«Հայաստանյաց Աթեիստների Միություն» հակակղերականների դաշինքի էջում քննարկում էր գնում աթեիզմի նկատմամբ վերաբերմունքի մասին: Կանխավ նշեմ, որ աթեիստների նկատմամբ շատ ավելի մեծ հարգանք ունեմ, քան թեիստների բացարձակ մեծամասնության նկատմամբ, քանի որ աթեիստ մասսայում առավել մեծ քանակ են կազմում կիրթ ու դիմացինի կարծիքը հարգող մարդիկ: Այսպիսով, իմ դրույթն էր՝ «Աթեիստ չեմ, որովհետև աթեիզմը թեև սովորաբար ճիշտ է իր կոնտեքստում, բայց հաճախ սխալ՝ իր կոնտեքստից դուրս»: Այնպես որ, եթե ինչ-որ թեիստ փորձի իմ դրույթներն աղավաղել ու կիրառել աթեիստների դեմ, ապա անձամբ ինձ հետ ստիպված կլինի բանավիճել իմ սեփական դրույթների շուրջ: Խորհուրդ չեմ տալիս, այլ կերպ ասած:
Երբ դիտարկում ես, արդյո՞ք երկնքում միրուքով պապի է նստած, ով ստեղծել է ամեն ինչ ու որոշում է մարդկանց ճակատագիրը, ապա աթեիզմն, ըստ իս, առավել խելքին մոտ տեսանկյուն է արտահայտում: Բայց բացի գիտական աթեիզմից կա նաև պոպուլյար աթեիզմ, որն, օրինակ, փոխանակ կրոնական ծեսերը դիտարկի սոցիոհոգեբանության, մարդաբանության և այլ տեսանկյուններից, դրանք դիտարկում է աթեիզմի տեսանկյունից, հայտարարում անիմաստ ու փորձում վառել: Այլ կերպ ասած, աթեիստ մասսան հաճախ ավելի շատ ընդհանրություն է ունենում միջնադարյան ինկվիզիցիայի հետ, քան թույլատրելի է:
Ու իրենց են վերագրում բոլոր գիտնականներին ու ամբողջ գիտական առաջընթացը:) հաշվի չառնելով, որ ժամանակակից գիտությունը միջնադարյան կրոնից ոչ պակաս հետույքային բաներ է անում՝ փորձեր մարդկանց ու կենդանիների վրա, քիմիական, կենսաբանական ու ատոմային զենքի ստեղծում և այլն:
Իսկ Ջորդանո Բրունոն, օրինակ, բնավ աթեիստ չէր, թեև թշնամի էր ամեն կրոնի:) մերոնցից էր՝ հերմետիկ: Պյութագորասն ու Պլատոնն էլ աթեիստներ չէին:) ու երբ ինչ-որ հոմոֆոբ քյառթ հենց այս խմբում կանգնում ու ամեն գաղափար, որ աթեիզմի իր ընկալման մեջ չի տեղավորվում, անվանում է սնահավատություն, տեսնում ես, որ ԱԹԵԻԶՄԸ ՉՆԱՅԱԾ ԻՐ ԿՈՆՏԵՔՍՏՈՒՄ ՍՈՎՈՐԱԲԱՐ ՃԻՇՏ Է, ԲԱՅՑ ՀԱՃԱԽ ՍԽԱԼ՝ ԿՈՆՏԵՔՍՏԻՑ ԴՈՒՐՍ:
Ու երբ աթեիստը սկսի գիտակցել գիտական (կոնտեքստային) ու պոպուլյար (արտակոնկետքստային) աթեիզմի տարբերությունը, կսկսի գիտակցել, որ կրոնն էլ է այդպես. կա կրոնի կոնտեքստային ընկալում, ու պոպուլյար, արտակոնտեքստային ընկալում. վերջինս էլ, ասեմ, իրականում հաճախ պատճառ է դառնում աթեիզմի ու աթեիստական գաղափարների ձևավորման համար:
Մտածելու բան է, չէ՞:)
No comments:
Post a Comment