Ու նորից մեր բախտը չի բերում՝ ամսի 10-ի արևի օղակաձև խավարումը հիմնականում կտեսնեն Ավստրալիայում ու Պոլինեզիայում: Ինչպես նախորդ անգամները, գոնե լուսանկարներ կլինեն:
Եկեք հիշենք արևի խավարման տեսակները (ինչից հետո երկնային մարմինները դիտել սիրողներին լավ նորություն էլ կհայտնեմ).
- ամբողջական խավարում, երբ լուսնի սիլուետն ամբողջությամբ ծածկում է արևը (ու կարելի է տեսնել լուսնային հովիտների գծագրությունն, ի միջի այլոց),
- օղակաձև խավարում, երբ լուսնի սիլուետն ավելի փոքր է, քան արևինն, ու արևը երևում է լուսավոր օղակի տեսքով,
- հիբրիդային (ամբողջական/օղակաձև) խավարում, երբ տարբեր պահերի խավարումը տատանվում է ամբողջականի ու օղակաձևի միջև,
- մասնակի խավարում, երբ արևն ու լուսինն այնքան էլ նույն գծի վրա չեն ու լուսնի սիլուետը ծածկում է արևի միայն մի մասը:
Դատելով աջի սխեմայից, այս տարվա նոյեմբերի 3-ի հիբրիդային խավարումը մեզ մոտ տեսանելի կլինի ուղիղ մայրամուտից առաջ: Հիշենք նաև, որ հիբրիդային խավարումները համեմատաբար հազվադեպ են պատահում:
Մեզ մոտ դա կլինի 0,115 ուժգնությամբ մասնակի խավարում (տպավորություն կլինի, թե ինչ-որ մեկն արևից կտոր է կծել), կսկսի GMT+4 17:22:10-ին, իր գագաթնակետին կհասնի 17:53:19-ին ու կավարտվի 17:54-ին:
Երևանում տեսանելի մոտակա ամբողջական արևի խավարումը տեղի կունենա 2060 թվականի ապրիլի 30-ին:

No comments:
Post a Comment