Ոչ, այս գրառումը ոչ մի տեղից ցրված չի: բայց ոգեշնչված է երեխային խաղալիք սիֆիլիս նվիրելու մասին գրառումից:)
Այսպիսով, Amazon.com-ում վաճառվող ամենաադեկվատ ապրանքների TOP-3:
Այսպիսով, Amazon.com-ում վաճառվող ամենաադեկվատ ապրանքների TOP-3:
Ուրանի հանքանյութ. տնական պայմաններում միջուկային զենք, ատամները սպիտակեցնող միջոց կամ ժամանակով ճանապարհորդելու մեքենա պատրաստելու համար:
ԱՆՊԱՅՄԱՆ ԿԱՐԴԱԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, եթե ձեր անգլերենի մակարդակը ձեզ դա թույլ է տալիս: Չեք ափսոսա:D
Ձեռքերն ախտահանող հեղուկ «Միգուցե դուք շոշափել եք ձեր սեռական օրգանները»:
Մեկնաբանություններում գնորդներից մեկը բողոքում է, թե ոչ մի տեղ չի նշված՝ արդյո՞ք այս միջոցը նույն չափով է գործում, երբ շոշափել եք ոչ թե ինքներդ ձեր, այլ մեկ ուրիշի/ուրիշների սեռական օրգանները: Ինչ կարող եմ ասել: Բարի փորձարկում:)))
Դր. Ֆրեյդի թերապեվտիկ գնդակն, ըստ նկարագրության, նախատեսված է լրիվ ադեկվատ մարդկանց համար, ովքեր խնդիրներ ունեն, բայց կատուն հրաժարվում է իրենց լսել: Այժմ նոր զրուցակից ունեք՝ գնդակ, որը միշտ ձեզ կլսի ու շատ, շատ թերապեվտիկ պատասխաններ կտա:
Օրինակ՝ վերցնում եք գնդակն ու պատմում. «Ահավոր կատաղած եմ պետիս վրա, այսօր քիչ էր մնում՝ սպանեի»: Թափ եք տալիս գնդակն: Այն հարցնում է. «Իսկ ի՞նչ զգացիք այդ պահին», կամ «Եկեք՝ հիմա խոսենք ձեր մոր մասին»:

Ու էլի լիքը լրիվ լուրջ ու ադեկվատ բաներ՝ «խնդրում ենք չկերակրել զոմբիներին» պլակատ, զոմբիների մասին զգուշացնող ճանապարհային նշան, «Bullshit» պաշտոնական կոճակ և այլն:
No comments:
Post a Comment