Ահամ, վերնագրից մի վախեցեք, ես ինքս չգիտեմ, ծիծաղեմ թե լաց լինեմ: Վերջերս ակնհայտ պատճառներով նորմայից ավելի եմ հետաքրքրվում մանկական խաղալիքներով, ու հանկարծ ինչ-որ հղումով մտնում եմ GIANTmicrobes.com կայք, որտեղ վաճառվում են... բջիջների ու հիվանդությունների հարուցիչների, ինչպես նաև միկրոսկոպիկ պարազիտների փափուկ խաղալիքներ:
Ինտերնետ-խանութում բեստսելլերներից է, օրինակ, սիֆիլիսը.
Սև մահը, չնայած փափուկ խաղալիքի բավականին ֆեկալոիդ տեսքի, ունի ոչ պակաս ֆեկալոիդ տեսքի վինիլե խաղալիք՝ Մորտիմեր անունով: Գովազդի միջոցն էլ է հետաքրքիր. հիշե՛նք հին, բարի միջնադարը.
Պատկերացնում եմ խանութի դրամարկղի աշխատողի լուրջ դեմքը, երբ նա փաթեթավորում է խաղալիքները. «Սիֆիլիս ու սև մահ ձեր փոքրիկների համար, ու կատաղություն՝ շան համար: Օ, նրա բերանը կփրփրի ուրախությունից».
Կարճ ասած, շատ կրեատիվ ու զվարճալի գաղափար է: Մնում է միայն հուսալ, որ թիրախային խումբն (ասել է թե՝ բալիկները, ծնողներն ու տնական կենդանիները) կգնահատեն հումորը:
Գաղափարի հեղինակն է Դրյու Օլիվերը: Խաղալիքների ու օգտագործված պատկերների բոլոր հեղինակային իրավունքները ©2002-2012 Giantmicrobes, Inc:
Այ, այսպիսի ջրիկ առավոտ:

No comments:
Post a Comment