Wednesday, August 17, 2011

Ամսագիր.am-ի պատասխանը քննադատությանը

Քանի որ Ամսագիր.am-ի ղեկավարությունը որոշեց սխալ շարունակություն տալ իրենց հետ կապված պատմությանը (ի դեմս քննադատությանը սպառնալիքներով պատասխանելու, ինչը, ասեմ ձեզ, իմ դեպքում ԲՆԱՎ լավ միտք չի), որոշեցի ես էլ իմ քայլն անել))) քանի որ վերջին գրառումը միգուցե չեմ կարող մեջբերել, ասեմ մի երկու բան)))
  • հասարակայնորեն հասանելի երկխոսությունը որպես անձնական նամակագրություն չի կարելի որակել
  • եթե արտահայտությունը չի նշում Ա անձի կողմից Բ անձի նկատմամբ իրականացվելիք գործողություն, այլ փոխադարձ գործողություն, այն դժվար թե հնարավոր լինի սահմանել որպես սպառնալիք, նույնիսկ առանց հետագա մեկնաբանությունների
Հետո, ինչպես ասում են, ուրիշի աչքի փուշը, սեփական հետևի գերանը))) փոքրիկ հետաքննությունը ցույց տվեց, որ արժանահիշատակ «այլընտրանքային սեքսի» հոդվածի արմատները գնում են մինչև... ուկրաինական «Cosmopolitan»: Ինչ-որ հավատս չի գալիս, որ Ամսագիր.am-ն ունենա ուկրաինական Կոսմոյի նյութն առանց աղբյուրը նշելու թույլտվություն: Այն էլ՝ անորակ թարգմանությամբ, որը կարող է հեղինակազրկել Կոսմոյի համապատասխան նյութը: Իհարկե, համոզված եմ, որ Կոսմոն, փոխանակ դատական սպառնալիքներ օդ կրակելու, պահանջ կներկայացնի հեռացնել նյութը, ու միայն պահանջը չկատարելու դեպքում կանցնի համապատասխան գործողությունների:

Monday, August 15, 2011

Աֆրիկյանների ակումբ

Երեկ Աֆրիկյանների ակումբն այցելեցինք (երկրորդ անգամ) ու ես մի քանի նկարներ արեցի:


Մնացածն՝ այստեղ:

Sunday, August 14, 2011

Լրագրողի էթիկան, սեքսն ու երաժշտությունը

Ինչ-որ այսօր բլոգս շատ բողոքական է, բայց ոչինչ, խոստանում եմ՝ այսօրվա վերջին քննադատական գրառումս է: Խոսքը կրկին անդրադառնում է մեր ինտերնետ լրատվամիջոցներին:
Նախ, կարծում եմ՝ շատերը կհամաձայնեն, որ.
Իհարկե, այստեղ բավականին մանրամասն ու լիարժեք ներկայացված են լրագրողի էթիկայի ստանդարտները, բայց ես արագ ներկայացնեմ երեք ամենատարրական պահանջները, որոնք պետք բավարարի լրատվական նյութը.
  1. ամբողջականություն
  2. հուսալիություն
  3. անկողմնակալություն
  4. հասկանալիություն

Epic fail:D

Մի լացիր, բալիկ ջան, կպատահի:D:D:D

Blog Day Armenia '2011

Blog Day 2010
Եթե հիշում եք, ամեն տարի օգոստոսի 31-ին բլոգի միջազգային օրն է (լոգոյում ոճայնացված է որպես 31Og Day): Այսպիսով, ի՞նչ են անում մարդիկ բլոգի միջազգային օրը նշելու համար: Եթե բլոգ եք գրում, ապա փնտրում, գտնում եք հինգ ձեր համար լրիվ նոր բլոգ ու մեկնաբանում եք ձեր սեփական բլոգներում: Ցանկալի է, իհարկե, մեկնաբանությունների ու ռևյուների մասին հայտնել նաև հեղինակներին:
Այո, ես ընդունում եմ, որ հայկական բլոգոսֆերան այսօր շատ տխուր վիճակում է, ինտերնետ-հասարակությունում չկա գրելու, կարդալու, տարածելու էթիկա, և այլն: Բայց դե, ցանկացած դեպքում, միայն բողոքելով բլոգոսֆերան կարգի չի գա:
Այնպես որ՝ բլոգի՛ր սա)))

Օրվա երաժշտությունը

Riverside, "Second Life Syndrome"

Թումո. Վաղո, Բղդո, և այլն

Եթե ինչ-որ մեկին դեռ զարմացնում են իմ հակա-Թումոյական տրամադրությունները, բացատրեմ. նախ՝ նախագծի անունը: Որքան հասկացա, այն կառուցվել է հետևյալ տրամաբանությամբ. «կենտրոնը գտնվում է Թումանյանի այգում, երեխաները, միևնույն է, այն Թումո են անվանելու, այնպես որ, եկեք կենտրոնի անունը միանգամից Թումո դնենք»: Ինչպես, ասենք, փոքր ժամանակ մանկապարտեզին մնգո էին ասում: Փաստորեն, կենտրոնի հիմնադիրները չեն տեսնում ինչ-որ առումով կրթական նշանակություն ունեցող կառույցի ու ժարգոնային տրամաբանությամբ կազմված անվանման հակադրությունը: Եթե նույնիսկ հաշվի չառնենք խեղճ Հովհաննես Թումանյանին:
Այնպես որ, եթե Թումոյի հիմնադիրները վաղը «Վաղո» ու «Բղդո» կենտրոններ էլ բացեն, չզարմանաք:

Saturday, August 13, 2011

Խաղեր Google+-ում

Չգիտեմ՝ ձեզ մոտ ինչպես, բայց իմ ու էլի շատ մարդկանց մոտ Google+-ի խաղերն արդեն ակտիվ են:
Ցավոք, ինչ-որ զիբիլ Crime City-ներ կան մեջը, բայց դե ես կայուն բոյկոտ եմ հայտարարել Zynga-ին ու Angry Birds/Dragon Age Legends եմ խաղում:
Ի՞նչ խաղեր կցանկանայիք տեսնել Google+-ում))) իմ միտքն են գալիս Super Mario-ն ու Elastomania-ն: