Ֆեյսբուքյան անունը՝ Արի Ման Հայ Ռադիկալ
Իհարկե, զվարճալի է սպառնալիքներ ու վիրավորանքներ լսել հերթական մեկից, ով բավականաչափ ձվեր չունի սեփական անունից հանդես գալ, բայց, քանի որ իր ոտքով մտել է վագրի որջն, առիթը բաց չթողնենք ու հերձենք նրան:
Իհարկե, զվարճալի է սպառնալիքներ ու վիրավորանքներ լսել հերթական մեկից, ով բավականաչափ ձվեր չունի սեփական անունից հանդես գալ, բայց, քանի որ իր ոտքով մտել է վագրի որջն, առիթը բաց չթողնենք ու հերձենք նրան:
- Պրոֆիլի նկարը՝ «White Pride World Wide» («Սպիտակամորթների Համաշխարհային Հպարտություն») մակագրությամբ Վոտանի խաչ է՝ սիմվոլ, որը կիրառվում է նեոնացիստների և այլ սպիտակ շովինիստական խմբակցությունների կողմից:
- Արի Ման, ծագում է զրադաշտական կրոնում արարչի՝ Ահուրա Մազդայի (Օրմուզդի) հակառակորդ Ահրիմանից, մոգոնել է Ալեքսանդր Վարպետյանը՝ որպես արարատում արարված արիների վառ ներկայացուցիչ, որը, եթե ճիշտ եմ հիշում, Վահագնի հետ միասին պատերազմել է Վիշապի դեմ:
- «Հայկական նացիոնալիզմ», կրկնակի նշվում է որպես «կրթության վայր»:
- Ցեղակրոն (նժդեհական ցեղակրոնության ատապտացված/աղավաղված/կոնտեքստից հանված տարբերակն, ամենայն հավանականությամբ) ու նացիոնալ-սոցիալիստ (այլ կերպ ասած՝ նացիստ, Հիտլերի կուսակցությունը):
- Բենիտո Մուսսոլինին նշված է ոգեշնչող անձանց ցանկում: Հիշեցնեմ՝ Մուսսոլինին նացիստական Իտալիայի ղեկավարն էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Որպես ղեկավար բավականին ողորմելի տիպ էր, ինչպես ցույց տվեց Իտալիա-Հունաստան հակամարտությունը: Մինչև իշխանության գալը լրագրող էր ու կատաղի դեմ էր արտահայտվում ցենզուրային: Իշխանության գալուց հետո դարձավ ամենամեծ ցենզորը՝ ցուցադրելով գործնականում բոլոր նացիստներին հատուկ անսկզբունքայնություն:
Կձգտեմ պարզել անձն ու «բացատրական աշխատանք» տանել հետը: Տեսնենք, թե ինչ կստացվի: Մինչ այդ՝ ռեպորտ:
No comments:
Post a Comment