Ֆիլիպ Նիչկե, Ֆիոնա Ստյուարտ
Զգում էի, որ ինչ-որ պահից սկսած պետք է լինելու այս թեմաներին էլ անդրադառնալ: Նամանավանդ Սիրարփիի մոտ քննարկումից հետո:
Խնդիրը նրանում է, որ այս հարցում մարդկանց կարծիքները բաժանվում են բոլոր հնարավոր տարբերակներին, որոնցից հիմնականներն այս երկուսն են.
- էֆտանազիան անթույլատրելի է + ոչ ոք իրավունք չունի որոշել, ինքը պետք է ապրի, թե ոչ
- էֆտանազիան ու անբուժելի հիվանդների ինքնասպանությունները թույլատրելի են, բայց ինքնասպանությունն ընդհանուր դեպքում դատապարտելի է
Իմ անձնական կարծիքն այս երկուսից էլ տարբեր է:
Թեև Սիրարփիի մոտ իմ տեսանկյունը բավականաչափ պարզ արտահայտել եմ, որոշ կետերի այստեղ էլ անդրադառնամ:
Իհարկե, էֆտանազիայի դոգմատիկ, երբեմն կրոնական ժխտումը բավականին մերկապարանոց է ու գործում է գաղափարի պոպուլիզմի հաշվին (ասել է թե՝ հանրությունն ամեն անգամ պատրաստ է վախից վեր թռչել, հենց էֆտանազիայի անուն է լսում, ու հետո չկարողանալ սեփական վախը բացատրել): Բայց ինձ համար էֆտանազիայի գաղափարն անընդունելի է լրիվ այլ պատճառներով.
- Հիպոկրատի երդումը պարունակում է հետևյալ տողերը. «Եթե ինձ տրված է կյանք փրկել, ես շնորհակալ կլինեմ: Բայց կյանք խլելն էլ կարող է իմ իշխանության տակ հայտնվել. այս հսկայական պատասխանատվությունը պետք է ընդունել մեծ խոնարհությամբ ու սեփական փխրունության զգացողությամբ: Ամեն ինչից առաջ՝ ես չպետք է աստծո դեր խաղամ»: Հիպոկրատի երդումը ֆիքսում է բժշկի պարտավորությունները հիվանդի նկատմամբ: Նրա խախտման լեգիտիմացումը բժշկի վրայից հանում է հիվանդին առանց խտրականության օգնելու ու գիտակցաբար վնաս չհասցնելու պարտավորությունը:
- Նման արարքը հանրության մեջ, որտեղ մարդկանց գիտակցության մեջ խորը մտած է քրիստոնեական «Մի՛ սպանիր»-ն ու մահվան նկատմամբ վախի տարբեր արտահայտումներ, բժիշկն էֆտանազիա իրականացնելիս ապրելու է նույն կոգնիտիվ դիսսոնանսը, որն ապրում են զինվորները՝ մարտի դաշտում: Ինչը բերում է անհատականության փոփոխությունների. հոգեբանությունը ստիպված է արձագանքել, որպեսզի չկորցնի գեշտալտի (պատկերի) ամբողջականությունը, լրացնել բաց թողնված գծերը: Հոգեբանության արձագանքներն ըստ էության կարելի է բաժանել երեք խմբերի. ընդունող, մերժող ու ադապտիվ:
- Ադապտիվ (հարմարվողական) արձագանքի դեպքում մարդիկ սկսում են սեփական արարքին իռացիոնալ բացատրություններ/արդարացումներ կցել (օրինակ՝ կրոնական կամ գաղափարախոսական), մինչև բացատրությունն/արդարացումն ավելի շոշափելի են դառնում, քան բուն արարքը. սա իրականությունից փախնելու/կտրվելու գործընթաց է, որի ծայրահեղ, պաթոլոգիկ արտահայտումն է շիզոֆրենիան:
- Ընդունող արձագանքի դեպքում մարդու անգիտակցականն ընդունում է էֆտանազիան որպես դրական երևույթ: Հակառակ կողմը ճնշելու համար այն էֆտանազիայի ակտին կամ դրա մասին մտքերին սկսում է դրական արձագանքներ («շոյումներ») տալ, ինչի արդյունքում էֆտանազիա իրականացնողն իր արարքի կապակցությամբ զգում է հպարտություն, հաճույք և այլն: «Մահվան քույրերի» դեպքը, երբ էֆտանազիան վերածվել էր սպանությունների մրցավազքի, այս խմբին է պատկանում:
- Մերժող արձագանքի դեպքում մարդու հոգեբանությունը հրաժարվում է ընդունել արարքն ու այն, իր հետևանքներով հանդերձ, ճնշվում է անգիտակցականում: Հաճախ՝ կատարտիկ ապրումների միջոցով: Երբեմն, ինչպես մեղքի ուժեղ զգացողության հետ կապված մյուս դեպքերում, այն կարող է բերել կրոնական ծայրահեղականությունը որպես կատարսիս օգտագործելու, կամ «քավության» այլ գործողությունների:
Այլ կերպ ասած, եթե էֆտանազիա իրականացնող/իրականացրած բժիշկը եթե կարող է ավելի լավ պատրաստված լինել/համապատասխան խորհրդատվություն ու օգնություն ստանալ, ի տարբերություն իմ օրինակների մարդկանց, նա մնում է պոտենցիալ ժամանակային մեխանիզմով ռումբ իր հիվանդների համար՝ ռիսկ, որը կասկածի տակ է դնում նրա բժշկական պրակտիկայի իրավունքը: Մյուս կողմից՝ էթիկ տեսանկյունից վիճելի է մարդուն նման վտանգի ու հոգեբանական տրավմայի ենթարկելն, այն էլ բժշկին, այն էլ այնպիսի բժշկին, որը պատրաստ է էֆտանազիա իրականացնել. նման բաների պատրաստ բժիշկները յուրահատուկ իդեալիստների տեսակ են, որոնց ես բավականին դրական եմ վերաբերվում:
Իսկ հիմա մի քիչ կոնկրետացնենք տերմինները (թեև երևի ավելի ճիշտ կլիներ՝ դա սկզբում արվեր). Ինչու՞մ է տարբերությունն էֆտանազիայի ու բժշկի օգնությամբ ինքնասպանության միջև: Էֆտանազիան ցավը/տառապանքը կասեցնելու նպատակով սպանելու պրակտիկան է՝ անկախ նրանից, ցավ/տառապանք զգացողը ցանկանում է մեռնել, թե ոչ: Այն անվանում են նաև «mercy-killing» («գթասրտությամբ մղվող սպանություն»): Էֆտանազիան հաճախ է կիրառվում արտակարգ իրավիճակներում (պատերազմ, սով, բնական աղետներ), ու համեմատաբար հազվադեպ՝ բժիշկների կողմից: Թեև նացիստական Գերմանիայում իրականացված «T4 գործողությունը», որի արդյունքում մոտ 70,000 հաշմանդամ կամ այլ կերպ «անբուժելի» հայտարարված գերմանացիներ սպանվեցին, իրականացվեց բժիշկների ձեռքերով: Աջում կարող եք տեսնել «Neues Volk» գերմանական ամսագրի 1938 թվականի թողարկումներից մեկի կազմը, որն էֆտանազիայի պրոպագանդա է վարում՝ էֆտանազիան չարդարացնող ու սահմանմանը հակասող պատճառաբանությամբ. 60,000 ռեյսմարկ՝ Ազգային հանրությանն այսքան է արժենում ժառանգական արատով տառապող այս մարդն իր կյանքի ընթացքում: Ընկեր քաղաքացի, սա նաև քո փողն է»:
Այլ կերպ ասած, նախադեպ ունենք, որ եթե որևէ պետությանը ձեռնտու լինի էֆտանազիա իրականացնել, այն կիրականացվի, նույնիսկ կպրոպագանդվի ու կպարտադրվի, բայց ոչ թե մարդասիրական, այլ ֆինանսական/գաղափարախոսական մղումներից ելնելով:
Կենդանիներին «քնեցնելու» պրակտիկան նույնպես էֆտանազիայի վառ օրինակ է: Այս դեպքում էլ էֆտանազիայի օբյեկտն ընտրության հնարավորություն չունի:
Բժշկի օգնությամբ ինքնասպանության դեպքում բժիշկը հիվանդի պահանջով պայմաններ է ստեղծում, որ հիվանդը կարողանա առանց ցավի և արժանապատիվ հեռանա կյանքից:
«The Peaceful Pill Handbook»-ը սկսեցի կարդալ երեկ: Այն տեխնիկական ձեռնարկ է այն մասին, թե ինչպես ձեռք բերել ու կիրառել միջոցներ՝ մահացու հիվանդ մարդու արժանապատիվ ու հնարավորինս խաղաղ մահն ապահովելու համար: Ու գրքի հետ կոնֆլիկտ ունեցա հենց նախաբանից. ինձ դուր չեկավ, որ Նիչկեն ինքնասպանությունը ներկայացնում էր որպես մահացու հիվանդների մենաշնորհ. թեև հեղինակը դրան ձգտել էր հնարավորինս լիբերալ մոտենալ, որ թե՛ ինքնասպանության պրոպագանդայի մեղադրանքից խուսափի, թե՛ չդավաճանի իր «ամեն մարդ ունի արժանապատիվ մեռնելու իրավունք» սկզբունքից: Մի քանի մեջբերում.

This book is intended for seriously ill and suffering people for whom there is little hope that their quality of life will ever recover to a level that is satisfactory to them.Preface - A Word of Caution--------------------Այս գիրքը նախատեսված է լուրջ հիվանդ ու տառապող մարդկանց համար, ում քիչ հույս է մնացել, թե իրենց կյանքի պայմանները կվերականգնվեն մինչև իրենց համար բավարար աստիճան:
Նախաբան - Զգուշության Խոսք
(համահեղինակ Ֆիոնա Ստյուարտի մասին)
Խորհուրդ չեմ տալիս կարդալ այն մարդկանց, որոնք այս թեմայի հետ որևէ կերպ չեն պատրաստվում առնչվել: Հաշվի առեք, որ թեման առանց այդ էլ վտանգված է, ու բավական է՝ մարդիկ սկսեն գրականությունը սխալ նպատակներով կիրառել, ու կառավարությունը, ոչ առաջին անգամ թքելով խոսքի և այլ ազատությունների վրա, կտրորի բոլոր մարդկանց, որոնք որևէ կերպ շոշափում են այս թեման:
Her contribution to this book is testimony of her belief that it is every rational person's right to die in peace and with dignity, at a time of their choosing.Ցանկացած դեպքում, ծանր թեմայի շուրջ բավականին նրբանկատ գրված գիրք է, հեղինակն էլ իր ոլորտում կոմպետենտ է. հենց Նիչկեն էր ժամանակին հասել նրան, որ Ավստրալիայի Դարվին քաղաքում ընդունվի անբուժելի հիվանդների բժշկի օգնությամբ ինքնասպանությունն օրինականացնող օրինագիծ (որն իննը ամիս հետո վիժեցվեց կառավարության կողմից ու նույնիսկ նոր օրինագիծ ընդունվեց, որով արգելվեց ինքնասպանության թեմայի քննարկումը հեռախոսով, ֆաքսով, էլ. փոստով կամ ինտերնետով՝ թքած խոսքի ազատության վրա):
Preface
--------------------
Նրա ներդրումն այս գրքում վկայություն է նրա հավատի, որ ամեն ռացիոնալ անհատ իրավունք ունի մահանալ խաղաղ ու արժանապատիվ կերպով, իր ընտրած պահին:
Նախաբան
Խորհուրդ չեմ տալիս կարդալ այն մարդկանց, որոնք այս թեմայի հետ որևէ կերպ չեն պատրաստվում առնչվել: Հաշվի առեք, որ թեման առանց այդ էլ վտանգված է, ու բավական է՝ մարդիկ սկսեն գրականությունը սխալ նպատակներով կիրառել, ու կառավարությունը, ոչ առաջին անգամ թքելով խոսքի և այլ ազատությունների վրա, կտրորի բոլոր մարդկանց, որոնք որևէ կերպ շոշափում են այս թեման:
No comments:
Post a Comment