Tuesday, December 27, 2011

Էլմոր Լեոնարդ. «Մակբայեր օգտագործելը մահացու մեղք է»

Վերցված է անգլիական «Guardian»-ի «Գրականություն գրելու տաս կանոններ» հոդվածից:
  • Երբեք գիրքը մի սկսիր եղանակով: Եթե դա միայն մթնոլորտ ստեղծելու համար է, ու ոչ թե հերոսի արձագանքը եղանակին, երկար չես շարունակի: Ընթերցողը սովորություն ունի առաջ թռնել՝ մարդկանց փնտրելով: Կան բացառություններ: Եթե դու Բարրի Լոպեսն ես, որն իր «Արկտիկ երազներ» գրքում էսկիմոսներից շատ ձևեր գտավ ձյունն ու սառույցը նկարագրելու համար, ապա կարող ես եղանակի տեսությամբ զբաղվել, որքան սիրտդ կուզի:
  • Խուսափիր նախաբաններինց. նրանք կարող են ձանձրալի լինել, նամանավանդ եթե գալիս են ներածությունից հետո, որն իր հերթին հաջորդում է մակագրությանը: Իհարկե, այս ամենը լրիվ սովորական է ոչ գեղարվեստական գրականության մեջ: Վեպի նախաբանը նախապատմություն է, ու դու կարող ես այն գցել ուր ցանկանաս: Ջոն Ստեյնբեկի «Քաղցր հինգշաբթին» նախաբան ունի, բայց դա նորմալ է, քանի որ գրքի հերոսը միանգամից ֆիքսում է այն, ինչի մասին իմ կանոններն են: Նա ասում է. «Ես սիրում եմ, երբ գրքում լիքը խոսակցություն է լինում, ու չեմ սիրում, երբ ինձ ասում են, թե խոսացողն ինչ տեսք ունի: Ես ուզում եմ պարզել, թե նա ինչ տեսք ունի նրանից, թե ինչպես է նա խոսում»:
  • Երկխոսությունն առաջ տանելիս երբեք մի օգտագործիս «ասաց»-ից բացի ուրիշ բայ. բայը գրողն է, ով իր քիթը խցկում է երկխոսության մեջ: Բայց «ասաց»-ը պակաս միջամտող է, քան «մրմնջաց»-ը, «հոգոց հանեց»-ը, «զգուշացրեց»-ը, «ստեց»-ը: Ես մի անգամ նկատեցի, որ Մերի ՄակԿարտին երկխոսության տողն ավարտել է «she asseverated»-ով. ստիպված եղա դադարեցնել ընթերցանությունն ու գնալ բառարանի մոտ:
  • Երբեք մակբայ մի օգտագործիր «ասաց» բառը փոփոխելու համար («նա մռայլորեն հորդորեց...»): Մակբայն այդ (կամ գրեթե ցանկացած) կերպ կիրառելը մահացու մեղք է: Հեղինակն ինքն իրեն լրջորեն ցուցադրում է ու կարող է ընդհատել փոխանակման ռիթմը: Ես գրքերիցս մեկում հերոսուհի ունեմ, որը պատմում է, թե ինչպես էր «բռնաբարություններով ու մակբայերով լի» պատմավեպեր գրում:
  • Բացականչական նշաններդ չափի մեջ պահիր: Քեզ թույլատրվում է օգտագործել ոչ ավելի, քան մեկ-երկու հատ՝ արձակի ամեն 100,000 բառի համար: Եթե բացականչությունների հետ խաղալու նույն ճարպկությունն ունես, ինչ Թոմ Վուլֆը, կարող ես դրանք բռերով խցկել:
  • Երբեք մի օգտագործիր «հանկարծակի» կամ «ասես դժոխքը բաց ընկավ» բառերը: Այս կանոնը բացատրության կարիք չունի: Ես նկատել եմ, որ «հանկարծակի» բառը կիրառող գրողները սովորաբար պակաս ժուժկալ են բացականչական նշանների կիրառման հարցում:
  • Տարածաշրջանային բարբառները խնայողաբար օգտագործիր: Հենց սկսես երկխոսության բառերն ըստ արտասանության գրել ու էջերը ծանրաբեռնել ապաթարցներով, ի վիճակի չես լինի կանգ առնել: Տես, թե ինչպես է Էննի Պրուլքսը բռնեցնում վայոմինգյան ձայների նրբերանգները կարճ պատմվածքների իր «Փոքր հեռավորություն» գրքում:
  • Խուսափիր հերոսների մանրամասն նկարագրություններից, ինչի մասին արդեն հիշատակել է Ստեյնբեկը: Ի՞նչ տեսք ունեն «ամերիկացին ու նրա հետ եկած աղջիկն» Էռնեստ Հեմինգուեյի «Սպիտակ փղերի պես սարերը» աշխատանքում: «Նա գլխարկը հանել ու սեղանին էր դրել»: Ամբողջ պատմվածքի մեջ ֆիզիկական նկարագրության միակ հղումը դա է:
  • Մի ընկիր մանրամասների մեջ, երբ վայրեր ու իրեր ես նկարագրում, եթե դու Մարգարետ Էթվուդը չես ու չես կարող խոսքով պատկերներ նկարել: Դու չես ցանկանում, չէ՞, որ նկարագրությունները գործողությունը, պատմության հոսքը կանգառի բերեն:
  • Ձգտիր բաց թողնել այն մասերը, որոնք ընթերցողը հակված է բաց թողնել: Մտածիր՝ ի՞նչ ես բաց թողնում, երբ վեպ ես կարդում. չաղ արձակ պարաբերություններ, որոնց մեջ չափից դուրս շատ բառեր ես տեսնում:
Իմ ամենակարևոր կանոնն ի մի է բերում տասերորդը. եթե գրածս գրածի տպավորություն է թողնում, ապա այն պետք է գրել նորից:

Թարգմանեց Բ. Պողոսյանը:

Ռոդմեն Ֆիլբրիք. «Գրելու Խորհուրդներ Ռոդից»


«Երևակայությունը մկան է: Ինչքան այն շատ օգտագործես, այնքան կուժեղանա»:
Ռոդմեն Ֆիլբրիքը սկսել է գրել, երբ դեռ վեցերորդ դասարանում էր սովորում: Սկզբում նա իր պատմվածքները գաղտնի էր պահում, քանի որ գրելը նրան «դեմք» կամ «նորմալ» չէր թվում, բայց երբ դարձավ տասնվեց տարեկան, որոշեց մի քանի հրատարակիչների ուղարկել իր առաջին վիպակը: Վիպակը մի տղայի մասին էր, ով թաքուն հիացմունքով էր նայում իր ամենամոտիկ ընկեկերոջը՝ հանճարի, ով վերջում ողբերգականորեն մահանում է: Չնայած վիպակը մերժեցին, Ռոդը չհանձնվեց: Երբ նա քսանութ տարեկան էր, նրա գրական կարիերան առաջ շարժվեց հասուն ընթերցողի համար նախատեսված վիպակի տպագրության շնորհիվ:

Չակ Պալանիկ. «Գրելու 13 խորհուրդներ»

Նյութը թարգմանել եմ դեռ 2010-ի սեպտեմբերին, տեղադրում եմ այստեղ: Այն կարող եք գտնել նաև Twisted Perception-ում ու Հայարտ գրական ցանցում:

Կարդալ այլ լեզուներով.





Քսան տարի առաջ Պորտլենդում ես ու ընկերուհիներիցս մեկն ամանորի նախօրեին քաղաք էինք իջել: Մեծ հանրախանութները՝ «Մեյեր էնդ Ֆրենկ», «Ֆրիդրիք էնդ Նելսոն», «Նորդսթորմս»... նրանց մեծ ցուցափեղկերից ամեն մեկն իրենից պարզ, գեղեցիկ տեսարան էր ներկայացնում. հագուստով մանեկեն կամ օծանելիքի շիշ՝ արհեստական ձյան մեջ: Բայց «Ջեյ Ջեյ Նյուբերիի» խանութի պատուհանները, գրողը տանի, նրանք ճխտված էին տիկնիկներով, փայլազարդերի, խոհանոցային պարագաների ու պտուտակահանների հավաքածուներով, բարձերով, փոշեկուլներով, պլասմասայե կախիչներով, մետաքսեծ աղիկներով, քաղցրավենիքով. կարծում եմ՝ հասկացաք, թե ինչ ի նկատի ունեմ: Հարյուրավոր տարբեր իրերից ամեն մեկի գինը նշված էր կարմիր ստվարաթղթի մաշված կտորի վրա: Եվ, երբ անցնում էինք մոտով, ընկերուհիս՝ Լորին, երկար հայացք նետեց ու ասաց. «Ցուցափեղկեր զարդարելու նրանց փիլիսոփայությունը երևի սա է՝ եթե ցուցափեղկը լավ չի նայվում, ավելի շատ բան դիր մեջը»:

Նա ամենաճիշտ պահին ամենաճիշտ մեկնաբանությունն արեց, ու ես երկու տասնամյակ անց էլ հիշում եմ այն, քանի որ ծիծաղեցրեց: Այն մյուս, գեղեցիկ ցուցափեղկերը... Համոզված եմ, նրանք բարձրաոճ ու ճաշակով էին, բայց իրականում չեմ էլ հիշում, թե ինչպիսի տեսք ունեին:

Այս էսսեի առումով, իմ նպատակն է՝ ավելի շատ բան դնել մեջը: Համատեղել գաղափարների ամանորյա պաշարի կարգի մի բան՝ հուսալով, որ ինչ-որ բան օգտակար կլինի: Կամ էլ, ասես ընթերցողների համար նվերների տուփեր փաթեթավորեմ, մեջը դնելով քաղցրավենիք, սկյուռ, գիրք, խաղալիքներ ու վզնոց, ես հույս ունեմ, որ բավականաչափ զանազանությունը կերաշխավորի, որ մի կողմից ինչ-որ բան այստեղ լրիվ էշություն դուրս կգա, բայց մեկ այլ բան կարող է լրիվ տեղին լինել:

Լեստեր Դենտի սյուժեի ուրվապատկերի բանաձևը

Նյութը վաղուց էի  տեղադրել ֆորումում, բայց ժամանակս երբեք չէր բավականացնում այն թարգմանելու համար: Այո, հիշում եմ, որ Մարկեսի պատմվածքն էլ եմ կիսատ թողել, բայց դե աշխատանքն ու մնացած բաները գրական գործունեության համար նախատեսված ամբողջ ժամանակս խլում են: Տեքստը կարդալիս հաշվի առեք, որ գործ ունեք 30-ականների թեթև ընթերցանության համար նախատեսված pulp-պատմվածքների հեղինակի հետ, որը գրեթե չի տարբերվում con-artist/ավանտյուրիստից, չունի բարձրագույն կրթություն դասական իմաստով: Այո, նա անդրադառնում է խմբագրին ու ընթերցողին (նաև այս պատմվածքի ընթերցողին) խաբելուն, բայց իսկապես գեղարվեստական գրականություն, ոչ թե վավերագրություն գրող ցանկացած հեղինակ պարտավոր է լավ ստախոս լինել: Իսկ եթե դուք համարում եք, որ գրելու մեջ արհեստ չկա ու դուք գրելիս «դուրս եք հորդում այն, ինչ ձեր սրտում է», խնդրում եմ հավաքել ձեր պաթոսը և չկարդալ այս հոդվածը, չկարդալ իմ բլոգն ընդհանրապես ու չկարդալ գրական ոչ մի խորհուրդ ու քննադատություն: Դուք երբեք լավ գրող չեք լինի:
Ու այո, ես գիտեմ, որ եգիպտերեն կոչվող ժամանակակից լեզու գոյություն չունի, ու որ հեղինակը կոտրատված արաբերենով է տալիս հարցը: Խնդիրը նրանում է, թէ ինչպիսի ընթերցողի համար է նախատեսված ձեր պատմվածքը: Չնայած ամեն ինչին, հեղինակը տալիս է էական, պրագմատիկ ու օգտակար խորհուրդներ: Այնպես որ, սա պարտադրող կառույց չի՝ ընդամենը ուրվապատկեր, պատմվածքում ձեր սեփական նյութը ճիշտ դասավորելու բանաձև: Որը կարող եք տրամաբանության սահմաններում փոփոխել ու համապատասխանեցնել ձեր գրածին:
Գնացինք:

Thursday, December 22, 2011

Օրվա երաժշտությունը

No Doubt, "Don't Speak"
Հիշեցի, էլի: Հին, ոչ այնքան բարի ժամանակները:

Wednesday, December 21, 2011

Ընդհանրապես, երբ կյանքիդ մի հատված փորձում ես ետ մղել, ճնշել, որպես լծակի հավասարակշռության կետ՝ ամենաշատ ճնշումն ընկնում է միջանկյալ հատվածի վրա, որն ավելի հաշտ է դրա հետ: Մարդկանց հետ էլ է այդպես:
Ես չեմ հիշում իմ կյանքը 2006-2008 թվերին:
Այսօր հաշվեցի՝ պարզվեց, որ քսանհինգ տարեկան եմ: Կյանքիս կեսն արդեն ապրել եմ ու, գրողը տանի, այն ինձ դուր չի եկել:
Ի՞նչ երաշխիքներ կան, որ մնացածը դուրս կգա:
Լա՞վ ես:

Friday, December 16, 2011

Ու նորից լրագրողի էթիկայի թեմայով. բաց նամակ

Հարգելի Թերթ.am ու 1ին.am,

Երկար ժամանակ ձեր նորությունների բաժանորդը (և քննադատը) լինելուց հետո ես որոշել եմ դադարեցնել բաժանորդագրությունս ու մնացած ընթերցողներիս էլ խորհուրդ եմ տալիս հետևել օրինակիս:

Նախապատմություն. ինչու՞ էի բաժանորդագրվել հայկական լրատվական կայքերի, եթե արտասահմանյան տեղեկատվությունը թե անաչառության, թե՛ տեղեկատվության որակի առումով գերազանցում է հայկականին, իսկ լեզվի հետ էլ, կարծես թե, խնդիր չունեմ:

Հիմնական պատճառը հայալեզու տեղեկատվությանն աջակցություն ցույց տալն էր: Մղում, որը խոշոր հաշվով իրեն չարդարացրեց:

Նախապատմություն. լրագրողի էթիկայի մասին ես էլի էի գրել, երբ անդրադարձել էի Ամսագիր.am-ին իմ «Լրագրողի էթիկան, սեքսն ու երաժշտությունը» հոդվածում, որին, ինչպես նաև դրան հաջորդած իրավական տերմիններ չարաշահող ինչ-որ մարդկանց սպառնալիքներն ու պորտը տեղը դնելը դեռ կենդանի են բլոգում: Արդյո՞ք այդքան կոնֆլիկտն ինչ-որ բան փոխեց: Մտնում եմ նրանց կայք, առաջին էջից պատահական հոդված ընտրում, ու ասես ինքնածաղր լինի. բառացիորեն՝ բրիտանացի գիտնականների հերթական հայտնագործությունը:

Saturday, December 10, 2011

(RED) Պայքարենք ՁԻԱՀ-ից ազատ սերնդի համար

Միացի՛ր ՁԻԱՀ-ից ազատ սերնդի համար պայքարին սեղմելով այս հղումը:


Իհարկե, քիչ հավանական է, որ (RED) նշված ապրանքները կհայտնվեն Հայաստանում, բայց գոնե օգնեք տարածել ուղերձը:

Փոքրիկ Լյուցիֆերը

Փիսուկս իր սիրելի ուտելիքն է կրծում՝ հավի թաթ:) այն էլ ինչ ագահությամբ: Առաջին լուսանկարներն են, որ ես եմ անում: Ափսոս՝ ֆոտոխցիկիս էկրանը ջարդել եմ, չեմ կարողանում նորմալ նկարել:

Ամբողջ ալբոմն՝ այստեղ:

Օրվա երաժշտությունը

Dream Theater, "Solitary Shell"


Հիմա ինձ մասին է ավելի, քան երբևէ:

Wednesday, December 7, 2011

Ինչ եղանակներից չօգտվել բանավեճի մեջ

Որոշեցի բանավեճի արվեստի մասին հոդվածաշար գրել: Ի վերջո, հայալեզու շրջանում միայն առանձին անհատներ են նրան տիրապետում գիտակցաբար:

Այս անգամ, որքան էլ ոչ տիպիկ լինի ինձ համար, կսկսեմ ոչ թե հիմունքներից, այլ երեք «չի՛ կարելիներից», որոնք այդքան հաճախ են պատահում մեր բանավեճերում:

Ցանկացած դեպքում, բանավեճ սկսելուց առաջ անկեղծորեն ինքներդ ձեզ հարց տվեք. ի՞նչ արդյունքի եք ձգտում: Եթե միայն ցանկանում եք ապացուցել, որ ճիշտ եք, ապա մի բանավիճեք: Դուք ճիշտ եք, ու եթե նույնիսկ իրականում ճիշտ էլ չեք, ապա ձեզ հակառակում համոզելը կպահանջի լիքը ավելորդ էներգիա, կարող է առաջացնել վիրավորվածության զգացողություն ու ոռի մրմռալ բանավեճում պարտված կողմի մոտ: Իսկ եթե իրոք ցանկանում եք պարզել, թե երկու և ավելի տեսակետներից որն է ճիշտ, ապա խնդրում եմ, մի օգտվեք հետևյալ փաստարկներից:

Monday, December 5, 2011

Ծանոթներիցս մեկն (արական սեռի, քյառթոտ) այսօր խնդրում էր ֆեյսի պրոֆիլ ջարդել:
- Ապե ջարդի էլի, լավ էլի, ախպերական:
- Չեմ կարա, **** ջան, պրինցիպի հարց ա:
- Բայց խի՞, ապե:
- Դե, ասենք, էդ ինձ համար նույնն ա, ինչ դու, ասենք, տղու մինետ անես:
- Հա, բայց ո՞վ պիտի իմանա:
Ու, ինչպես կասեր չՆորիկը, տենց:

«Ինչու ես չեմ սիրում քրիստոնյաներին» շարքից

Երբևէ լսե՞լ եք «հակահոմոսեքսուալ էկզորցիզմի» մասին: Այս տեսահոլովակում կարող եք տեսնել, թե ինչպես է այն իրականացվում տասնվեցամյա դեռահասի նկատմամբ.


Էկզորցիզմը «չար հոգիներին» մարդու միջից դուրս քաշելու պրակտիկա է, որը ներառում է ծեծ, սառը ջրով շփումներ, շղթաներով կապել, մտրակով հարվածներ, սովի ու ծարավի մատնել: Միջնադարում միջոցների ցանկը շատ ավելի լայն էր:

Thursday, November 24, 2011

Armnet 2011

Այս տարի որոշեցի մասնակցել Armnet 2011 մրցանակաբաշխությանը: Նախ՝ բլոգս անցյալ տարվանից լավ աճ է ապրել ու կարող եմ այն ներկայացնել առանց ամաչելու: Հետո՝ կցանկանայի իմ մասն ունենալ մրցանակաբաշխության մասսայականության աճի մեջ:
Իհարկե, որևէ անվանակարգում հաղթելու հավանականություն առանձնապես չկա, բայց դա այնքան էլ էական չի)))
Իհարկե, եթե բլոգս ձեզ ինչ-որ արժեքավոր բան է տվել, կամ էլ համարում եք, որ արժանի է հաղթանակի կոնկրետ անվանակագրում, շնորհակալ կլինեմ, եթե քվեարկեք: Դա կարող եք անել, սեղմելով բլոգի աջ վահանակում Armnet 2011-ի բանների վրա:
Անվանակարգերը հետևյալն են (լրիվ պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ).
  • Դիզայն և հարմարավետություն - տրվում է լավագույն դիզայն և օգտագործման հարմարավետություն ունեցող կայքին
  • Նորարարություն - տրվում է այն կայքին, որը վերջին երկու տարվա ընթացում առաջինն է նշանակալի տեխնոլոգիական նորամուծություն մտցրել կայքում
  • Տեխնիկական կատարում - տրվում է այն կայքին, որը լավագույն կերպով է իրականացրել տեխնիկական լուծումները
  • Բովանդակություն - տրվում է այն կայքին, որն ունի օրիգինալ, հետաքրքիր, գրագետ բովանդակություն: Այս անվանակարգի համար հատուկ առավելություն կստանան այն կայքերը, որոնք ունեն գրագետ հայերեն տարբերակ
  • Տարվա առաջընթաց - տրվում է այն կայքին, որը վերջին տարվա ընթացքում հատուկ նվաճումներ է ունեցել, կտրուկ ժողովրդականություն է ստացել կամ տեխնոլոգիական մեծ առաջընթած է գրանցել 
  • Գլխավոր մրցանակ - տրվում է այն կայքին, որը բոլոր անվանակարգերով ժյուրիի կողմից ստացել է առավելագույն քանակով միավորներ 
  • Ժողովրդական ընտրություն - այս անվանակարգում հաղթող կճանաչվի հանրային քվեարկության արդյունքում ամենաշատ ձայներ հավաքած կայքը
  • Orange-ի հատուկ մրցանակ - մրցանակը տրվում է Orange ընկերության կողմից կայքի լավագույն մոբայլ տարբերակի համար:
Դե, հաջողություն ցանկանանք մասնակիցներին ու մրցանակաբաշխությանը:)))

Անուղղակիորեն նախորդ գրառման թեմայով

Այս տեսանյութերն ու գովազդները համարվում էին նորմալ, ադեկվատ ու ճիշտ դեռ հիսունականներին.

Մաստուրբացիա

Տեղափոխեմ այստեղ ֆորումի մաստուրբացիայի մասին հոդվածը, որը մինչ այժմ հասանելի էր փակ մասսայի: Հասկանալի պատճառներով (18+ պարունակություն) բաց եմ թողնում «Մաստուրբացիայի տեխնիկան» բաժինը: Հայկական ստանդարտ քոփի-փեյստ չսպասեք:))) Զգուշացում. հոդվածը բացահայտորեն շոշափում է սեռական թեմաներ, պարունակում է նյարդերի վրա բացասական ազդող մեջբերումներ ու շատ երկար է: Եթե համարում եք, որ այս գործոնները կարող են ձեզ վիրավորել կամ վնասել, մի կարդացեք այն: Հոդվածում կիրառված պատկերները մաստուրբացիայի «բուժման» համար նախատեսված գործիքներ են:

Այս հոդվածում կքննարկեմ մաստուրբացիան: Որպեսզի չձանձրացնեմ ձեզ, գիտական-աստվածաբանական լեկցիան մաստուրբացիայի ու օնանիզմի տաբուի մասին կտեղափոխեմ վերջը: Ում հետաքրքիր չի՝ հնարավորություն կունենա չկարդալ:

Մաստուրբացիայի (ես նախընտրում եմ «մաստուրբացիա» տերմինն «օնանիզմին», թեկուզ այն պատճառով, որ վերջինս ունի քրիստոնեական ծագում ու հանդիսանում է սխալ մեկնաբանության արդյունք) մասին թեմա բացելու մտքին ես հանգա Հերման Ռոլեդերի «Die Masturbation» («Օնանիզմ» կամ «Մաստուրբացիա») գիրքը կարդալիս: Նախքան բուն գրքին ու նրա հեղինակի սեռական կոմպլեքսներին անդրադառնալը, փորձենք առավել առողջ ու սթափ կերպ սահմանել. թե ինչ է մաստուրբացիան, ինչպես նաև դիտարկենք այն անհատի ու հասարակության տեսանկյուններից:

«Մաստուրբացիան» բառացիորեն հայերեն թարգմանելիս նշանակում է ձեռնաշարժություն՝ ձեռքերի միջոցով սեռական օրգանների գրգռում: Նմանատիպ ակտը, անկախ նրանից, ավարտվում է օրգազմով, թե ոչ, մտնում է մաստուրբացիայի սահմանման տակ: Առավել նեղ իմաստով մաստուրբացիան ձեռքերի կամ առարկաների միջոցով սեռական օրգանների գրգռումն է՝ հաջորդող օրգազմով:

Գերմանամկան խրոնիկաները)))

Հիշու՞մ եք այ, այս պուճուրին)))
Որոշեցի մի քանի տեսահոլովակ էլ գցել YouTube, կարող եք դիտել)))

Tuesday, November 22, 2011

Օրվա երաժշտությունը

Josienne Clarke, "By the Fire"

Josienne Clarke


Իմ ու Վելվետի հայտնագործությունը: Ջոսին Կլարկը շատ հաճելի ժամանակակից ինդի-ֆոլկ է երգում, ու ամբողջ ալբոմը կարող եք լսել bandcamp.com-ում:
Ամեն ինչ սկսեց Սենդի Դեննիի «Fotheringay»-ի նրա կատարումը լսելուց.


Դե, հաճելի ունկնդրություն:))) մի ամաչեք կիսվել տպավորություններով:

Monday, November 21, 2011

Օրվա երաժշտությունը

Robert Plant & The Strange Sensation, "Morning Dew"
Չնայած Բոննի Դոբսոնին այնքան էլ չեմ սիրում, Պլանտի տարբերակը շատ լավն է:

Թարմացումներ

Երկար ժամանակ մի տեսակ կորած էի))) վիճակագրությունից դատելով, բացակայությունս ընթերցողների պակասի պատճառ չդարձավ, ինչի համար շնորհակալ եմ: Դա նշանակում է, որ իզուր չեմ գրում:
Վերջին ժամանակներս շատ էի աշխատում՝ բլոգում չգրելու հիմնական պատճառը դա էր իրականում: Բայց լռությունը երեք գրառում է, ինչ կոտրված է, ես նորից ձեզ հետ եմ)
Բլոգիս մասին մի քանի հիշատակումներ եղան բլոգոսֆերայում, որոնց հերթով կանդրադառնամ)))
Արտակ Հովհաննիսյանն իր բլոգում հղվեց տելեգոնիայի մասին իմ հոդվածին))) արտակին շնորհակալություն ինչպես հղման, այնպես էլ փայլուն հոդվածի համար: Հուսով եմ՝ չես նեղանա, եթե ցրեմ քո «սեռասարսափ» տերմինը:
Գրեգ Թամրազյանը, որի «քյառթու պիկապին» նվիրված հոդվածին մի անգամ անդրադարձել էի, կարծես թե մի փոքր վիրավորվել է:

Պրոֆեսիոնալ ռեսլինգի թեմայով)))

Որոշ ժամանակ առաջ Արոնոֆսկու «Ռեսլեր» ֆիլմի թեմայով քննարկում էր գնում Արտակ Կոլյանի բլոգում (ի միջի այլոց, նոր դիզայնը շատ լավ է ստացվել, շնորհավորում եմ), որի ժամանակ չկարողացա ասել այն, ինչ կասի այս մատչն այն մասին, թե ինչ է իրականում ռեսլինգն ու ինչու եմ ես այն այդքան սիրում:
Վայելեք. WWF World Tag Team Title Match, 'HBK' Shawn Michaels & 'Stone Cold' Steve Austin vs Hart Foundation (Owen Hart & British Bulldog)՝ երևի իմ տեսած լավագույն մատչերից մեկը.

Wikipedia-ից պեդոֆիլիա մեկ քայլ է. Անոնիմուս

Պեդոֆիլ հանրությանը. հիմնված Մեր՝ Անոնիմուսի հավաքած վկայությունների ու ապացույցների վրա, էլ տրոլլինգով զբաղվելու կարիք չունեք, մմմքե՞յ: Մենք արդեն գրանցել ենք ձեզ չնայած Tor-ի «անանունության առասպելի»: Մենք «դոմփել» ու «խակ ենք արել» Freedom Hosting-ն ու Lolita City-ն: Եթե ձեր անունները ձեր հիվանդ գործում կազմված են «Լոլիտա» ու «Պեդոարջ» բառերից, պեդոֆիլներին բանտում անվանում են «Բրիտնի» ու «ղզիկ»:
Մեջբերման ավարտ:
Եթե ձեզ ծանոթ չի այս ուղերձը, ապա հիշեցնեմ. այն թողարկել է Անոնիմուսն՝ իր «Operation Darknet» գործողության շրջանակներում:
Այժմ՝ նոր հաղորդագրություն մեր ընդհանուր ընկերներից:

Sunday, November 20, 2011

Չինական դեմոկրատիան ԱՄՆ-ում

«Մենք գիտենք, թե ովքեր են տերերը,
Ում ձեռքից են ուտում էս շները,
Մենք գիտենք...»
Ռ. Հախվերդյան


Ստորև բերված տեսահոլովակներում կարող եք տեսնել, թե ինչպես են ոստիկանները փորձում ցրել Կալիֆորնիայի Դևիս համալսարանի ուսանողների խաղաղ ցույցը: Ոստիկանության պետ Աննետ Սպիցուզան պնդում է, որ գազային զենքը կիրառվել է, քանի որ ուսանողները փակ օղակի մեջ էին առել ոստիկաններին ու կտրել նրանց աջակցությունից: Ոստիկանությունը գործում էր համալսարանի ղեկավարության հրամանով, որն արգելել էր վրանային ճամբարում մնալ հանգստյան օրերին:

Thursday, October 6, 2011

R.I.P. Steve Jobs

Dear Apple,
I woke up this morning to find out Steve had passed away. I, like many others, knew this wasn't long off, but preferred not to think about it. Pretend it wasn't so close. Yet, when it happens and hits you like a truck, and you're not prepared. I still can't believe, sure many of you can't either. But we all have to, to move on. And Steve would have wanted us to move on.
"Your time is limited", he said, "don't waste it living someone else's life". Not even his.
Steve was a visionary, and it's one of the purposes of a visionary to see his vision outlive him. Now we'll have to stay strong, both those who shared the vision with him and those, who loved and respected him and his work.
We shall remember what Steve did for us. And if he did it, feeling the limits of his time even more sharply, he knew he wasn't wasting it. Be strong. And keep going. I'd hug you all, if I was there, trust me - you're not alone.
Yours truly,
Bayandur "Rhayader" Pogosyan.

Wednesday, October 5, 2011

Օրվա երաժշտությունը

Backworld, "The Devil's Plaything"
As in a ruin, where violets grow,
In  moss-cowered fields,
On cold marble stone,
And love sometime steals
Into a heart.

Apple: iPhone 5 դեռ չի թողարկվում, փոխարենը՝ iPhone 4s

Նորություններ Apple-ի նոր հեռախոսի պրեզենտացիայից. ոչ, iPhone 5 դուրս չի գալու, փոխարենը՝ iPhone 4s, նույն դիզայնով: Մի շտապեք հիասթափվել, այն իր մեջ ներառում է iPhone 5-ի հետ կապված սպասելիքների մեծ մասը: Մասնավորապես՝
  • A5 Dual Core պրոցեսսոր:
  • 8Mpx տեսախցիկ՝ 4.3mm f/2.4 ոսպնյակով, 1080HD վիդեո:
  • HSDPA մոդեմային արագության ինտերնետ (մինչև 14.4 mbps դաունլոուդ):
  • Լիցքը պահելու ժամանակային ցուցանիշները. 8 ժամ խոսել 3G ցանցերում/14 ժամ խոսել 2G ցանցերում/6 ժամ ակտիվ ինտերնետից օգտվել/9 ժամ WiFi:
  • Siri անձնական օգնական՝ հեռախոսի հետ հաղորդակցվելու նոր, ձայնային միջոց: Siri-ի AI-ն անալիզի է ենթարկում ու հասկանում ձեր խոսքը: Ասում են՝ հեղափոխական բան է:
  • WorldPhone. սկսած 4s-ից iPhone-ը սահմանափակված չի լինի AT&T ու Verizon ցանցերով ու կապահովի GSM ու CDMA ստանդարտների կապ:
  • iOS 5՝ հոկտեմբերի 12-ից, իր բոլոր պուպուշ բաներով:
Apple-ի կայքը ներկայումս անկանոն է աշխատում, երևի թարմացումներ են մտցնում: Շնորհակալություն Mashable-ի երեխեքին՝ դեպքերի վայրից լայվբլոգի համար:

Tuesday, October 4, 2011

Լևոնիադան շարունակվում է

Քաղաքական թեմաների հաճախ չի, որ անդրադառնում եմ: Բայց երբեմն հասցնում են:
Լևոնականների մի գիծ կա, որ ինձ միշտ կատաղության ինչ-որ աստիճանի է բերել. այ մարդ, ի՞նչ կարգի ապուշ պետք է լինի քաղաքական շարժման մասնակիցը, ֆանատիզմի ինչ աստիճանի պիտի հասնի, որ սովետական մոդելի լոզունգներով սկսի խոսել: Ու, առավել ևս, հոգեբանական ճնշման էժանագին մեթոդներ կիրառի ա-լյա «թասիբի գցել վիրավորելով»: «Ով մեզ հետ չէ՝ մեզ դեմ է» մոտեցումը որոշ դեպքերում իրեն արդարացրեց. երբ դա ընկերն ընկերոջն է ասում, հաճախ մարդը, չափազանց թույլ գտնվելով, որոշում է մի երկու միտինգի գնալ՝ ընկերոջ հետ հարաբերությունները չփչացնելու համար: Մարդկանց անվանել դավաճան չմասնակցելու համար, ասել որ անտարբերներն ամենավատն են: Հետո, երբ բումը հանգի, ժխտել: Այս ամենը ես տեսել եմ, ու ճիշտն ասած լևոնականներից գաղափարախոսներից շատերի խոսքն ինձ համար զրոյական արժեք ունի: Որովհետև առերես արդարություն քարոզողը «կռուտիտի» ու «ատկազ կանգնելու», «բռնված չես՝ գող չես»-ի կարիք չպիտի ունենա:

Monday, October 3, 2011

Նյուէյջոլոգիա, մաս չորրորդ. տելեգոնիա

(նախորդ մասն՝ այստեղ)

Տելեգոնիայի մասին ես գրել եմ դեռ Twisted Perception-ում, ու ավելացնելու բան առանձնապես չունեմ, այնպես որ՝ ի մի կբերեմ արդեն գրվածը:

Ի՞նչ է տելեգոնիան
Տելեգոնիայի մասին ամենալայն շրջանառություն ստացած ռուսալեզու նյութը, եթե դատենք ինտերնետով փնտրելու արդյունքներից, ոմն Շամիլ Գարեևի The Epoch Times Украина-ի «ГЕНЫ: ЯВЛЕНИЕ ПЕРВОГО САМЦА, 23-10-2008» հոդվածն է:
Հոդվածն իր չեմ մեջբերի, միայն կանդրադառնակ հատընտիր կետերի: Հոդվածը լավ տեղին քֆրտված ու մեկնաբանված է elusaveng-ի բլոգում, որտեղից կփոխառեմ որոշ դրույթներ: Օրինակ, հոդվածում մեջբերված նկարն իր մակագրությամբ.
«Տելեգոնիայի պատկերավոր օրինակ օրինակ: Նկարը վերցված է sergey-lapshin.livejournal.com կայքից»:
elusaveng-ը նշում է.
(На блог, с которого автор взял эту картинку, с его-то ФИО лучше бы не соваться: поцреот и руссофашист С.Лапшин с ходу начистит ему лицо северокавказской национальности. Но Шамиль не побрезговал, взял и рисунок, и часть текста из процитированного там «Введения в христианскую расологию», по которой он есть чурка и хачик, а также из статьи с сайта Русского Общенационального Союза – зиг хайль ему во все места.)

Saturday, October 1, 2011

Facebook+պոռնո=անհարմար իրավիճակ

Երբ ես զգուշացնում էի, որ Facebook-ի նոր համակարգը ձեզ դեռ կհասցնի անհարմար իրավիճակների մեջ դնել:) առաջին հետևանքներն իմ ընկերների մոտ՝ վուալյա.
Հղմանը հետևելուց հետո ես այն տեսա նաև իմ պատին: Առանց որևէ բան անելու: Միայն տեսահոլովակը դիտելով:
Այնպես որ, պատի ավտոհրատարակման և այլ կարգավորումներին հետևեք, լա՞վ:

Friday, September 30, 2011

Google+ Հնարքներ

Google+-ի սկսնակի տեղեկատուից հետո, Սայդուր "Cy" Հոսեյնի օրինակով որոշեցի ավելի լուրջ հնարքների շարք պատրաստել: Առաջին հնարքն արդեն պատրաստ է.
Այն հասանելի է այստեղ:)
Եթե նյութը ձեզ ինչ-որ կերպ օգնեց կամ հետաքրքրեց, խնդրում եմ տարածել. միգուցե ուրիշներն էլ նրա կարիքն ունենան: Եթե ունեք առաջարկներ, նկատողություններ, հնարքների հայտեր կամ սեփական հնարքներ, ապա գրեք, ես շատ շնորհակալ կլինեմ:

Օրվա երաժշտությունը

Եթե ինչ-որ մեկին հետաքրքիր է, թե ես ինչու երբեք Genesis չեմ պահում պլեերիս մեջ, ապա պատասխանեմ. որ աուդիոգիրք լսեմ:) որովհետև եթե Genesis լինի, դժվար թե ուրիշ բան լսեմ)))
Genesis, "After the Ordeal"

Sunday, September 25, 2011

Պատկերի վերարտադրում... ուղեղային ալիքներից

2008 թվականին ճապոնական մի շարք գիտահետազոտական հաստատությունների համատեղ հետազոտության թեման էր՝ կարդալ մարդու տեսած պատկերն ուղեղային ալիքները գրանցելու միջոցով:  Փորձի արդյունքների մանրամասն գիտական նկարագրությունն, իհարկե, կարող եք կարդալ այստեղ, իսկ ես պարզապես ցույց կտամ փորձերի արդյունքը պատկերող տեսահոլովակը: Ձախ կողմում փորձի սուբյեկտին ցույց տրված նկարն է, աջում՝ գրված արդյունքը.

Tuesday, September 20, 2011

Օրվա երաժշտությունը

«Հայաստանը դու ես»-ների, առավոտն ինձ արթնացրած ֆանատիկ-վայրենասեր դպրոցական հանդեսների ֆոնի վրա լավ է հնչում)))
W.A.S.P., "School Daze"

I pledge no allegiance and I bet
They're gonna drive me crazy yet
Nobody here is understanding me
I pledge no allegiance and I bet
They're gonna drive me crazy yet
I'm dying here and trying to get free

Monday, September 19, 2011

Սատանիզմ. մի վերլուծություն

Այստեղ մենք գոնե
ազատ կլինենք. Ամենազորն այստեղ
Իր խանդից չի կառուցել, ու այստեղից մեզ չի վտարի.
Այստեղ մենք կիշխենք վստահ, ու իմ ընտրությամբ
իշխելն արժանի մղում է, թեկուզ Դժոխքում.
Լավ է իշխել Դժոխքում, քան ծառայել Դրախտում:
Ջոն Միլտոն, «Կորուսյալ Դրախտ», տողեր 258-63

Ստորև բերվածը կլինի Անտոն Շանդոր ԼաՎեյի սատանիզմի առաջին ինձ հայտնի լուրջ հայալեզու վերլուծությունը: Մի կողմից այն կարող է շատ ամբողջական չլինել ժամանակային ու ծավալային սահմանափակումների պատճառով: Այն ի մի կբերի իմ մինչ այժմ իրականացրած այլ ուսումնասիրություններ ու գրած այլ հոդվածներ, բայց նույնիսկ դրանց ուշադիր հետևած մարդիկ նոր մտքեր և ուսումնասիրություններ կտեսնեն: Նույնիսկ օպոնենտների հետ բանավեճերն, ըստ իս, օգնել են ինձ այս աշխատանքի պատրաստման հարցում. խմորվել ու ձևակերպվել են գաղափարներ, որոնք մինչ այդ գիտակցման ինտուիտիվ մակարդակի վրա էին, գիտակցվել են հիմնական հարցերն ու անտիթեզիսները, որ մարդիկ բերում են սատանիզմի շուրջ: Իհարկե, այս աշխատանքը նախատեսված չի հիմար մարդկանց համար, ու ես չեմ պատրաստվում անդրադառնալ «սատանիստները երեխանե՞ր են զոհաբերում»-ի կարգի հիմար հարցերին:
Գնացինք:

Sunday, September 18, 2011

Հայերենի մեռնելու մասին

Պրովոկացիոն վերնագիր է, ու հուսով եմ՝ վայրենասերները գրառումս կշրջանցեն. ի վերջո, այս հարցում ես դեռ ոչ մի ադեկվատ առարկություն չեմ լսել: Միտքը գլուխս եկավ Արտակի բլոգի մի գրառում կարդալիս, բայց արդեն մի քանի ամիս է, ինչ խմորվում է:

Ասույթներին կամ դրանք ասողներին կպնել չեմ պատրաստվում. հեղինակներից առնվազն մեկին դրական եմ վերաբերվում, ու մարդու տեղ չեմ դնում միայն մեկին: Խնդիրն ուրիշ բանում է:

Լավ, սկսենք սկզբից: Հայերենը մեռնում է: Այո, հայերենը կայուն կերպով մահանում է: Պատճառները շատ են: Նախ՝

1. Ակադեմիկ ու խոսակցական հայերենների միջև երկխոսության բացակայությունը դրանցից մեկն է: Բացատրեմ: Ընդհանուր առմամբ, լեզուն նման է բնությանը: Շատ սխալ է կարծել, թե լեզվի տեսչությունը կամ Կրթության և գիտության նախարարությունն պետք է որոշեն, թե ինչպիսին պետք է լինի հայերենը: Խոսակցական հայերենն այն լեզուն է, որով հայերը խոսում են: Այն իր մեջ ներառում է բոլոր հնարավոր վարիացիաները՝ բարբառներով ու սփյուռքի տարբեր համայնքների տարբերակներով հանդերձ: Գրական հայերենն այն լեզուն է, որով գրում են: Գրականության լեզուն, լինի դա գիտական, գեղարվեստական թե այլ:

Էպիկ նամակ

Կցանկանայի իմանալ նամակի ծագումը՝ արդյոք իսկապես երեխաների է ուղարկվել և այլն: Բայց, անկախ ամեն ինչից, ուղետոմս վաստակեց դեպի Անգրագիտարան: Շնորհակալություն Jiraffe-ին)))

Wednesday, September 14, 2011

Քայլում ենք դեպի թեոկրատիա

Խրյուսները հերթական մառազմի մեջ են ընկել: Այժմ տարրական դպրոցում ձեր երեխաները որպես պարտադիր առարկա կանցնեն... քրիստոնեական կրթություն: Բռնենք նրանց, քանի դեռ փոքր են: Իհարկե, առարկայի դասավանդումը դեռ փորձնական է: Դեռ: Արդյո՞ք ուշ է ժամանակը, երբ մարդկանց կսկսեն քրեական պատասխանատվության ենթարկել հերետիկոսության համար: Չեմ կարծում: Հիմա կպարզաբանեմ:
Եթե նման առարկա ներմուծելը հայկական դպրոցներում ուղղակիորեն ոտնահարում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված արդու դավանանքի ազատությունն ու անչափահասների նկատմամբ պրոպոգանդա չիրականացնելու լրիվ ադեկվատ պահանջը, ապա նոր հակաաղանդային օրենքը, որի համար պայքարում են պարոն վարչապետն ու հայր սրբերը, կորոշի, արդյոք ձեր համոզմունքներն աղանդ են ու երբ կամ ինչ միջավայրում դուք իրավունք ունեք կրոնական հարցերի շուրջ կարծիք արտահայտել: Իհարկե, եթե ձեզ աղանդավորական հայտարարեն, ձեր գոյությունն օրենքից դուրս կհայտարարվի: Հետաքրքիր է, թե ինչ տեսանկյունի են աթեիստների մասին:

Tuesday, September 13, 2011

Օրվա երաժշտությունը

Ինքնաթիռը

Допрыгался, ինչպես ասում են:
Կիսաքնած վիճակում ձայնային հալյուցինացիաներն աճում են դեպի երազը: Սկզբում թվում է, թե ինչ-որ դխկոցներ ես լսում, արթնանում ես, ձայների աղբյուրը փնտրում, հետո նորից թմրած ընկնում բարձին: Հետո՝ ուժեղ պայթյուն: Կիսաքնած քայլում ես դեպի պատուհանը: Պատուհանի ապակին ճաքած է ու թեքված դեպի ներս: Դիմացի շենքի վրա պատուհաններ չկան, ու ներսն էլ ասես այրված լինի: Բակում ընկած ինքնաթիռի մասեր են:
Ապակու ճեղքերից այրվող մսի հոտը թափանցում է քո մոտ: Այնքան իրական, որ երազ լինել չի կարող: Արթնանում ես ու էլ չես կարողանում քնել:
Ու սա դեռ երկրորդ երազն էր: Առաջինը չեմ պատրաստվում պատմել:

Sunday, September 11, 2011

Օրվա երաժշտությունը

Opeth, "Nepenthe"

Նյուէյջոլոգիա, մաս երրորդ. խտացած վելոցիռապտորներ

(նախորդ մասն՝ այստեղ)

Մեր հին ծանոթ Սամբիտբաբան հերթական անգամ ինձ ուրախացրեց իր «Մատեան երանության»-ում: Եթե ինչ-որ մեկը ծանոթ չի, ապա ասեմ, որ սույն «մատեանում» սույն նյուէյջերը տիեզերական ու աստվածաբանական մասշտաբի գաղտնիքներ է բացահայտում ու իմաստուն մտքեր տալիս մարդկանց: Մարդիկ, չգիտես ինչու, խելոք-խելոք լսում են նրան ու գլխով անում: Ինչն, իհարկե, խոսում է նրա մասին, որ ես Ակումբին ճիշտ ժամանակին եմ «գուդբայ ամերիկա» արել:
Զգացմունքը՝
էներգիան է շարժման մեջ:
Շարժելով էներգիան,
ստեղծում ես որոշակի էֆֆեկտ:
Եթե ունես բավարար էներգիա,
ստեղծում ես մատերիա:
Մատերիան ոչ այլ ինչ է,
քան խտացած էներգիա:
Գիտությունը միշտ էլ շրջապատված է եղել գեղեցիկ հնչող պսևդոգիտական տեսություններով: Ա-լյա «բրիտանացի գիտնականները հայտնաբերել են» կամ «մարդկանց ստեղծել են այլմոլորակայինները»: Urban legend-ի կարգի հասկացություններ են: Ու քանի որ հիմնված են մարդկային երևակայության վրա, ոչ թե փաստերի, այս տեսություններն արտակարգ ճկուն են: Ու ասվում են դեմքի համոզված արտահայտությամբ:

Saturday, September 10, 2011

«Համբիկ տուրս»-ը Գառնիում

Ճանապարհի կեսից, ցավոք, մարտկոցը նստեց. Գեղարդի ու Գառնու նկարներ չկարողացա անել:
Գառնիում տեսա բազմաթիվ ցուցանակներ, որոնք կոչ էին անում «չմոռանալ մեր հուշարձաններն ու պատմական ժառանգությունը», տեղանքը մաքուր պահել, չջարդել, և այլն: Ու միևնույն ժամանակ բարձրախոսներով հնչում էր... ռաբիս: Թաթա: Ասատրյաններից որևէ մեկը: Փաստորեն, պատմական ժառանգություն քարոզող ու ֆիզիկական վանդալիզմի դեմ պայքարող մարդիկ մշակութային վանդալիզմ են իրականացնում: Եվ ինչու՞: Մի՞թե մեր «սեքսին կարոտ սփյուռքահայ փարեքամներուն ոռը մդնելուն» համար:
«[չգիտեմինչ] մենք երգում ենք Հայերեն, որովհետև Լոսի կեսը հայեր են» ու այլ նման զիբիլ:
Ես հասկանում եմ, որ սփյուռքահայերը մեզ երկրաշարժի ու պատերազմի տարիներին շատ են աջակցել: Բայց հիմիկվա վիճակը նման է նրան, որ եղբայրդ քեզ սոված ժամանակ կերակուր տա, բայց հետո կնոջդ դոմփի:
Այն, որ այս թեմայով աղմուկ չի բարձրանում, կարող է վկայել մի քանի տարբեր բաների մասին. կամ իմ նկատածն էպիզոդիկ/նոր երևույթ էր՝ ասենք, ամերիկահայ սփյուռքի կարկառուն ներկայացուցիչներ, լազերային էպիլյացիայի սիրահարներ Պաղտասար Յորղանյանի ու Ղարագյոզ Ուքյուլդաֆթարյանի այցելության առիթով, կամ մարդիկ չափազանց հազվադեպ են Գառնիում լինում, որ դա նկատեն, կամ էլ պարզապես ոչ մեկի բանջարաբոստաններին չի:

Գեղարդի ճանապարհին

Thursday, September 8, 2011

Philip Pullman, "The Golden Compass"

Into this wild abyss,
The womb of nature and perhaps her grave,
Of neither sea, nor shore, nor air, nor fire,
But all these in their pregnant causes mixed
Confusedly, and which thus must ever fight,
Unless the almightly maker them ordain
His dark materials to create more worlds,
Into this wild abyss the wary fiend
Stood on the brink of Hell and looked a while,
Pondering his voyage...
― John Milton, Paradise Lost, Book II

Մի փոքր գրքի մասին, որը կարդում եմ հենց հիմա. Ֆիլիպ Փուլլմեն, «The Golden Compass» (հյուսիսամերիկյան վերնագիրն է, նախնական տարբերակում՝ «Northern Lights»)՝ «His Dark Materials» եռագրության առաջին մասը:
Նախ՝ զգուշացնեմ, որ խորհուրդ չեմ տալիս հարցնել կամ որևէ այլ կերպ հետաքրքրվել, թե ինչի մասին է գիրքը, ինչ թեմաներ է շոշափում և այլն: Ես նախապես բզբզել էի, ու այժմ դա լրացուցիչ լարվածություն է առաջացնում ու ինչ-որ չափով պակասեցնում ընթերցանությունից ստացված հաճույքը:

Օրվա երաժշտությունը

Theatre of Tragedy, "Silence"

Sunday, September 4, 2011

И опять мне снится одно и то же


И опять мне снится одно и то же:
За моим окном мерно дышит море,
И дрожит весь дом от его ударов,
На моем окне остаются брызги,
И стена воды переходит в небо,
И вода холодна, и дна не видно,
И корабль уже здесь, и звучит команда,
И ко мне в окно опускают сходни,
И опять я кричу: "Погодите, постойте!"
Я еще не готов, дайте день на сборы,
Дайте только день, без звонков телефона,
Без дождя за окном, без вчерашних истин,
Дайте только день!» Но нет, не слышат...
Отдают концы, убирают сходни,
И скрипит штурвал, и звучит команда,
(На моем окне остаются брызги)
И на миг паруса закрывают небо,
И вода бурлит, и корабль отходит...
Я стою у окна и глотаю слезы,
Потому что больше его не будет...
Остается слякоть московских улиц,
Как на дне реки, фонарей осколки.
А еще прохожих чужие лица.
И остывший чай. И осенний вечер

Андрей Макаревич

Антимульт

Ժամանակին ֆլեշ-մուլտ կար, երեխեքով նայում էինք: Այ, այս թողարկումը շատ էի սիրում: Շատերն էին սիրում: Դե, ես էլ իրենց հետ:
Դուք էլ նայեք, լավն են:

Wednesday, August 17, 2011

Ամսագիր.am-ի պատասխանը քննադատությանը

Քանի որ Ամսագիր.am-ի ղեկավարությունը որոշեց սխալ շարունակություն տալ իրենց հետ կապված պատմությանը (ի դեմս քննադատությանը սպառնալիքներով պատասխանելու, ինչը, ասեմ ձեզ, իմ դեպքում ԲՆԱՎ լավ միտք չի), որոշեցի ես էլ իմ քայլն անել))) քանի որ վերջին գրառումը միգուցե չեմ կարող մեջբերել, ասեմ մի երկու բան)))
  • հասարակայնորեն հասանելի երկխոսությունը որպես անձնական նամակագրություն չի կարելի որակել
  • եթե արտահայտությունը չի նշում Ա անձի կողմից Բ անձի նկատմամբ իրականացվելիք գործողություն, այլ փոխադարձ գործողություն, այն դժվար թե հնարավոր լինի սահմանել որպես սպառնալիք, նույնիսկ առանց հետագա մեկնաբանությունների
Հետո, ինչպես ասում են, ուրիշի աչքի փուշը, սեփական հետևի գերանը))) փոքրիկ հետաքննությունը ցույց տվեց, որ արժանահիշատակ «այլընտրանքային սեքսի» հոդվածի արմատները գնում են մինչև... ուկրաինական «Cosmopolitan»: Ինչ-որ հավատս չի գալիս, որ Ամսագիր.am-ն ունենա ուկրաինական Կոսմոյի նյութն առանց աղբյուրը նշելու թույլտվություն: Այն էլ՝ անորակ թարգմանությամբ, որը կարող է հեղինակազրկել Կոսմոյի համապատասխան նյութը: Իհարկե, համոզված եմ, որ Կոսմոն, փոխանակ դատական սպառնալիքներ օդ կրակելու, պահանջ կներկայացնի հեռացնել նյութը, ու միայն պահանջը չկատարելու դեպքում կանցնի համապատասխան գործողությունների:

Monday, August 15, 2011

Աֆրիկյանների ակումբ

Երեկ Աֆրիկյանների ակումբն այցելեցինք (երկրորդ անգամ) ու ես մի քանի նկարներ արեցի:


Մնացածն՝ այստեղ:

Sunday, August 14, 2011

Լրագրողի էթիկան, սեքսն ու երաժշտությունը

Ինչ-որ այսօր բլոգս շատ բողոքական է, բայց ոչինչ, խոստանում եմ՝ այսօրվա վերջին քննադատական գրառումս է: Խոսքը կրկին անդրադառնում է մեր ինտերնետ լրատվամիջոցներին:
Նախ, կարծում եմ՝ շատերը կհամաձայնեն, որ.
Իհարկե, այստեղ բավականին մանրամասն ու լիարժեք ներկայացված են լրագրողի էթիկայի ստանդարտները, բայց ես արագ ներկայացնեմ երեք ամենատարրական պահանջները, որոնք պետք բավարարի լրատվական նյութը.
  1. ամբողջականություն
  2. հուսալիություն
  3. անկողմնակալություն
  4. հասկանալիություն

Epic fail:D

Մի լացիր, բալիկ ջան, կպատահի:D:D:D

Blog Day Armenia '2011

Blog Day 2010
Եթե հիշում եք, ամեն տարի օգոստոսի 31-ին բլոգի միջազգային օրն է (լոգոյում ոճայնացված է որպես 31Og Day): Այսպիսով, ի՞նչ են անում մարդիկ բլոգի միջազգային օրը նշելու համար: Եթե բլոգ եք գրում, ապա փնտրում, գտնում եք հինգ ձեր համար լրիվ նոր բլոգ ու մեկնաբանում եք ձեր սեփական բլոգներում: Ցանկալի է, իհարկե, մեկնաբանությունների ու ռևյուների մասին հայտնել նաև հեղինակներին:
Այո, ես ընդունում եմ, որ հայկական բլոգոսֆերան այսօր շատ տխուր վիճակում է, ինտերնետ-հասարակությունում չկա գրելու, կարդալու, տարածելու էթիկա, և այլն: Բայց դե, ցանկացած դեպքում, միայն բողոքելով բլոգոսֆերան կարգի չի գա:
Այնպես որ՝ բլոգի՛ր սա)))

Օրվա երաժշտությունը

Riverside, "Second Life Syndrome"

Թումո. Վաղո, Բղդո, և այլն

Եթե ինչ-որ մեկին դեռ զարմացնում են իմ հակա-Թումոյական տրամադրությունները, բացատրեմ. նախ՝ նախագծի անունը: Որքան հասկացա, այն կառուցվել է հետևյալ տրամաբանությամբ. «կենտրոնը գտնվում է Թումանյանի այգում, երեխաները, միևնույն է, այն Թումո են անվանելու, այնպես որ, եկեք կենտրոնի անունը միանգամից Թումո դնենք»: Ինչպես, ասենք, փոքր ժամանակ մանկապարտեզին մնգո էին ասում: Փաստորեն, կենտրոնի հիմնադիրները չեն տեսնում ինչ-որ առումով կրթական նշանակություն ունեցող կառույցի ու ժարգոնային տրամաբանությամբ կազմված անվանման հակադրությունը: Եթե նույնիսկ հաշվի չառնենք խեղճ Հովհաննես Թումանյանին:
Այնպես որ, եթե Թումոյի հիմնադիրները վաղը «Վաղո» ու «Բղդո» կենտրոններ էլ բացեն, չզարմանաք:

Saturday, August 13, 2011

Խաղեր Google+-ում

Չգիտեմ՝ ձեզ մոտ ինչպես, բայց իմ ու էլի շատ մարդկանց մոտ Google+-ի խաղերն արդեն ակտիվ են:
Ցավոք, ինչ-որ զիբիլ Crime City-ներ կան մեջը, բայց դե ես կայուն բոյկոտ եմ հայտարարել Zynga-ին ու Angry Birds/Dragon Age Legends եմ խաղում:
Ի՞նչ խաղեր կցանկանայիք տեսնել Google+-ում))) իմ միտքն են գալիս Super Mario-ն ու Elastomania-ն:

Ինչպե՞ս ծանոթանալ աղջիկների հետ

Ոմն Գրեգ Թամազյանի բլոգում կարդացի հոդված այն մասին, թե ինչպես է պետք ծանոթանալ))) մի փոքր վերև մեկ այլ, երևի ավելի պրակտիկ հղում էր՝ «ինչպես աղջիկ կպցնել».
Իհարկե, հեղինակի փորձառու, հասուն ու հմայիչ դեմքը տեսնելուց հետո իմ կասկածները միանգամից ցրվեցին. այս հոդվածը հենց այն էր, ինչ պակասում էր ինձ ամբողջ կյանքում: Հենց սա ինձ կդարձնի Չակ Նորիսից էլ սեքսուալ:
Փորձենք մոդելավորել ծանոթություն երկու մարդկանց միջև, որոնք կարդացել են Գրեգի գրածն ու անկեղծորեն հավատացել: Այս անգամ՝ հակառակ սեռի ներկայացուցիչներ, բայց միտքը բաց է իմպրովիզացիայի համար:

Օրվա երաժշտությունը

Genesis, "White Mountain"

«Ալտերնատիվ երևանյան պատկերներ» շարքից