«Դու կինո՞ ես, թե՞ խայտառակություն, ԱՐԱ՛» |
Նախքան կանդրադառնամ «Փոքրիկ Զորավարը» ֆիլմին, կցանկանայի դիմել վերոհիշյալ կինոթատրոնների ղեկավարություններին. դուք ինչո՞վ եք մտածում:
Իսկ հիմա՝ «Փոքրիկ Զորավարը»: Նախ բերեմ ֆիլմի ստեղծագործական կազմի լրիվ ցանկը, բոլոր հայհոյել ցանկացողների համար.
- Սցենարի,ռեժիսուրայի ու պրոդյուսերական աշխատանքի համար՝ Հենրի Քոչարյանին
- Օպերատորական աշխատանքի համար՝ Եղիշե Սողոմոնյանին
- Ադմինիստրատոր աշխատանքի և ռեժիսորի օգնական լինելու համար՝ Քնարիկ Բաղդասարյանին
- Գործադիր պրոդյուսեր լինելու համար՝ Լևոն Ասրյանին
- Մոնտաժի համար՝ Վահե Հարությունյանին
- Հնչյունային օպերատորի աշխատանքի համար՝ Գևորգ Շահնազարյանին
- Նկարչի աշխատանքի համար՝ Զառա Աբգարյանին
- Գրիմի համար՝ Տաթևիկ Հովհանիսյանին ու Կարինե Ավետիսյանին
- Դերասանական խաղի համար՝ Արամ Այվազյանին, Կարապետ Հովհանիսյանին, Հարություն Ավալյանին, Նարեկ Մախսուդյանին, Հենրի Քոչարյանին, Արևիկ Սանթրոսյանին, Ապավեն Ալեքսանյանին, Մարատ Խաչատրյանին, Հռիփսիմե Սարգսյանցին
Դագաղում շուռ եկավ՝ Օ'Հենրին, որի «Կարմրամորթների առաջնորդը» պատմվածքի հիման վրա, ըստ հեղինակների, գրվել է ֆիլմի սցենարը:
Ֆիլմի մասին ասելիք առանձնապես չկա, ճիշտն ասած, քանի որ երկու հոլովակները, որոնք թողարկել է ֆիլմը նկարահանող Aryan Company ընկերությունը
արդեն ամեն ինչ ասում են իմ փոխարեն: Թող ձեր ուղեղներն էլ արյունահոսեն, ինչպես իմն արյունահոսեց դրանք դիտելիս:
No comments:
Post a Comment