Ամենածանրն այս իրավիճակում մարդիկ են, ովքեր դեռ մարմինը հողին չհանձնած՝ ոսկորներն են հաշվում: Էնպիսի լեգենդներ եմ կողքից լսում, որ մազերս բիզ-բիզ են կանգնում:
Իրավիճակը հասկանալու բոլոր փորձերը նման են սանտիմետրեր հաշվելուն, թե ինչքան է քեզ քո եղած տեղից շպրտել մետեորը:
Իրականում ես չեմ ցանկանում ոչ մեկին մեղադրել: Միակ զգացողությունը, որ ունեմ, շնորհակալության զգացողությունն է: Բոլոր միասին ապրած լավ ու վատ օրերի համար: Շնորհակալ եմ, որ ճանաչել եմ քեզ: Շնորհակալ եմ նաև վերջին բառիդ համար: Որովհետև այդ բառից հետո արդեն երևի ոչինչ չկարողանա ինձ ստիպել քեզ մոռանալ:
No comments:
Post a Comment