Saturday, May 26, 2012

Երեկ

Էլի հանդիպեցինք, ձևացրեց, թե ոչ մի բան էլ չի եղել: Ի նկատի ունեմ՝ ընդհանրապես ոչ մի բան մեր միջև: Նյարդային էի, խոսեց ինձ հետ, ասաց, որ ինձ տարօրինակ եմ պահում:

Չէի կարողանում աչքերի մեջ նայել, գիտեի, որ իմ բարկությանը ոչ մի կերպ չի արժանացել: Պարզապես չէի ուզում բաց թողնել: Անզորության զգացողությունն ինձ կոտրում է:

Հասուն բան կլիներ պարզապես բաց թողնել, բայց ես նույնիսկ կորստի զգացողությունը չեմ ուզում բաց թողնել: Ուրիշ երեխաներ ունենալու միտքն անտանելի է, թեկուզ իմ սեփական, չեմ կարող խաղալ նրանց հետ ու ձևացնել, թե դա ընդամենը կրկնություն չի մի բանի, որ ապրել եմ:

Երևի վերջերս սենտիմենտալ եմ դառնում:

Համարենք սա նամակ, որը ես քեզ երբեք չեմ ուղարկել: Ուզում էիր ինձ ավելի լավ ճանաչել, հիշու՞մ ես: Մի օր երևի դրա հնարավորությունն ունենաս: Սիրում եմ, ներիր ամեն ինչի համար:

No comments:

Post a Comment