Sunday, May 27, 2012

«600 Վայրկյան»

Երկար չի, չէ՞: 600 վայրկյան, կամ 10 րոպե, բայց դրանք ի՞նչ արժեք ունեն: Հնարավո՞ր է ժամանակին արժեք տալ: 600 վայրկյանը կարող է լինել ժամանակը, որի ընթացքում խանութի ցուցափեղկ եք դիտում, ի՞նչ արժեք է: 600 վայրկյանը կարող է լինել ժամանակը, որի ընթացքում սրտի անուղղակի մասսաժ եք անում՝ մեկի կյանքը փրկելու համար, ի՞նչ արժեք է:

Այն արժեք չունի, բայց ամենաթանկ բանն է, որ մենք բոլորս ունենք, այն է, ինչ պետք է ամենից շատ գնահատենք ու խնայողաբար օգտագործենք, որ հնարավորինս շատ մնա: Ինչևէ, այդպես չի ստացվում, ժամանակն ինչպես շարունակելու է, այնպես էլ շարունակում է անցնել, ինչպես ժամացույցի սլաքներն են անցնում տասներկու թվերի մոտով, որոնք որոշում են մեր ժամանակը:

Սա Բիլլն է, հնոտ պատկեր իմ հավաքածուից: Նրա հասակը մեկուկես մետրից ավել չի, նա ջութակ ունի, որով ելույթ է ունենում Լիվերպուլի փողոցներում, նա նվագել չգիտի, բայց անկասկած ամենահմայիչ մարդն է, ում երբևէ տեսել եմ, նրա ժպիտն իսկական է ու նա ցանկանում է խոսել քեզ հետ: Մի ահավոր ցուրտ օր ես խոսեցի նրա հետ, միասին մի-մի բաժակ սուրճ վերցրեցինք մոտակա սրճարանից ու խոսեցինք միայն ցուրտ օրվա, անցնող մարդկանց, նրա ջութակի մասին, ու այն մասին, թե ինչու է նա դրսում այդպիսի ցուրտ օրը: Ես հիշում եմ նրա պատասխանը. եթե դրսում չլիներ, էլ ի՞նչ էր անելու, նայելու էր չորս պատերի՞ն, սպասելով, թե երբ է օրն ավարտվելու:

600 վայրկյան, երկար ժամանակ չի, բայց կյանքի չափ երկար, այդ ժամանակվանից մինչև հիմա ես Բիլլին չեմ հանդիպել: Ամեն անգամ, երբ գնում եմ Լիվերպուլ, ես փնտրում եմ նրան, բայց այդպես էլ դեռ չեմ գտել: Այսօր վերադառնում եմ, միգուցե հենց այսօր է, որ կկարողանամ 600 վայրկյանից ավել անց կացնել նրա հետ:


Հեղինակ՝ Մայկ Շոու
Տեղադրված է
հեղինակի թույլատվությամբ
Աղբյուրը

No comments:

Post a Comment