Saturday, February 16, 2013
Oh Sweet Sparrow
Ես երեկ նոր երգ եմ գրել/ձայնագրել: Միկրոֆոն, ինչպես միշտ, չկար, բայց դե եղածով ինչ կարողացա, արեցի: Վայելեք:
Եթե դուր եկավ, կարող եք ազատ քաշել, տարածել երգը, կամ Give Applause անել այստեղ, ինչն ինձ կարող է օգնել ինտերնետային ռադիոյի եթերում հայտնվել:)
Երգի բառերը.
Oh sweet sparrow, leaves are falling
As another day is gone.
Wind grows colder and this coat
Will not keep me warm.
Oh sweet sparrow, won't you fly to her
And bring her home,
Tell her flowers in the garden
Wither where I stand alone.
I embrace my pillow in my dream
Mistaking it for her,
Oh sweet sparrow, when we kissed,
I'd run my fingers through her hair.
Sparrow's sitting in his nest,
With his wife and with his babes.
Won't be long before they fly
Chasing spring to warmer seas.
Oh sweet sparrow, I was robbed
Of my true love and children dear.
Won't you take my love to them
And tell them that I am still here.
And I'm walking trapped in memories
Of days when we would talk,
Oh sweet sparrow, when the last leaf falls
I'll have to die alone.
Oh sweet sparrow, leaves are falling
As another day is gone.
Wind grows colder and this coat
Will not keep me warm.
Oh sweet sparrow, won't you fly to her
And bring her home,
Tell her flowers in the garden
Wither where I stand alone.
I embrace my pillow in my dream
Mistaking it for her,
Oh sweet sparrow, when we kissed,
I'd run my fingers through her hair.
Sparrow's sitting in his nest,
With his wife and with his babes.
Won't be long before they fly
Chasing spring to warmer seas.
Oh sweet sparrow, I was robbed
Of my true love and children dear.
Won't you take my love to them
And tell them that I am still here.
And I'm walking trapped in memories
Of days when we would talk,
Oh sweet sparrow, when the last leaf falls
I'll have to die alone.
Sunday, February 10, 2013
168 Ժամն ու անմեղության կանխավարկածը
Ընդհանուր առմամբ, հայկական պրեսսան երևի իր դեղնությամբ աշխարհում ռեկորդներ խփի: Ռեյտինգի համար լիքը լրատվամիջոցներ պատրաստ են խախտել լրագրողի էթիկայի ու պրոֆեսիոնալիզմի բոլոր սահմանները: Ու, փաստորեն, օրենքը: Համենայն դեպս, 168 Ժամ լրատվականը, վերևում ցուցադրված ֆեյսբուքյան գովազդով (որը հղվում է այս լայքամուրացկանության էջին) խախտել է Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետը (անմեղության կանխավարկածը):
Իսկ հիմա նայենք, թե նույն լրատվականն ինչի մեջ է մեղադրում, ասենք, «02» հեռուստահաղորդմանը: Անմեղության կանխավարկածը խախտելու մեջ:
Ցանկացած դեպքում, նման լրատվամիջոցները մոտս սրտխառնոց են առաջացնում: Բայց դե մարդիկ անուղղելի են. իրենց ձեռնտու բան հրատարակիր, ու պատրաստ կլինեն նույնիսկ Blognews-ը սիրել:
Saturday, January 12, 2013
Pole Dance, Felix Cane
2006 թ. Ավստրալիայի pole-dance-ի չեմպիոնուհին՝ Ֆելիքս Քեյն: Նոր տարվա կողմերն ընկերներիցս մեկը ցույց տվեց, ցնցված էի, բայց ռետրոսպեկցիայով՝ նախորդն ինձ ավելի է դուր գալիս: Ավելի խարիզմատիկ, «ջիգյարով» է:
Pole Dance, Jenyne
2013-ը սկսում է զբաղված, երևի անցյալ տարվա չափ չհասցնեմ գրել. աշխատում եմ: Բայց դե ժամանակ առ ժամանակ ձեզ ցույց կտամ զարմանալի, գեղեցիկ, օրիգինալ բաներ: Վայելեք:
Sunday, January 6, 2013
Տարվա առաջին գրառումը
Տարվա առաջին օյաղ օրվաս ավարտին կատարում եմ տարվա առաջին գրառումս:) Նոր Տարիներդ շնորհավոր, ժողովուրդ: Նոր Տարի նշելու ընթացքում արված արարքների մեջ մտնում են.
1. հարբել, հարբել մինչև վերջ
2. գրեթե տկլոր դուրս գալ փողոց ու գնալ Սթար՝ օղի գնելու
3. փողոցում մեզ բռնած ոստիկաններին չամռվել, որ մեզ տանեն Սթար, քանի որ շատ ցուրտ է, մինչև ոստիկանները փախնեն
4. բակի տոնածառի տակի դատարկ, բայց սիրուն փաթեթավորված նվեր-արկղերը գողանալ (ու առավոտն՝ օյաղացած արդեն, երեխաների դատապարտող հայացքների տակ վերադարձնել)
5. պարել The Mask ֆիլմի Cuban Pete երգի տակ՝ լրիվ նույն ձևով, ու վերածել դա համատարած երևույթի.
6. խմել white russian
Ցուցակն, իհարկե, սրանով չի սահմանափակվում, բայց դե:) Դու՞ք ինչպես եք անց կացրել:
Ցուցակն, իհարկե, սրանով չի սահմանափակվում, բայց դե:) Դու՞ք ինչպես եք անց կացրել:
Tuesday, January 1, 2013
«Վարք սրբոց», քրիստոնեական դոգմայի ու եկեղեցու համեմատական վերլուծություն, մաս չորրորդ
Հիպաթիա
Իսպանացի տաղանդավոր ռեժիսոր Ալեխանդրո Ամենաբարի 2009 թվականին թողարկված «Ագորա» ֆիլմն անդրադառնում է մ. թ. 5-րդ դարի սկզբում Ալեքսանդրիայում տեղի ունեցած դեպքերին: Ֆիլմը ես դեռ չեմ դիտել, իսկ դեպքերի մասին կարող եմ պատմել որոշ բաներ:
Նշեմ, որ ֆիլմը մեղադրվում է պատմությունն աղավաղելու ու հակաքրիստոնեական պրոպոգանդայի մեջ, ինչի պատճառով այն դեռևս չի թողարկվել Իտալիայում:
Ստորև կբերվի պատմությունը. թե որքանով է ֆիլմն այն աղավաղել, դատեք ինքներդ:
Կյուրեղ Ալեքսանդրիացի
Քրիստոնեական սուրբ* Կյուրեղ Ալեքսանդրիացին ծնվել է մ. թ. մոտ 376 թվականին Եգիպտոսի Թեոդոսիոս ավանում: Լավ կրթություն ստանալով, նա 412 թվականի հոկտեմբերի 18-ին նա իր քեռի Թեոֆիլուսից ժառանգեց Ալեքսանդրիայի պատրիարխի պաշտոնը: Նա մշակութային այդ կենտրոնում ամենամեծ հեղինակություն ու իշխանություն ունեցող մարդկանցից էր: Իսկ ի՞նչ է պատահում, երբ քրիստոնյան իշխանություն է ունենում մշակութային կենտրոնում: Ոչ մի լավ բան մշակույթի համար:
Օրեսթես
Օրեսթեսի Ալեքսանդրիայի հռոմեական պրեֆեկտ նշանակվելը տեղի ունեցավ Կյուրեղի պատրիարխություն ստանալուն զուգահեռ: Օրեսթեսը հակադրվեց Կյուրեղի քաղաքականությանը. վերջինս ճնշումներ ու բռնություն էր կիրառում քաղաքի հեթանոս ու հրեական բնակչության նկատմամբ: Ըստ որոշ պատմաբանների, բոլոր հրեաներն արտաքսվեցին Ալեքսանդրիայից, թեև որոշ պատմաբաններ պնդում են, որ դա չափազանցում է, ու որ հրեա բնակչության միայն մի մասն է արտաքսման ենթարկվել:
Կյուրեղը զգում էր, որ իր իշխանությանը վտանգ է սպառնում, քանի դեռ պրեֆեկտն իրեն հակադրվում է: Մոտ 414-415 թվականներին հոգևորականները հարձակվեցին ու ծանր վիրավորեցին Օրեսթեսին: Պրեֆեկտը բռնեց ու տանջամահ արեց ամբոխի առաջնորդին. Կյուրեղը փորձեց վերջինիս նահատակ հռչակել, բայց տեղական առաջնորդներն ու կայսրը չարդարացրեցին հոգևորականների հարձակումը Կայսրության ներկայացուցչի վրա, ու Կյուրեղը ստիպված եղավ նահանջել:
Հիպաթիա Ալեքսանդրիացի
Օրեսթեսին աջակցում էր կին փիլիսոփա ու Ալեքսանդրիայի գրադարանի ղեկավար Հիպաթիան, ով քաղաքում զգալի հեղինակություն էր վայելում:Ալեքսանդրիայում մի կին կար Հիպաթիա անունով, դուստրը Թեոն փիլիսոփայի, ով այնպիսի ձեռքբերումներ ունեցավ գրականության ու գիտության մեջ, որ գերազանցում էին իր ժամանակվա փիլիսոփաներինը: Լինելով Պլատոնի ու Պլոտինուսի դպրոցների ժառանգորդը, նա փիլիսոփայության հիմքերն էր բացատրում իր ունկնդիրներին, որոնցից շատերը երկար ճանապարհ էին անցնում նրա ցուցումները ստանալու համար:
Սոկրատես Սխոլաստիկուս, «Կրոնական Պատմություն»
415 թվականի մարտի մի օր նրա կառքը դարանակալեցին տուն վերադառնալու ճանապարհին: Քրիստոնյա ամբոխը, որին առաջնորդում էր Պետրոս անունով մի մարդ (հավանաբար, Պետրոս Ընթերցողը՝ Կյուրեղի օգնականը): Ամբոխն ամենայն հավանականությամբ գրգռել էին վանականները: Ցանկացած դեպքում, նրան մերկացրեցին ու տարան Կեսարիումյան եկեղեցին: Ըստ որոշ աղբյուրների, նրան ծեծեցին դագանակներով, հետո կենդանի-կենդանի այրեցին: Ուրիշները պնդում են, որ նրան մասնատեցին ու այրեցին քաղաքից դուրս: 5-րդ դարի պատմիչ Սոկրատես Սխոլաստիկուսի վկայությամբ, նրա կաշին կենդանի-կենդանի քերթեցին խեցիների ու աղյուսների կտորներով:
Այս քաղաքական սպանությունը բերեց նրան, որ Օրեսթեսը կարևոր ու զորեղ աջակից կորցրեց ու ստիպված եղավ դադարեցնել իր պայքարը Կյուրեղի դեմ: Նա թողեց պրեֆեկտի պաշտոնն ու լքեց Ալեքսանդրիան:
Եկեղեցին հաղթեց հերետիկոսներին ու Աստծո խոսքը լուսավորեց անհավատների հոգին: Օրհնյալ լինեն սրբերն ու անիծյալ՝ եկեղեցու թշնամիները: Հեգնու՞մ եմ: Այո, բայց այս անգամ հեգնանքս դառն է:
---------------------------------------
* Կյուրեղ Ալեքսանդրիացին թվարկվում է Եկեղեցու Հայրերի ու Եկեղեցու Ուսուցիչների մեջ, ու նրա հեղինակությունը քրիստոնեական աշխարհում հիմք է դարձել, որ նա արժանանա Հավատի Սյուն ու Հայրերի Կնիք տիտղոսների: Նրա տոնը նշում են ուղղափառ եկեղեցիները (հունվարի 18-ին ու հունիսի 9-ին), հռոմեակաթոլիկ ու լյութերական եկեղեցիները (հունիսի 27-ին), ավանդական հռոմեակաթոլիկներն ու որոշ տեղական օրացույցներում (փետրվարի 9-ին):
ՀԱՋՈՐԴ ՄԱՍԸ
Sunday, December 30, 2012
Ռաշադ Ալակբարով. նկարել լույսով ու ստվերներով
Ադրբեջանցի նկարիչ Ռաշադ Ալակբարովի աշխատանքներն ինձ համար նորություն էին: Կենցաղային և այլ գտնված իրերի միջով անցած լույսն ու նրանց ստվերներն օգտագործել նկարներ ստանալու համար, բառիս բուն իմաստով: Որ ավելի պարզ լինի, թե ինչ ի նկատի ունեմ, այս պատկերը ստացվեթ է առաստաղից կախված գույնզգույն ինքնաթիռների միջոցով.
Ահա ևս մի աշխատանք՝ տարբեր պլանների լուսանկարներով, որ տեսնեք, թե ինչպես է ամեն ինչ աշխատում:)
![]() |
| «Երկու քաղաքների նույն տեսանկյունից նայելիս» |
Sunday, December 23, 2012
The Hobbit: An Unexpected Journey
Կինոն նայեցի, մեղմ ասած, հետույքային էր: Անցնեմ վրայով կետ առ կետ:
Մակարդակը
Պատկերացրեք Spy Kids-ը՝ Տոլկիենի տարրերով: Տեխնոլոգիական դեմոնստրացիա, մեծ բյուջե՝ ընկած անճաշակ ու չտես ստեղծագործական խմբի ձեռքը: Համակարգչային անիմացիան նույն չափի տգեղ էր, ինչ «Մատանիների Տիրակալում»:
3D-ի միակ իմաստը 3D-ի պատճառած անհարմարությունները հաղթահարելով ֆիլմը
նայելն էր: Գնոմների պարկուրն ու «Մատանիների Տիրակալից» գրեթե կադր առ կադր
կրկնօրինակած տեսարանները (Թորինի ու Ազոգի կռիվը համեմատեք Իսիլդուրի ու
Սաուրոնի կռվի հետ), արհեստական կերպով մտցված էքշն-տեսարաններն ու կրճատած ոչ էքշն տեսարանները խոսում էին ծույլ, կոմերցիոն, պոպսա աշխատանքի մասին: Գազանիկները լրիվ Դիսնեյի «Սպիտակաձյունիկին» էին արժանի:
Սյուժեն
Խեղճ վիպակը (այո, այս եռագրության համար հիմք հանդիսացած աշխատանքը՝ Տոլկիենի «Հոբբիտը» փոքրիկ վիպակ է, իսկ «Մատանիների Տիրակալը»՝ երեք վեպ) ձգձգել էին այնքան, որ նախնական նյութն ու ավելացվածը երևի նույն քանակի էին: Միևնույն ժամանակ՝ գրքից վերցրածը սարսափելի փոփոխված էր. Ազոգը գրքում գոբլին է, որը սպանվում է Դաինի, ոչ թե Թորինի կողմից, ու որի տղան՝ Բոլգը, փոխարինում է նրան Մորիայում: «Քարե հսկաների» մասին հիշատակումը գրքում ընդամենը գնոմների լեգենդն է որոտի բնույթի մասին: Ռադագաստը Տոլկիենի որևէ ինձ հայտնի ստեղծագործության մեջ էական դեր չի խաղում, որովհետև թքած ունի մարդկանց, էլֆերի ու մնացած բոլորի պատերազմների վրա: Դոլ-Գուլդուրի կոնֆլիկտն իրականում թեև տեղի է ունենում, բայց ոչ «Հոբբիտում» ու առանձնապես չի նկարագրվում: Տրոլլների հետ հանդիպման ժամանակ ոչ թե Բիլբոյով քիթ են սրբում, ինչից հետո նա սկսում է խոսել աղիքային ճիճիուների մասին, այլ Գենդալֆը անընդհատ խորհուրդներ է տալիս տրոլլներին՝ տրոլլի ձայնով, մինչև արևը բացվում է: Ֆիլմ խցկած հոլիվուդյան հումորդը պարզապես զուգարանային էր: Կլիշեներն անտանելի շատ էին («Ո՜չ», «Համոզված եմ, ամենավատն արդեն
անցյալում է» և այլն): Ֆիլմն այնպես էր հանված, որ պամպերսավոր
հանդիսատեսին հուզի, բայց չտխրեցնի: Զզվում եմ տրագիկ տեսարան -> հեփփի
էնդ բանաձևից, որն այս ֆիլմում չարաշահված էր, բռնաբարված, սպանված,
թաղված, գերեզմանից հանված ու նորից բռնաբարված:
Հերոսները
Հերոսներին հնարավորինս զրկել էին իրենց բնորոշիչ գրական գծերից ու բերել վերջին շրջանի հոլիվուդյան շաբլոնին՝ սրամիտ, սրալեզու, բռի կատակներ սիրող: Փոխարենը ամեն մեկին տվել էին բնութագրիչ one-liner/catchphrase խոսքեր, որոնք մակերեսային ու բութ հանդիսատեսի մոտ կտպավորվեին ու հնարավորություն կտային տեսնել հերոսների տարբերությունները: Բալինն ասում է՝ «Ես մեր երկուսի չափ խելք ունեմ», վերջ, Բալինը խելոք է, Դվալինն՝ ուժեղ: Պրծավ: Շատ դժվար էր էական տարբերություն տեսնել, ասենք, որոշ գնոմների ու գոբլինների թագավորի անհատականությունների միջև: Գնոմները գրքում քաղաքավարի, բայց ագահ ու չոր-ցամաք տպեր են, իսկ ֆիլմում՝ բարեհոգի տրոլլինգի սիրահարներ, համառ, բայց հերոսական ու «տղավարի», Բիլբոն ոչ թե պահպանողական հոբբիտ-ջենտլմեն է, որին ձգում-տանում է արկածների նկատմամբ հետաքրքրությունը, այլ վախկոտ դեռահաս, Գանդալֆը ոչ թե գրեթե ամենազոր մայար է, որը մարդկային մոգի կերպարանք է ընդունել, այլ լավ ինֆորմացված բոմժ, մյուս իստարին՝ Ռադագաստը, նույնպես բոմժ է, այն էլ շիզոֆրենիկ: Բիլբոյի հերոս, որպես այդպիսին, գոյություն չուներ. Բիլբոն ֆիլմում խաղում էր գրեթե նույն դերը, ինչ Ֆրոդոն, Սեմը, Մերին ու Պինը «Մատանիների Տիրակալում» միաժամանակ: Արդյունքում ստացվել էր ֆրանկենշտեյնի հրեշ՝ հերոս, որը մի քիչ Ֆրոդո էր, մի քիչ՝ Սեմ, մի քիչ՝ Մերի, մի քիչ՝ Պին:
Գնահատականը՝ կարդացեք գիրքը: Նույնիսկ մեկ անգամ նայելն անիմաստ է:
Subscribe to:
Posts (Atom)










