի), ռամը՝ 4Gb 800MHz չեմ որոշել, թե ինչ ֆիրմայի (մոտ 36.000), վիդեոկարտը՝ հուսով եմ, GTX8800 (մոտ 30.000): Գումարային նստեց 116.000 դրամ:

P.S. That awkward moment երբ բացում ես Riva Tuner ծրագիրն ու հասկանում՝ քեզ ընկերուհի պետք չի: