Tuesday, August 28, 2012

Օգոստոսի 28

Ինչո՞վ է այս օրը կարևոր մեզ՝ մարդու իրավունքների ակտիվիստներիս համար: 1963 թվականի օգոստոսի 28-ին 200,000 մարդ մասնակցեց խաղաղ երթին ԱՄՆ Վաշինգտոն քաղաքում, որտեղ, Լինկոլնի հուշահամալիրի դիմաց, դոկտոր Մարտին Լյութեր Քինգ Կրտսերը կարդաց իր հանրահայտ «Ես երազանք ունեմ...» ճառը:

1955 թվականին այս նույն օրը երկու սպիտակամորթ տղամարդիկ աֆրոամերիկացի դեռահաս Էմմետ Տիլլին հափշտակեցին Չիկագոյում իր քեռու տնից: Երեք օրից գտան Էմմետի խոշտանգված դիակը: Տղամարդկանց խոսքերով, «տղան սուլել էր սպիտակամորթ կնոջ հետևից»:


Լինենք պինդ: Լինենք աչալուրջ: Լինենք արդար: Այսօր ես ողջունում եմ մարդու իրավունքների համար երբևէ պայքարած բոլոր մարդկանց:

No comments:

Post a Comment