«Ու վտարեց Տերն Ադամին ու Եվային Եդեմի այգուց ու հրե սուր կանգնեցրեց, որ պաշտպանի Կենաց Ծառը»:
Ծննդոց 3:24
Ծննդոց 3:24
Ռեժիսոր Դարրեն Արոնոֆսկի
Սցենար Դարրեն Արոնոֆսկի, Արի Հանդել
Պրոդյուսերներ Էրիկ Վատսոն, Արնոն Միլչան, Յաին Սմիթ
Երաժշտություն Կլինտ Մանսել
Թոմի դերում՝ Հյու Ջեքման (X-Men, Australia, Swordfish)
Իզզիի դերում՝ Ռեյչլ Վեյսց (Mummy)
Սցենար Դարրեն Արոնոֆսկի, Արի Հանդել
Պրոդյուսերներ Էրիկ Վատսոն, Արնոն Միլչան, Յաին Սմիթ
Երաժշտություն Կլինտ Մանսել
Թոմի դերում՝ Հյու Ջեքման (X-Men, Australia, Swordfish)
Իզզիի դերում՝ Ռեյչլ Վեյսց (Mummy)
Այս ֆիլմ-հանելուկն, իմ կարծիքով, կատարյալ է ամեն տեսանկյունից. դերասանների ընտրությունը, դերասանական խաղը, Կլինտ Մանսելի անզուգական երաժշտությունը, որն ինձ հիացրել էր դեռ Արոնոֆսկու նախորդ՝ «Requiem for a Dream» ֆիլմում, օպերատորական աշխատանքը, մոնտաժը՝ ամեն ինչ արված է վերին աստիճանի լավ:
Իրականում "The Fountain"-ը կարող էր դառնալ Արոնոֆսկու առաջին աշխատանքը, երբ ֆիլմի նկարահանման իրավունքը 2002 թ. գնել էր Warner Bros ընկերությունը: Թոմի դերը պետք է իրականացներ Բրեդ Պիտը, իսկ Իզզիինը՝ Կեյտ Բլանշետը: Ճիշտն ասած, ոչ մի կերպ չեմ կարող պատկերացնել Պիտին Թոմի դերում: Դրա համար էլ ինչ-որ տեղ ուրախ եմ, որ նրա հետ տարաձայնություններ առաջացան ու ֆիլմի նկարահանումը հետաձգվեց անորոշ ժամանակով:
2006 թվականին Դարրեն Արոնոֆսկին նկարահանեց ու թողարկեց ֆիլմը կես բյուջեով: Համակարգչային էֆֆեկտների փոխարեն նա օգտագործեց ավելի էժան մակրոլուսանկարչություն, իսկ գլխավոր դերերը խաղացին Հյու Ջեքմանն ու Ռեյչլ Վեյսցը:
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում երեք զուգահեռ իրականություններում. Իզզիի գրքի մեջ Իսպանիայի Թագուհին Կոնկիստադորին ուղարկում է Կենտրոնական Ամերիկա՝ այնտեղ Կենաց Ծառը գտնելու ու Իսպանիան այն զավթող Ինկվիզիտորից փրկելու համար: Երկրորդ իրականությունը Թոմի գլխում է. մտասևեռված ու առանձնացված ամբողջ Տիեզերքից՝ նա փորձում է մահացող Ծառը հասցնել Շիբալբա, որտեղ այն նորից կծաղկի: Երրորդ իրականությունը մեր ժամանակներում կամ մոտիկ ապագայում է. հանճարեղ բժիշկ Տոմ Կլեոն փորձում է քաղցկեղի դեղ գտնել, որպեսզի փրկի իր կնոջն՝ Իզզիին:
Շատերի համար հաճելի կլինի իմանալ, որ Կլինտ Մանսելի գրած սաունդտրեկը կատարել են Սան Ֆրանցիսկոյի Կրոնոս կվարտետն ու շոտլանդական Mogwai պոստ-ռոք խումբը:
Շատերի համար հաճելի կլինի իմանալ, որ Կլինտ Մանսելի գրած սաունդտրեկը կատարել են Սան Ֆրանցիսկոյի Կրոնոս կվարտետն ու շոտլանդական Mogwai պոստ-ռոք խումբը:
Այն մարդկանց, ովքեր ֆիլմը դեռ չեն դիտել, խորհուրդ չի տրվում կարդալ հոդվածի շարունակությունը:
The Fountain ֆիլմը բազմաշերտ հանելուկ է. այն կարող է գնահատել գրեթե ցանկացած մարդ՝ տեսնելով միայն գեղեցիկ նկարահանած գիտաֆանտաստիկ մելոդրամա: Ինչևէ, ֆիլմի փիլիսոփայական կառուցվածքն այնքան բարդ է, որ կարելի է շատ երկար խորանալ, ավելի ու ավելի լավ հասկանալ այն, ու ամեն շերտից հետո ֆիլմն ավելի գեղեցիկ ու խորը երանգներով է կանգնում աչքի առաջ:
Ստորև կբերեմ մի քանի բանալիներ ու մտահանգումներ, որոնք օգնում են մեկնաբանել ու ավելի լավ հասկանալ The Fountain ֆիլմը:
Ստորև կբերեմ մի քանի բանալիներ ու մտահանգումներ, որոնք օգնում են մեկնաբանել ու ավելի լավ հասկանալ The Fountain ֆիլմը:
Կենաց Ծառ (հաճախ անվանում են «Սեֆիրոտ», հոգնակին «սեֆեր» բառից) - ծագում է Հուդայականությունից ու Կաբալայից, որտեղից էլ միայն մետաֆորիկ կերպով անցել է քրիստոնեության մեջ:
Կենաց ծառն իր մեջ մարմնավորում է ամբողջ աշխարհն ու պատկերվում է տաս կամ տասնմեկ սեֆերների («լույսով լի») տեսքով, որոնցից ամեն մեկը ներկայացնում է Աստծո ասպեկտներից որևէ մեկը.
Տասնմեկերորդ սեֆերի («Դաաթ», «Գիտելիք») գոյությունը կանոնիկ հուդայական գրականությունը ժխտում է, քանի որ այն իրենից անցում է ներկայացնում դեպի Եդեմի երկրորդ՝ Գիտության Ծառը («Կլիֆոտ», հոգնակին «կլիֆա»՝ «կճեպ» բառից), որն ընդունված է չար համարել: Գիտության Ծառի պտուղը մարդուն հնարավորություն էր տալիս տեսնել չարի ու բարու տարբերությունն այն ժամանակ, երբ Կենաց Ծառի պտուղը հավերժական կյանք էր պարգևում: Երկու ծառերի պտուղն էլ կերած մարդը նմանվում էր Աստվածներին (Էլոհիմ բառը, որը հաճախ կիրառվում է որպես հուդայական աստծո անուն, բառացի թարգմանվում է որպես «Աստվածներ», իսկ Ծննդոցում Ադամին ու Եվային վտարելիս նա ինքն իրեն հոգնակի թվով է դիմում՝ ասելով «մենք»):
Ամբողջ աշխարհն իր մեջ մարմնավորող ծառի օրինակներ կան բազմաթիվ կրոններում. օրինակ, սկանդինավյան Իգգդրասիլն ու ֆիլմում նշված մայաների Աշխարհի Ծառը:
Շիբալբան մայա հնդկացիների դժոխքն է՝ խիստ վախենալի ու տհաճ տեղ, ի միջի այլոց: Այն Առաջին Հոր գլուխն է, որն ինքն իրեն զոհաբերել է Աշխարհի Ծառին:
Ֆիլմի սկզբում քուրմն ասում է.
«Առաջին հայրն ինքն իրեն զոհաբերեց Կենաց Ծառին: Մտիր ու կիսիր նրա ճակատագիրը: Մահն է բարգավաճման ուղին»:
Թրի հարվածից հետո Թոմը տիեզերքում է՝ նստած պադմասանայում (լոտոսի դիրքում):
Հետաքրքիր է, որ գաղտնի բուրգը, որի մեջ թաքցված է Կենաց Ծառը, ու Շիբալբան ֆիլմում նույնացվում են. քարտեզի վրա դաշույնի ցույց տված պատկերը՝
Հետաքրքիր է, որ գաղտնի բուրգը, որի մեջ թաքցված է Կենաց Ծառը, ու Շիբալբան ֆիլմում նույնացվում են. քարտեզի վրա դաշույնի ցույց տված պատկերը՝
(Ֆրանցիսկյան վանահայրը ցույց է տալիս քարտեզը) |
համապատասխանում է աստղերի պատկերի մեջտեղինին՝
(Ֆրանցիսկյան վանահայրը դաշույնի անցքերից դիտում է աստղերը) |
որը գրքում դեռ կենդանի է, իսկ մեր ժամակներում արդեն մահանում է:
«Ինչպես վերևում, այնպես էլ ներքևում»:
Ֆիլմի հենց երկրորդ տեսարանից սկսած Թոմը ծառից կտորներ է ուտում, ու ամեն կտորից հետո ինքն իր վրա փոքրիկ դաջվածք է անում. վերջում դաջվածքների ընդհանուր քանակից կարող ենք պատկերացնել, թե ծառից ինչքան է «կերել» Թոմը: Տարիների ընթացքում նա Իզզիից փոքրիկ կտորներ էր իր մեջ վերցնում:
Այս հանելուկի բանալին տրվում է մեզ ֆիլմի գաղափարական կուլմինացիայի պահին (ի միջի այլոց, ֆիլմը մի քանի կուլմինացիա ունի՝ գաղափարական, էմոցիոնալ, պատմողական, ու երեքն էլ ֆիլմի տարբեր մասերում են).
Իզզի. Հիշու՞մ ես Մովսես Մորալեսին:
Թոմ. Ու՞մ:
Իզզի. Մայա ուղեկցորդին, ես քեզ պատմել եմ:
Թոմ. Դու ճամփորդության մասի՞ն ես խոսում:
Իզզի. Այո: Վերջին երեկոյան նա պատմում էր իր հոր մասին, որը մահացել է: Բայց Մովսեսը չէր ուզում դրան հավատալ:
Թոմ. Ի՛զզի, Ի՛զզի:
Իզզի. Ոչ, ոչ, ոչ, լսի՛ր: Լսի՛ր, նա ասաց, որ եթե գերեզմանը փորեն, նա այնտեղ չի լինի: Նա գերեզմանի վրա սերմ տնկեց, որից ծառ աճեց: Մովսեսն ասաց, որ իր հայրն այժմ այդ ծառի մասն է: Նա վերածվեց ծառի: Տերևների: Երբ ճնճղուկը կերավ ծառի պտուղը, նրա հայրը թռավ-գնաց թռչունների հետ: Նա ասաց՝ մահն է բարգավաճման ուղին: Այդպես ասաց նա: Բարգավաճման... Ես փորձում եմ գրել վերջին գլուխն ու չեմ կարողանում դա գլխիցս դուրս նետել:
Թոմ. Ինչու՞ ես դա ասում:
Իզզի. Ես այլևս չեմ վախենում, Թոմմի: Ես Լիլլիին ասել եմ, որ ինձ թաղեն ֆերմայում:
Արդյո՞ք Թոմը չի այն թռչունը, որի հետ թռնում-գնում է Իզզին: Արդյո՞ք մենք էլ չենք այդ թռչունները:
Իզզին չի կարողանում շարունակել գիրքը, հասնելով հետևյալ նախադասությանը.
Այստեղ արտահայտվել է հենց իր՝ Իզզիի հոգեվիճակը: Մահվան մասին մտքին հասնելով, նա այլևս չի կարողանում առաջ գնալ. գիրքը կարող է ավարտել միայն նա, ով կտեսնի իր մահն ու կշարունակի ապրել: Դրա համար էլ նա Թոմին է հանձնարարում գիրքն ավարտելը:
Թոմն ափսոսում է, որ Իզզիի հետ չի գնացել առաջին ձյան տակ զբոսնելու. նրա ամբողջ պայքարն անօգուտ էր: Նրանք միշտ ուզում էին ձյան տակ զբոսնել, ու չհասցրեցին:
Ֆիլմն ավարտվում է մետաֆորիկ պատկերով. Թոմը շագանակ է տնկում Իզզիի գերեզմանի վրա:
Իմ անալիզի մեջ ես փորձել եմ հեռու մնալ ոչ միանշանակ ու վիճելի սիմվոլների մասին խոսելիս, ավելի շատ փորձել եմ գործել այն միջավայրում, որին առավել ծանոթ եմ: Ինձ դուր է գալիս մտածել, որ ոչ ամեն ինչ է ֆիլմում կանխամտածված, գիտակցական սիմվոլիկա: Ենթագիտակցաբար ստեղծված սիմվոլիզմներն իրականում սովորաբար շատ ավելի խորն են լինում:
Առաջին սիմվոլը, որ միանգամից աչք էր ծակում, դաշույնն էր. մոգական ավանդության մեջ դաշույնը ոչնչացման գործիք է: Օրինակ՝ Ալիստեր Կրոուլիի Liber B vel Magi sub figura I տեքստում նշվում է.
Հետո՝ մատանին: Մատանու կորուստը որպես դժբախտության նշան մեկնաբանելն, իմ կարծիքով, չափազանց միամիտ է: Մատանին մի կողմից կարող է նշանակել մոգական պրակտիկայի մետաղադրամը (coin), որն անվանում են նաև սկավառակ (disk), որի նշանակությունը բացատրված է վերևի տեսքում: Թոմը, փաստորեն, կորցրել է քավությունը, փրկությունը: Տարբերակ՝ Իզզին կարիք ունի Թոմին ինչ-որ բան ասել, որ ազատվի, բայց Թոմը կորցրել է նրան լսելու ունակությունը:
Մեկ այլ տարբերակ. ինչպես գիտենք, կյանքի ընթացքը շրջապտույտի տեսք ունի: Եթե մատանու օղակը հենց այդ շրջապտույտն է խորհրդանշում, կյանքի բնականոն ընթացքը, ապա նրա կորուստը կնշանակի, որ Թոմը ցավից կորցրել է կյանքի բնականոն ընթացքի զգացողությունը: Վերջում նա «դաջում» է դա իր վրա, որ այլևս երբեք չկորցնի:
Երրորդ տարբերակն այն է, որ մատանու կորուստը խորհրդանշում է կորուստի զգացողություն, անբացատրելի ու դժվարըմբռնելի, նստած ենթագիտակցության մեջ: Թոմը չի կարողանում ընդունել, որ նման բան կարող էր պատահել, որ նա կարող է ունենալ այդ կորուստը. նա մատանին դրել էր լվացարանի վրա, կարծես թե ոչ մի արտաքին գործոն չկար, որ կարող էր մատանու կորստի պատճառ դառնալ: Բայց փաստը մնում է փաստ՝ մատանին կորել է: Նույնն էլ՝ Իզզիի քաղցկեղից մահանալու հետ:
Վերջապես, մատանին կարող նշանակել պարզապես մատանի, որն անհասկանալի իրավիճակում կորում է ու ոչ մի բան էլ չի խորհրդանշում:
«Միասին մենք կապրենք հավերժ»:«Ես այլևս չեմ վախենում» վիճակը կարելի է ընկալել որպես հուշում, որ Իզզին հասել է սամադհիի (յոգայի տերմին է)՝ պայծառացման. նույն վիճակին գալիս է Թոմը, երբ վերջում հասկանում է, որ կյանքը մահանալու պրոցեսն է, իսկ մահը՝ բարգավաճման ուղին.
Թագուհի. Դու կազատե՞ս Իսպանիան ստրկությունից:Թոմն Իզզիին ենթագիտակցորեն նույնացնում էր Կենաց Ծառի հետ, իսկ Կենաց Ծառի պտուղը կերած (կամ հյութը խմած) մարդը նմանվում է Աստվածներին ու ապրում է հավերժ:
Թոմ. Ես չգիտեմ, ես իսկապես չգիտեմ, թե ինչպես:
Թագուհի. Գիտես: Կիմանաս:
Իզզի. Գիտես: Կիմանաս:
(Ես այլևս չեմ վախենում, Թոմմի)
Թոմ. Ես մահանում եմ: Ես... մահանում եմ...
Իզզի. Միասին մենք կապրենք հավերժ:
Իզզին չի կարողանում շարունակել գիրքը, հասնելով հետևյալ նախադասությանը.
«Առջևում նա ոչինչ չէր տեսնում, մահվանից բացի»:
Գուստավ Դորե, նկարազարդում Դանթեի «Աստվածային կատակերգության» համար, երգ 31. Շիբալբայի պատկերման համար հնարավոր ոգեշնչում |
Թոմն ափսոսում է, որ Իզզիի հետ չի գնացել առաջին ձյան տակ զբոսնելու. նրա ամբողջ պայքարն անօգուտ էր: Նրանք միշտ ուզում էին ձյան տակ զբոսնել, ու չհասցրեցին:
Ֆիլմն ավարտվում է մետաֆորիկ պատկերով. Թոմը շագանակ է տնկում Իզզիի գերեզմանի վրա:
Իմ անալիզի մեջ ես փորձել եմ հեռու մնալ ոչ միանշանակ ու վիճելի սիմվոլների մասին խոսելիս, ավելի շատ փորձել եմ գործել այն միջավայրում, որին առավել ծանոթ եմ: Ինձ դուր է գալիս մտածել, որ ոչ ամեն ինչ է ֆիլմում կանխամտածված, գիտակցական սիմվոլիկա: Ենթագիտակցաբար ստեղծված սիմվոլիզմներն իրականում սովորաբար շատ ավելի խորն են լինում:
Առաջին սիմվոլը, որ միանգամից աչք էր ծակում, դաշույնն էր. մոգական ավանդության մեջ դաշույնը ոչնչացման գործիք է: Օրինակ՝ Ալիստեր Կրոուլիի Liber B vel Magi sub figura I տեքստում նշվում է.
7. With the Wand createth He.Ռուսերեն թարգմանելիս (հայերեն դժվարանում եմ).
8. With the Cup preserveth He.
9. With the Dagger destroyeth He.
10. With the Coin redeemeth He.
7. Жезлом Он созидает.Զուգահեռներ՝ լանցետը բժիշկի Թոմ Կլեոյի ու սուր գործիքները «տիեզերագնացի» ձեռքերում: Բացի դրանից, դաշույնն արական նախասկզբի սիմվոլ է:
8. Чашей Он сохраняет.
9. Кинжалом Он разрушает.
10. Монетой Он искупает.
Հետո՝ մատանին: Մատանու կորուստը որպես դժբախտության նշան մեկնաբանելն, իմ կարծիքով, չափազանց միամիտ է: Մատանին մի կողմից կարող է նշանակել մոգական պրակտիկայի մետաղադրամը (coin), որն անվանում են նաև սկավառակ (disk), որի նշանակությունը բացատրված է վերևի տեսքում: Թոմը, փաստորեն, կորցրել է քավությունը, փրկությունը: Տարբերակ՝ Իզզին կարիք ունի Թոմին ինչ-որ բան ասել, որ ազատվի, բայց Թոմը կորցրել է նրան լսելու ունակությունը:
Մեկ այլ տարբերակ. ինչպես գիտենք, կյանքի ընթացքը շրջապտույտի տեսք ունի: Եթե մատանու օղակը հենց այդ շրջապտույտն է խորհրդանշում, կյանքի բնականոն ընթացքը, ապա նրա կորուստը կնշանակի, որ Թոմը ցավից կորցրել է կյանքի բնականոն ընթացքի զգացողությունը: Վերջում նա «դաջում» է դա իր վրա, որ այլևս երբեք չկորցնի:
Երրորդ տարբերակն այն է, որ մատանու կորուստը խորհրդանշում է կորուստի զգացողություն, անբացատրելի ու դժվարըմբռնելի, նստած ենթագիտակցության մեջ: Թոմը չի կարողանում ընդունել, որ նման բան կարող էր պատահել, որ նա կարող է ունենալ այդ կորուստը. նա մատանին դրել էր լվացարանի վրա, կարծես թե ոչ մի արտաքին գործոն չկար, որ կարող էր մատանու կորստի պատճառ դառնալ: Բայց փաստը մնում է փաստ՝ մատանին կորել է: Նույնն էլ՝ Իզզիի քաղցկեղից մահանալու հետ:
Վերջապես, մատանին կարող նշանակել պարզապես մատանի, որն անհասկանալի իրավիճակում կորում է ու ոչ մի բան էլ չի խորհրդանշում:
No comments:
Post a Comment