BlogNews-ի թեման ծավալվում է:) Ժող, ծանոթացեք, Կոնստանտին Տեր-Նակալյան, antiliberas.wordpress.com: Ազատականներին անվանում է լիբեռաստներ, ուրիշ բլոգերների խոսքի ազատության (ու իրոք խոսքի ազատության) նկատմամբ հարգանք չունի, նրանց նկատմամբ բռնության կոչեր է անում: Միանգամից դառնում է մարդու ազատությունների մոլի պաշտպան, հենց խնդիրը սկսում է վերաբերվել իրեն: Սիրելի թեման՝ երկակի ստանդարտները: Isn't it ironic.
Կոնստանտինը պնդում է, որ SAS-ից պահանջել էին նյութը հեռացնել, ու իրենք հեռացրել էին այն (շարունակելով պնդել, որ նյութը ճիշտ է եղել): Իմ դեպքում, երբ ես համոզված եմ, որ Կոնստանտինն, ինձ ճանաչելով, գիտեր, որ իրենց հայտարարությունը սուտ է, չպնդեց, որ իմ նյութը հեռացնեն: Փաստորեն, հասարակ ակտիվիստի արդարացի պահանջն ավելի ցածր նշանակություն ունի, քան օլիգարխի «անարդարացի պահանջը»: Այ-այ-այ: Ինչպիսի երկակի ստանդարտներ:
Ժող, ու խոսքը վերաբերում է BlogNews-ցիներին: Ձեր խնդիրը խոսքի ազատության հետ կապ չունի: Ձեր խնդիրը, լավագույն դեպքում, կապված է արդարադատություն, սպառողների իրավունքների ու օլիգարխների կողմից մարդկանց նկատմամբ ահաբեկման մեթոդներ կիրառելու հետ: Մարդկանց սենտիմենտների, առավել ևս՝ նախընտրական սենտիմենտների հետ պետք չի խաղալ: Ամոթ է: Դեռ լավ է՝ հարցը որպես բնապահպանական հիմնախնդիր չեք ներկայացրել:
Ինչ հանդուրժող եմ այսօր :D Անձամբ ինձ համար թեման սպառված է, չեմ պատրաստվում այլևս նրան անդրադառնալ որևէ տեղ ու որևէ կերպ: Ֆինիտա լա կոմեդիա:
No comments:
Post a Comment